Գրեյս Հոփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյս Հոփեր
անգլ.՝ Grace Murray Hopper
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1906(1906-12-09)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էհունվարի 1, 1992(1992-01-01)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրԱրլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[4][5][6]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎասար քոլեջ (1928)[3][8], Եյլի համալսարան (1930)[9][3][1], Եյլի համալսարան (1934)[9][3] և Ուորդլավ-Հարթրիջի դպրոց (1924)[1]
Ազդվել էՋոն Մոշլի[10], Հովարդ Այկեն[11] և Ռիխարդ Կուրանտ[12]
ԵրկերFLOW-MATIC[10]
Մասնագիտությունմաթեմատիկոս, ռազմածովային սպա, համակարգչային գիտնական, համալսարանի դասախոս, ծրագրավորող և ֆիզիկոս
ԱշխատավայրEMCC?, Վասար քոլեջ[1], Remington Rand[1], Bureau of Ships?[1], Sperry Corporation?[1], Naval Sea Systems Command?[1] և Digital Equipment Corporation[1]
ԱմուսինՎինսենթ Ֆոսթեր Հոփեր[1]
Ծնողներհայր՝ Ուոլթեր Ֆլեթչեր Մյուրեյ[13], մայր՝ Մերի Քեմփբել վան Հորն[13]
Պարգևներ և
մրցանակներ
Defense Distinguished Service Medal[1] «Պատվո լեգեոն» շքանշան Meritorious Service Medal Պատվո լեգիոնի շքանշանակիր[1] «Զինված ուժերի պահուստում ծառայության համար» մեդալ Ամերիկյան արշավանքի մեդալ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ Ազգային անվտանգության ծառայության մեդալ Ազատության նախագահական շքանշան[18]

Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ

[14][15]

Կանանց փառքի ազգային սրահ

[16]

Էմանուել Պիորի մրցանակ

[17]

Բրիտանական համակարգչային ընկերության վաստակավոր անդամ

[9][1]

Համակարգչային պատմության թանգարանի համակրանք

[14]

Ուիլբուր Քրոսի մեդալ

[19]

Ուոլաս Մաքդոնել մրցանակ

Նվաճումների մրցանակ

[1]

Fellow of the British Computer Society?

[1]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

ACM Distinguished Service Award?

[20]

Հարի Գուդի հիշատակելի մրցանակ

[21]
և

Վաշինգտոնյան մրցանակ

[22]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան հեղափոխության դստրեր, Phi Beta Kappa և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[23]
 Grace Hopper Վիքիպահեստում

