Գրենխեն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գրենխեն | |||
շվեյց. գերմ.՝ Grenchen | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 26,08 կմ², 26,03 կմ² | ||
ԲԾՄ | 451 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲17 371 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 032 | ||
Փոստային ինդեքսներ | 2540 | ||
Ավտոմոբիլային կոդ | SO | ||
Պաշտոնական կայք | grenchen.ch | ||
| |||
Գրենխեն (գերմ.՝ Grenchen, ֆր.՝ Granges), քաղաք և համայնք Շվեյցարիայում, Զոլոթուռն կանտոնի Լեբեռն շրջանի վարչական կենտրոնը: Ընկած է Յուրայի լեռների ստորոտին, Զոլոթուռն և Բիլ քաղաքների միջակայքում, Բեռնից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս: Զբաղեցնում է 26,01 քառակուսի կիլոմետր տարածք: 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 17,140, որի 28.7%-ը օտարերկրացիներ էին[2]: 1999 թվականից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի փոփոխության միջին ցուցանիշը կազմել է -1.3%.[3]: Բնակչության թվաքանակով կանտոնում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն վարչական կենտրոնին՝ Զոլոթուռնին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր թվականության մոտավորապես 1000 թվականին տեղի ֆեոդալները ամրոց են կառուցել բարձունքին, որի շուրջը բնակավայր էր ստեղծվել դրանից դեռևս երեք հարյուրամյակ առաջ: Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1131 թվականին՝ որպես Granechun[4]: Այդ անվանումը ծագել է գալլա-ռոմանական graneca բառից, որ նշանակում է շտեմարանի մոտ:
Ներկայումս Գրենխենը լայնորեն ճանաչված է ժամացույցների արտադրության շնորհիվ, որն այստեղ սկիզբ է առել ավելի քան մեկուկես դար առաջ: Քաղաքում այսօր արդեն իրենց արտադրական ձեռնարկություններն ու գրասենյակներն ունեն ժամացույցագործության բնագավառի հետևյալ հայտնի ընկերությունները.
- Atlantic Watch Production Ltd
- Breitling SA
- Epos
- ETA SA
- Fortis Uhren AG
- Eterna SA
- Nivada
- Titoni Ltd.
Գրենխենում գործող հիշարժան և համբավավոր հաստատություններից մեկն էլ Jura-Sternwarte Grenchen աստղադիտարանն է: Գրենխենցիների հպարտություններից մեկն էլ Velodrome Suisse ծածկած հեծանվահրապարակն է, որտեղ անց են կացվել նաև բարձրակարգ մրցումներ, ինչպես, օրինակ, հեծանվասպորտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունը, որտեղ մինչև անգամ համաշխարհային ռեկորդ է գրանցվել:
Գրենխենը 2008 թվականին արժանացել է Wakker Prize մրցանակի, որը շնորհվում իր տարածքում գտնվող պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների պահպանությունը լավագույնս կազմակերպած բնակավայրի համայնքին:
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրենխենի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացանկում[5]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4][6].

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրանց Յոզեֆ Հուգի (1791-1855) - կաթոլիկ քահանա, երկրաբան, լեռնագնաց
- Ջուզեպե Մաձինի (1805-1872) - Իտալիայի ազատագրման մարտիկ ( 1835-1836 թթ. ապաստան է գտել Գրենխենում)[7]
- Հերման Օբրեխտ (1882-1940) - քաղաքական գործիչ
- Եփուդի Մենուին (1916-1999) - դիրիժոր, ջութակահար, Գրենխենի պատվավոր քաղաքացի
- Էռնստ Տոմկե (ծնվ․ 1939) - Swatch ժամացույցի ստեղծող
- Բորիս Բանգա (ծնվ. 1949) - քաղաքաքան գործիչ, Գրենխենի քաղաքապետ 1991–2013 թթ.
- Ալեն Օդերսեթ (ծնվ. 1968) - կոմիքսների ալբոմի հեղինակ
- Մարզիկներ
- Ռոնի Դյուրենմաթ (ծնվ. 1979) - կանոեիստ, 2004 թվական օլիմպիական խաղերի մասնակից
- Վանեսա Բյուրկի (ծնվ. 1986) - ֆուտբոլիստ, Շվեյցարիայի 2006 թվականի լավագույն ֆուտբոլիստուհի, Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքական թիմի կազմում մասնակցել է 79 միջազգային հանդիպումների
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Werner Strub - Heimatbuch Grenchen | Verlag=Vogt-Schild AG | Ort=Solothurn | Jahr=1949}}
- Salome Moser - 100 Jahre sozialdemokratische Stadtammänner in Grenchen: Festschrift zum 100-Jahre-Jubiläum | Ort=Grenchen | Jahr=1999}}
- Grenchen – Deine Stadt. Lehrmittel 3.–4. Klasse, Schulverwaltung Grenchen 2010.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Archived 2010-06-28 at the Wayback Machine. (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Swiss Federal Statistical Office Archived 2016-01-05 at the Wayback Machine. accessed 30-March-2011
- ↑ 4,0 4,1 Կաղապար:HDS
- ↑ «Kantonsliste A-Objekte:Solothurn»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 18, 2011-ին։ Վերցված է հուլիսի 12, 2010
- ↑ Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Archived 2014-09-30 at the Wayback Machine. (գերմ.) accessed 29 January 2011
- ↑ The Encyclopedia Americana, Mazzini, Giuseppe retrieved 18 January 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գրենխեն Վիքիպահեստում |
---|
- Grenchen (գերմ.) Պաշտոնական կայքէջ
|