Գրետա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Գասպարյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 19, 1991(1991-07-19) (32 տարեկան)
Ծննդավայր Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Գրետա Գասպարյան, (ռուս.՝ Грета Гаспарян, հուլիսի 19, 1991(1991-07-19), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայազգի ֆուտբոլիստուհի, կիսապաշտպան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստեփանավան քաղաքում։ Մարզումներն անցկացրել է Մոսկվայի «Չերտանովո» կանանց ֆուտբոլային ակումբում։ Հանդես է եկել Մոսկվայի պատանեկան հավաքականի կազմում[2]։ Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում եղել է թիմի ավագ[3] և խփել է 10 գոլ[4]։ 2009 թվականին Գրետան դարձել է հեթ-տրիկի հեղինակ Հունաստանի երիտասարդական հավաքականի դեմ խաղում[5]։

2010 թվականին տեղափոխվել է բարձրագույն խմբում հանդես եկող «ՑՍՊ Իզմայլովո» ակումբ, որտեղ մեկնարկային խաղը եղել է 2010 թվականի մայիսի 8-ին՝ Վորոնեժի «Էներգիայի» դեմ խաղում՝ 90-րդ րոպեին փոխարինելով Սվետլանա Ցիդիկովայի[6]։ Հաջորդ մրցաշրջանում տեղ է զբաղեցրել ակումբի մեկնարկային կազմում։ Բարձրագույն խմբում իր առաջին գոլը խփել է 2011 թվականի հունիսի 4-ին, «Մորդովոչկայի» դարպասին[7]։ Ռուսաստանի հավաքականում 3 տարվա ընթացքում անցկացրել է 47 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։ 2012 թվականի աշնանը դադարեցրել է բարձրագույն խմբում իր խաղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Грета Гаспарян». rfs.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  2. Итоги четвертого тура первенства России по футболу среди девушек, проходящего в Крымске
  3. Գրետա Գասպարյան. Պետք է հավատալ սեփական ուժերին ու ամբողջությամբ նվիրվել յուրաքանչյուր խաղին
  4. Статистика перемещения игрока по сборным
  5. Россия 5:1 Греция
  6. ENERGIYA VORONEZH VS. IZMAILOVO 0 — 2
  7. IZMAILOVO VS. MORDOVOCHKA 3 — 0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]