Գրեյս և Ֆրենկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գրեյս և Ֆրենկի
Ժանրսիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ և ԼԳԲՏ պարունակող հեռուստասերիալ
ՍտեղծողMarta Kauffman?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեյթ Թեյլոր
Գլխավոր
դերերում
Ջեյն Ֆոնդա, Lily Tomlin?, Սեմ Ուոթերսթոն, Մարտին Շին, Բրուկլին Դեկեր, Իթան Էմբրի, Ջուն Դայեն Ռաֆայել և Baron Vaughn?
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ94
Էկրաններին էմայիսի 8, 2015[2]-ից ապրիլի 29, 2022
ՀեռուստաալիքՆեթֆլիքս[2]
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Գրեյս և Ֆրենկի» (անգլ.՝ Grace and Frankie), ամերիկյան կատակերգական սերիալ, որն ստեղծել են Մարթա Քաուֆմանը և Հովարդ Ջ․ Մորիսը Նեթֆլիքսի համար։ Սյուժեի կենտրոնում Գրեյսն է (Ջեյն Ֆոնդա) և Ֆրենկին (Լիլի Թոմլին), որոնց կյանքերը հատվում են այն բանից հետո, երբ նրանց ամուսինները հայտնում են, որ սիրում են միմյանց և ծրագրում են ամուսնանալ։ Երկրորդական պլանի դերերը կատարել են Սեմ Ուոթերսոնը, Մարտին Շինը, Բրուքլին Դեքերը, Իթան Էմբրին, Ջուն Դայան Ռաֆայելը և Բարոն Վոնը։ Շոուի՝ 13 սերիայից բաղկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան Նեթֆլիքսում կայացել է 2015 թվականի մայիսի 8-ին։ Երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները, որոնք դարձյալ բաղկացած էին 13 սերիայից, թողարկվել են համապատասխանաբար 2016 թվականի մայիսի 6-ին, 2017 թվականի մարտի 24-ին, 2018 թվականի հունվարի 19-ին, 2019 թվականի հունվարի 18-ին և 2020 թվականի հունվարի 15-ին։

Թեև սկզբում կային քննադատների տարաբնույթ արձագանքներ, սերիալի վերջին եթերաշրջաններն առավել դրական են ընդունվել։ Ֆոնդան և Թոմլինը պրայմ թայմ «Էմմի» մրցանակի «Լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» անվանակարգում ստացել են հինգ առաջադրում, ինչպես նաև Թոմլինն առաջադրվել է Ոսկե գլոբուսի՝ հեռուստատեսային սերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ) կնոջ լավագույն դերի համար։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին սերիալը երկարացվել է 16 էպիզոդներից բաղկացած յոթերորդ և եզրափակիչ եթերաշրջանով՝ դրանով իսկ շոուն դարձնելով սթրիմինգ-ծառայության պատմության մեջ ամենաերկար սերիալը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյսն ու Ֆրենկին պատկառելի տարիքի կանայք են, որոնք երկար տարիներ միմյանց թշնամի են եղել։ Ոչ ոք երբեք չէր էլ կարող պատկերացնել նրանց իբրև ընկերներ, բայց անսպասելի լուրը փոխում է ամեն ինչ։ Հին թշնամիները մտերմացել են, երբ իմացել են, որ իրենց ամուսինները սիրահարվել են միմյանց և ցանկանում են որքան հնարավոր է շուտ պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փիթեր Քեմբոր՝ Բարի
  • Քրեիգ Թեոդոր Նելսոն՝ Գայ
  • Էռնի Հադսոն՝ Ջեյքոբ
  • Ջոֆ Ստուլց՝ Միտչ
  • Թիմ Բեգլի՝ Փիթեր
  • Մայքլ Չարլզ Ռոման՝ Ադամ
  • Բրիտանի Իսիբասի՝ Էրիկա
  • Էսթել Փարսոնս՝ Բեյբ
  • Սեմ Էլիոթ՝ Ֆիլ Միլսթայն
  • Մարշա Մեյսոն՝ Արլին
  • Միլիսենտ Մարտին՝ Ջոան-Մարգարետ
  • Լինդսի Քրաֆթ՝ Էլիսոն
  • Փիթեր Գալահեր՝ Նիք Սկոլկա
  • Ջեք Պլոտնիկ՝ Փոլ
  • Մեգան Ֆերգյուսոն՝ Նադիա
  • Սքոթ Էվանս՝ Օլիվեր
  • Սթեյսի Ֆարբեր՝ Ջո
  • Մարկ Դեքլին՝ Ռոյ
  • Լիզա Կուդրոու՝ Շերի

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Թողարկման ամսաթիվ
1 13 2015 թվականի մայիսի 8
2 13 2016 թվականի մայիսի 6
3 13 2017 թվականի մարտի 24
4 13 2018 թվականի հունվարի 19
5 13 2019 թվականի հունվարի 18
6 13 2015 թվականի հունվարի 15


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]