Գրեյս Հոփեր (անգլ.՝ Grace Hopper, ծննդյամբ Grace Brewster Murray - Գրեյս Բրյուսեր Մյուրեյ, դեկտեմբերի 9, 1906(1906-12-09)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունվարի 1, 1992(1992-01-01)[1][2], Արլինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[4][5][6])․ ամերիկացի գիտնական և ԱՄՆ ռազմածովային նավատորմի կրտսեր ծովակալ։ Հարվարդի Մարկ I համակարգչի առաջին ծրագրավորողներից մեկը, համակարգչային ծրագրավորման գյուտարար։ Մշակել է համակարգչային ծրագրավորման լեզվի առաջին կոմպիլյատորը[24][25][26][27][28], զարգացրել է մեքենայական ծրագրավորման լեզուների գաղափարը, ինչը հանգեցրեց COBOL-ի ստեղծմանը՝ բարձր մակարդակի ծրագրավորման լեզուներից մեկը, որը մինչ այժմ օգտագործվում է։ Նրան է վերագրվում debugging տերմինի մասսայականացումը, որը նախատեսված է համակարգչային անսարքությունները վերացնելու համար։ Ծովագնացությունում բազմաթիվ նվաճումների և բարձր աստիճանի շնորհիվ նրան երբեմն անվանում են «Զարմանալի Գրեյս» (հնարավոր է ակնարկվում է Amazing Grace հիմնը)[29][30]։ Նրա պատվին է անվանվել ԱՄՆ զինվորական նավատորմի USS Hopper (DDG-70) էսկադրային ականակիրը և էներգետիկայի նախարարության (NERSC) հաշվողական հետազոտությունների կենտրոնի Cray XE6 «Հոփեր» գերհամակարգիչը։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում։ Անունը ծննդյամբ՝ Գրեյս Բրյուսեր Մյուրեյ։ Երեք երեխաներից ավագը։ Երեխա ժամանակ շատ հետաքրքրասեր էր և բնավորության այդ գիծը պահպանվել է մինչև կյանքի վերջը։ Յոթ տարեկանում որոշում է պարզել, թե ինչպես է աշխատում զարթուցիչը։ Քանդում է յոթ զարթուցիչ, մինչև մայրը հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, արդյունքում ստիպված եղավ բավարարվել մեկ զարթուցիչով[31]։ Քոլեջ ընդունվելու համար սովորել է Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքի Ուարդլո-Հարթրիջի դպրոցում։ 16 տարեկանում Վասարի քոլեջ ընդունվելու առաջին փորձը հաջողությամբ չի պսակվում, լատիներենից ցածր միավորի պատճառով։ Հաջորդ տարի նրան հաջողվում է ընդունվել քոլեջ։ Ավարտում է Վասարը 1928 թվականին, մաթեմատիկայի և ֆիզիկայի բակալավրի աստիճանով։ Արժանանում է Phi Beta Kappa գիտական հասարակության պատվավոր դիպլոմին։ Մագիստրոսի աստիճան ստանում է Եյլի համալսարանում 1930 թվականին։ 1934 թվականին այնտեղ էլ ստանում է մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան՝ Օստին Օրեյի ղեկավարությամբ[32][33]։ Հենց այդ տարում էլ հրատարակվում է նրա «Անդառնալիության չափանիշների նոր տեսակներ» դիսերտացիան[34]։ 1934-ին Վասարում սկսում է դասավանդել մաթեմատիկա, իսկ 1941-ին դառնում է դոցենտ։

Ամուսնացած է եղել Նյու Յորքի համալասարանի պրոֆեսոր Վինսետ Ֆոսթեր Հոփերի հետ (1906—1976[35]) 1930-ից մինչև 1945 թվականը, որից հետո ամուսնալուծվել է[32]։ Պահպանել է ամուսնու ազգանունը և այլևս չի ամուսնացել։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Հոփերը արձակուրդ է վերցնում Վասարից և ընդգրկվում է ԱՄՆ-ի նավատորմի պահուստային զորքերում, ինչպես շատ կանայք, ովքեր կամավոր ծառայության էին անցնում WAVES-ում («Կամավոր կանայք արտակարգ ծառայության մեջ»)։ Նրան ընդգրկել էին որպես բացառություն, քանի որ քաշը պակաս էր 15 ֆունտով (6,8 կգ), քաշի նվազագույն շեմն էր 120 ֆունտ (54 կգ)։ Հոփերը անցնում է ծառայության դեկտեմբերին և սովորում է Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքի Սմիթի քոլեջում, որը նախատեսված էր պահուստային կուրսանտների համար։ Ուսումը ավարտում է դասարանում լավագույն արդյունքներով և կրտսեր լեյտենանտի կոչումով նշանակվում է Հարվարդի համալսարանի հրետանային հաշվարկային նախագծերի բյուրոյում։ Զբաղվում է Մարկ I համակարգչի ծրագրավորմամբ, Հովարդ Հ.Աիկենի ղեկավարությամբ։ Աիկենը և Հոփերը Մարկ I համակարգչի մասին երեք հոդվածների համահեղինակներ են, որը հայտնի էր նաև ինչպես գործողությունների ավտոմատ կատարմամբ հաշվիչ մեքենա։Հոփերի դիմումը կանոնավոր նավատորմ տեղափոխվելու վերաբերյալ մերժվում է՝ տարիքի պատճառով (38 տարեկան)։ Շարունակում է ծառայությունը պահուստային զորքերում։ Հոփերը մնում է Հարվարդի հաշվողական լաբորատորիայում (Harvard Computation Lab) մինչև 1949 թվականը։ Հրաժարվում է Վասարում պրոֆեսորի կոչումից (Full Professorship)՝ հօգուտ Հարվարդի հետազոտական աշխատանքների[36]։

