Գրետա Կնուտսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Կնուտսոն
Konstnären Greta Knutson (Birger Simonsson) - Nationalmuseum - 97944.tif
Ծնվել էնոյեմբերի 10, 1899(1899-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
Վախճանվել էմարտի 6, 1983(1983-03-06)[1][2][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[6] և Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունQ42530013?
Մասնագիտությունգրող, նկարչուհի, թարգմանիչ, բանաստեղծուհի, ակնարկագիր և արվեստի քննադատ
Թեմաներէսսե
ԱմուսինՏրիստան Տցարա
ԶավակներՔրիստոֆ Տցարա
Commons-logo.svg Greta Knutson Վիքիպահեստում

Գրետա Կնուտսոն (շվեդերեն՝ Greta Knutson-Tzara, նոյեմբերի 10, 1899(1899-11-10)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - մարտի 6, 1983(1983-03-06)[1][2][5][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), շվեդ վիզուալ մոդեռն նկարչուհի, արվեստի քննադատ, գրող և բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետա Կնուտսոնը ծնվել է Ստոկհոլմում 1899 թվականին։ Նա Կնուտ և Սիգնե Անդերսոնների երկրորդ երեխան էր։ Չնայած նա ծնվել էր հարուստ, մշակույթ ունեցող ընտանիքում և տիրապետում էր մի քանի լեզուների (շվեդերեն, ֆրանսերեն և գերմաներեն), հայրը նրան թույլ չտվեց, որ լեզվաբանություն սովորի. նա Kungliga Konsthögskolan-ում սովորեց գեղանկարչություն և որոշ ժամանակ հաճախում էր Ազատ արվեստների թագավորական ակադեմիա[7]։ 1920 թվականին Գրետան մեկնում է Փարիզ և ֆրանսիացի նկարիչ և մանկավարժ Անդրե Լոտի մոտ մեկ տարի սովորում գեղանկարչություն։ Նա բնակվում էր Փարիզում` երբեմն հազվադեպ վերադառնալով Շվեդիա։

Գրետա Կնուտսոն

1923 կամ 1924 թվականներին նա հանդիպեց Տրիստան Տցարային, իսկ 1925 թվականի օգոստոսի 8-ին ամուսնացավ նրա հետ։ 1927 թվականին ծնվեց նրանց որդին` Քրիստոֆ Տցարը։ Հարուստ ժառանգություն ունենալով` Գրետան Մոնմարտրում տուն է կառուցում։ Այս տանը հավաքվում էին ֆրանսիացի նկարիչներ, ովքեր աշխատում էին սյուրռեալիզմի ժանրում։ Գրետան, սակայն, սկզբում հավատարիմ մնաց իր գեղանկարչական ոճին։ Նա նկարում էր յուղաներկով, նրա վրա մեծ ազդեցություն թողեցին մոդեռնիզմը, պոստկուբիզմը և աբստրակցիոնիզմը և նա անցավ սյուրռեալիզմի 1930-ականներին։ 1928 թվականին Ստոկհոլմում անցկացվեց նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը[8]։

1937 թվականին Գրետան և Տրիստանը ամուսնալուծվեցին, չնայած ամուսնալուծությունը պաշտոնապես գրանցվեց միայն 1942 թվականին[9]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գրետան հեռացավ Փարիզից և մեկնեց Ֆրանսիայի հարավ, որտեղ միացավ Ֆրանսիական դիմադրության շարժմանը։ Այստեղ Գրետան երկար սիրային կապ ունեցավ բանաստեղծի և Ֆրանսիայի դիմադրության շարժման մեկ այլ անդամ Ռենե Շարի հետ։ Գրետան հեռացավ սյուրռեալիզմից և սկսեց հետաքրքրվել ֆենոմենոլոգիայով, հատկապես փիլիսոփաներ Էդմունդ Հուսերլի և Մարտին Հայդեգերի գաղափարներով։ Նրա նկարներում գերակշռում էին դասական թեմաները նատյուրմորտները, ինտերիերներն ու դիմանկարները։

Գրետա Կնուտսոնն իրեն դրսևորեց նաև որպես արվեստի պատմության գրող, նրա հոդվածները տպագրվում էին շվեդական Konstrevy ամսագրում։ Նա գրել է նաև վեպեր և արձակ բանաստեղծություններ։ Գուննար Էկելյոֆի հետ միասին նա թարգմանում էր շվեդական գրականությունը ֆրանսերեն, իսկ ֆրանսիական գրականությունը` շվեդերեն։ 1980 թվականին կայացավ նրա նկարների վերջին ցուցահանդեսը Thielska galleriet-ում (Ստոկհոլմ)։ Այնուհետև նրա ստեղծագործությունները հրապարակվում են գերմաներեն «Bestien» ժողովածուում։

Վերջին տարիներին նկարիչը միայնակ ապրել է Փարիզում։ 1983 թվականին նա ինքնասպանություն է գործել։

Գրետա Կնուտսոնի աշխատանքները ներկայացված են Շվեդիայի ազգային թանգարանի, Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանի, Նորորգոպինգի գեղարվեստի թանգարանի և Պոմպիդու կենտրոնի հավաքածուներում։

Գրական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bestien (1980)
  • Lunaires (1985)
  • Månstycken, i svensk översättning av Lasse Söderberg (ellerströms, 2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Greta Knutson — 2008.
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական
  5. 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. "Knutson-Tzara, Greta". Nordic Women's Literature.
  8. "Greta Knutson", in Penelope Rosemont, Surrealist Women, Continuum International Publishing Group, London & New York, 1998, p.69. ISBN 0-485-30088-5
  9. Daniele Leclair, René Char. Là où brûle la poésie, Edition Aden, Paris, 2007, p.108-110. ISBN 978-2-84840-091-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]