Jump to content

Գրենադայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենադայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Գրենադա
ՏեղագրությունԳրենադա
Հիմնադրվել է1976
Կայքgrenadamuseum.org
Քարտեզ
Քարտեզ

Գրենադայի ազգային թանգարան, թանգարան Սենտ Ջորջես քաղաքում։ Այն տեղակայված է մի քանի շինություններից կազմված համալիրում, կառույցներից ամենահինը 1704 թվականից սկսած օգտագործվել է որպես ֆրանսիական զորանոց։ Համալիրի մի մասը օգտագործվել է կից գտնվող բանտի կողմից մինչև 1850-ական թվականները, երբ տարածքը վաճառվեց և տեղում կառուցվեց հյուրանոց[1]։ Հյուրանոցը գործեց մինչև 1960-ականների սկիզբ, որից հետո 1976 թվականին Գրենադայի վարչապետ Գեյրիի կառավարությունը համալիրի մի հատվածը նվիրաբերեց հնագիտության և պատմության թանգարան հիմնադրելու համար։ Թանգարանում ներկայացված են Ամերիկայի հնդկացիների պատմությունը, մինչգաղութային շրջանը, եվրոպական հարձակումները, աֆրիկյան ստրկատիրությունը, գաղութային շրջանի ցուցանմուշներ, այդ թվում՝ մի շարք առարկաներ և վաննա, որը հավանաբար պատկանել է Նապոլեոնի առաջին Ժոզեֆին դը Բոհարնեին։

Գրենադայի ազգային թանգարանը տեղակայված է Յանգ և Մոնքթոն փողոցների խաչմերուկում գտնվող կառույցում։ 1704 թվականին այն օգտագործվել է որպես ֆրանսիական զորանոց, այնուհետև դարձել է կղզու առաջին հյուրանոցը[2][3]։ Տարբեր ձեռնարկատերերի պատկանող երկու այլ հյուրանոցներ վերածվում են Սենտ Ջորջեսում աշխատող առևտրականների պահեստների։ Թանգարանը հիմնադրվել է 1976 թվականին անհատների օժանդակությամբ, ովքեր կազմում են երկրի պատմական համայնքը[4]։ Համարվում է հնագիտության և պատմության թանգարան[5]։ Հանրապետության բանկի ներդրումների հաշվին նախատեսվում է զարգացնել և ընդլայնել հնդկացիների մշակույթին և պատմությանը, նաև եվրոպական հարձակումներին առնչվող ցուցասրահները[6]։

Թանգարանի սրահները ընդգրկում են «Ստրկություն», «Առաջին բնակիչներ», «Պլանտացիաների տնտեսություն», «Ձկնային հնագիտություն» և «Վաղ տրանսպորտային միջոցներ և տեխնոլոգիաներ» թեմաները։ Լայնորեն ներկայացված է Գրենադայի ազգային մշակույթը[2]։ Ցուցանմուշները ներառում են նաև Գրենադայի հնդկացի ժողովրդի՝ Սիբոնայների պատմությունը[7]։ Ներկայացված են փաստական ապացույցներ կապված հեղափոխական գործիչ Մորիս Բիշոփի սպանության և ԱՄՆ-ի կողմից Գրանադայի նկատմամբ ռազմական հարձակման հետ[3]։ Մշակութային ցուցանմուշների հետ մեկտեղ կան նաև 1980-ական թվականների քաղաքական իրադարձությունները նկարագրող նյութեր[8]։ Ներկայացված են կերամիկական առարկաներ, տեղի ֆաունայի նմուշներ, առաջին տելեգրաֆյան գիծը, որ դրվել է քաղաքում 1871 թվականին[2]։

Կրթական ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում իրականացվում է կրթական ծրագիր «Գրենադայի ազգային թանգարանի հրատարակչություն» անվանումով։ Ծրագրի շրջանակներում այցելուներին ներկայացվում է Կարիբյան կղզու պատմությունը, 1609 թվականին բրիտանական ներկայության և ֆրանսիական օկուպացիայի շրջանները[9]։ Թանգարանում պահվող զանազան հետազոտական գրքերը, քարտեզները հասանելի են ու ևս համարվում են կրթական ռեսուրսներ այցելուների համար[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About the Grenada National Museum». Grenada National Museum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Colón, Christina Paulette; Flippin, Alexis Lipsitz; Marino, John; Porter, Darwin; Prince, Danforth (2011 թ․ հուլիսի 22). «Frommer's Caribbean» (անգլերեն). Wiley. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  3. 3,0 3,1 «Grenada Island travel». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  4. Crask, Paul (2012 թ․ հուլիսի 20). «Grenada: Carriacou - Petite Martinique» (անգլերեն). Bradt Travel Guides. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  5. «Grenada». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին. {{cite web}}: Text "Britannica" ignored (օգնություն); Text "History, Geography, & Points of Interest" ignored (օգնություն)
  6. «Grenada National Museum Receives Major Donation from Republic Bank». nowgrenada.com (բրիտանական անգլերեն). 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին. {{cite web}}: Text "NOW Grenada" ignored (օգնություն)
  7. Huber, Joyce (2009). «Best Dives of Grenada, St. Vincent & the Grenadines» (անգլերեն). Hunter Publishing, Inc. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  8. «Grenada - Explorations». www.geographia.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
  9. arcthemagazine.com http://arcthemagazine.com/arc/2013/07/grenada-national-museum-to-host-the-first-major-history-of-the-french-in-grenada/. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. «Grenada National Museum Teacher Kits». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենադայի ազգային թանգարան» հոդվածին։