UNIVAC[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Հոփերը դառնում է Eckert-Mauchly Computer Corporation ընկերության աշխատակից և ինչպես ավագ մաթեմատիկ միանում է UNIVAC I ծրագրավորողների թիմին։ 1950-ականների սկզբերին ընկերությունը անցնում է Remington Rand կորպորացիային և այդ ժամանակ նրանց թիմը թողարկում է պատմության մեջ առաջին համակարգիչը։ Այն հայտնի էր ինչպես «A Compiler», և դրա առաջին տարբերակն էր A-0։

1952 թվականին աշխատանքի համար պատրաստ էր Հոփերի կոմպիլյատորը։ «Դրան չէին կարողանում հավատալ,- ասում էր նա։- Ես ունեի աշխատող կոմպիլյատոր, և ոչ ոք այն չէր օգտագործում։ Ինձ ասում էին, որ համակարգիչը կարող է կատարել միայն հանրահաշվական գործողություններ»[37]։

1954 թվականին դարձավ ավտոմատացման և ծրագրավորման բաժնի ղեկավար, և այդ բաժինը թողարկեց առաջին կոմպիլյատորներից մի քանիսը՝ ARITH-MATIC, MATH-MATIC և FLOW-MATIC։

COBOL[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյսը UNIVAC-ի ստեղնաշարի մոտ, մոտավոր 1960 թվական

1959 թվականի գարնանը տվյալների մշակման համակարգերի (CODASYL) երկօրյա համաժողովին հավաքվել էին համակարգչային մասնագետներ՝ մասնավոր և պետական ընկերությոններից։ Հոփերը հանձնաժողովի տեխնիկական խորհրդատուն էր և նրա նախկին շատ աշխատակիցներ ժամանակավոր հանձաժողովի կազմում էին, որը ստանդարտիզացրեց (defined) COBOL նոր լեզուն։ Այդ նոր լեզուն FLOW-MATIC-ի ընդլայնված տարբերակն էր և պարունակում էր COMTRAN-ի ( IBM-ի նմանատիպ լեզու) որոշ մտահաղացումներ։ Այս նոր լեզուն կիրառում էր Հոփերի այն գաղափարըը, որ ծրագրերն ավելի լավ է գրել անգլերենին ավելի մոտ լեզվով՝ քան մեքենայական կոդին (ինչպես, օրինակ՝ Assembly language-ը)։ COBOL-ը դարձավ ամենատարածված լեզուն բիզնես հավելվածների համար և այդպիսին էլ մնում է մինչև այսօր[38]։

1967-1977 թվականները Հոփերը գլխավորում է Navy Programming Languages Group-ը (Navy’s Office of Information Systems Planning) և ստացել է կապիտանի կոչում՝ 1973 թվականին[36]։ Մշակել է COBOL-ի և դրա կոմպիլյատորի համապատասխանեցման ծրագրային ապահովումը՝ որը COBOL-ի ստանդարտիզացման ծրագրի մի մասն էր[36]։

Ստանդարտացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին Հոփերը պաշտպանության նախարարությանը համոզում է մեծ կենտրոնացված համակարգերը փոխարինել փոքր ցանցերով՝ տարբեր տեղեր գտնվող համակարգիչներով։ Համակարգչային հանգույցի ցանկացած օգտատերը կարող էր մուտք ունենալ տվյալների հենքեր՝ որոնք պահպանվում էին ցանցում[39]։ Առաջինն է կիրառել ստանդարտացումը համակարգչային համակարգերի և բաղադրիչների փորձարկման համար և ամենակարևորը` վաղ ծրագրավորման լեզուների համար, ինչպիսիք են FORTRAN-ը և COBOL-ը։ Այդ ստանդարտներին համապատասխանությունը պարզելու համար կատարված թեստերը հանգեցրին այդ լեզուների տարբեր բարբառների միջև էական նմանություններին՝ համակարգչային խոշոր արտադրողների շրջանում։ 1980-ականներին այդ թեստերը հաստատվել են Ստանդարտների ազգային բյուրոյի կողմից (NBS), որը հիմա հայտնի է ինչպես Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST):

Անցում թոշակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյս Մյուրեյ Հոփերն Վաշինգտոնի իր համակարգչային սենյակում, 1978 թվական, լուսանկարվել է Լին Գիլբերտի կողմից։

1966 թվականի վերջերին Հոփերը ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի պահեստային զորքերից անցնում է թոշակի երկրորդ աստիճանի կապիտանի կոչումով (commander)։ 1967 թվականի օգոստոսին հետ է կանչվում ծառայության վեց ամիս ժամկետով, այդ նշանակումը վերափոխվեց անժամկետ պայմանագրի։ 1971 թվականին Հոփերը նորից անցավ թոշակի, սակայն 1972-ին նրան նորից խնդրեցին վերադառնալ ծառայության։

1973 թվականին ծովակալ Էլմո Ռ. Զումվալտ կրտսերը շնորհում է նրան առաջին կարգի կապիտանի (captain) կոչում։

Այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆիլիպ Քրեյնը տեսավ Գրեյսին 1983 թվականի մարտի «60 րոպե» թողարկմանը, Ներկայացուցիչների պալատի և իր անունից նախագահին խնդրագիր ուղարկեց, որից հետո Գրեյս Հոփերի պաշտոնը բարձրացվեց մինչև կոմմադոր (commodore)[40]: 1985 թվականին կոմմոդորը վերանվանվեց Rear Admiral Lower Half (առաջին աստիճանի կապիտանից բարձր է, բայց ցածր է հետևի ծովակալից)։

1986 թվականի օգոստոսի 14-ին Հոփերը ստիպված եղավ նորից անցնել թոշակի ռազմածովային նավատորմից։ Հրաժեշտի տոնակատարության ժամանակ պարգևատրվեց «Անբասիր ծառայության մեդալով», ԱՄՆ Պաշտպանության Նախարարության ոչ շարային ծառայության բարձրագույն պարգևն է։

Թոշակի անցնելու պահին Գրեյսը ամենատարեց սպան էր, ով գտնվում էր ԱՄՆ ռազմածովային նավատորմի իրական ծառայության մեջ (79 տարի, 8 ամիս,5 օր), իսկ հրաժեշտի արարողությունը անց էր կացվում ԱՄՆ ռազմածովային նավատորմի հնագույն գործող ռազմանավի USS Constitution վրա (188 տարի, 9 ամիս, 23 օր)[41]։

Թոշակի անցնելուց հետո Հոփերը նշանակվում է, որպես ավագ խորհրդատու Digital Equipment Corporation կորպորացիայում, որտեղ աշխատում է մինչև իր մահը՝ 1992 թվականը։

Բարի կամքի դեսպան․ այսպես կարելի է կոչել նրա նոր դերը։ Կարդում էր տարբեր դասախոսություններ համակարգչային դարաշրջանի արշալույսի, իր կարիերայի մասին, ջանքերի վերաբերյալ, որոնք համակարգիչներ նախագծողները կարող են նախաձեռնել՝ օգտատերերի կյանքը հեշտացնելու համար։ Հոփերը այցելում էր թվային ինժեներական արտադրական օբյեկտների մեծ մասը, որտեղ այցելուները ճանապարհում էին նրան ծափահարություններով։ Շատ դասախոսություններ լուսաբանում էր Bell ընկերության հեռախոսի ուղիղ լարով, որը բաժանված էր 30 սանտիմետրանոց կտորների, որպեսզի ցույց տար այն հեռավորությունն, որն անցնում է լույսը մեկ նանովայրկյանում։ Լարը փոխանցվում էր լսարանին, ինչպես наглядного пособия։

Հոփերը այդ դասախոսությունների համար միշտ հագնում էր ռազմածովային զորահանդեսային համազգեստը, չնայած նրան, որ իրական ծառայության մեջ չէր գտնվում։

«Իմ ամենամեծ նվաճումը, բացի կոմպիլյատորի ստեղծումը, հանդիսանում է երիտասարդների ուսուցումը։ Գիտեք, նրանք մոտենում են ինձ և ասում են․«Ինչպե՞ս եք կարծում, մեզ մոտ կստացվի։» Ես պատասխանում եմ «Փորձեք»։ Եվ աջակցում եմ նրանց։ Դա նրանց անհրաժեշտ է։ Հետևում եմ նրանց զարգացմանը և երբեմն հրահրում եմ նրանց ռիսկի դիմել և պատասխանել մասնագիտական մարտահրավերներին»[42]։

Հոփերը հուղարկավորվել է Արլինգթոնի ազգային գերեզմանատանը զինվորական կարգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 616—617. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  4. 4,0 4,1 4,2 http://www.the-scientist.com/?articles.view/articleNo/12155/title/Rear-Admiral-Grace-Murray-Hopper/
  5. 5,0 5,1 5,2 http://www.computer.org/csdl/mags/an/1992/02/man1992020055.pdf
  6. 6,0 6,1 6,2 http://ieeexplore.ieee.org/iel5/85/3967/04460716.pdf?arnumber=4460716
  7. https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
  8. College V. Alumnae biographical register issue.
  9. 9,0 9,1 9,2 http://www.cs.yale.edu/homes/tap/Files/hopper-story.html
  10. 10,0 10,1 https://web.archive.org/web/20161206163148/http://archive.computerhistory.org/resources/access/text/2015/06/102702026-05-01-acc.pdf
  11. http://archive.computerhistory.org/resources/access/text/2015/06/102702026-05-01-acc.pdf
  12. Beyer K. Grace Hopper and the Invention of the Information Age — 2009. — P. 29. — ISBN 978-0-262-01310-9
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Pas L. v. Genealogics — 2003.
  14. 14,0 14,1 http://www.computerhistory.org/fellowawards/hall/grace-murray-hopper/
  15. https://www.nationalmedals.org/laureates
  16. https://www.womenofthehall.org/inductee/grace-hopper/
  17. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
  18. http://www.navy.mil/submit/display.asp?story_id=97807
  19. https://alumni.yale.edu/content/medalists-year
  20. https://awards.acm.org/award_winners/hopper_1704723#144
  21. https://www.computer.org/volunteering/awards/goode
  22. https://www.washingtonaward.com/directory/1980s/
  23. Notable Names Database — 2002.
  24. Richard L. Wexelblat, ed. History of Programming Languages. — New York: Academic Press, 1981. — ISBN 0-12-745040-8
  25. Donald D. Spencer Computers and Information Processing. — C.E. Merrill Publishing Co, 1985. — ISBN 978-0-675-20290-9
  26. Phillip A. Laplante Dictionary of computer science, engineering, and technology. — CRC Press, 2001. — ISBN 978-0-8493-2691-2
  27. Bryan H. Bunch, Alexander Hellemans The Timetables of Technology: A Chronology of the Most Important People and Events in the History of Technology. — Simon & Schuster, 1993. — ISBN 978-0-671-76918-5
  28. Bernhelm Booss-Bavnbek, Jens Høyrup Mathematics and War. — Birkhäuser Verlag[en], 2003. — ISBN 978-3-7643-1634-1
  29. «Cyber Heroes of the past: "Amazing Grace" Hopper» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  30. «Grace Murray Hopper» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  31. Elizabeth; Dickason Looking Back: Grace Murray Hopper's Younger Years (und) // Chips. — 1992. Архивировано из первоисточника 12 Հուլիսի 2012.
  32. 32,0 32,1 Green, Judy and Jeanne LaDuke Pioneering Women in American Mathematics: The Pre-1940 PhD's. — Providence, Rhode Island: American Mathematical Society, 2009. — ISBN 978-0821843765
  33. Though some books, including Kurt Beyer’s Grace Hopper and the Invention of the Information Age, reported that Hopper was the first woman to earn a Yale PhD in mathematics, the first of ten women prior to 1934 was Charlotte Cynthia Barnum (1860—1934). Murray, Margaret A. M. (May/June 2010). «The first lady of math?». Yale Alumni Magazine. Vol. 73, no. 5. էջեր 5–6. ISSN 9750-409x. {{cite news}}: Check |issn= value (օգնություն)
  34. G. M. Hopper and O. Ore, "New types of irreducibility criteria, " Bull. Amer. Math. Soc. 40 (1934) 216
  35. «Prof. Vincent Hopper of N.Y.U., Literature Teacher, Dead at 69». New York Times. 1976 թ․ հունվարի 21.
  36. 36,0 36,1 36,2 Williams, Kathleen Broome Improbable Warriors: Women Scientists and the U.S. Navy in World War II. — Annapolis: United States Naval Institute, 2001. — ISBN 978-1-55750-961-1
  37. «The Wit and Wisdom of Grace Hopper» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  38. Beyer, Kurt W. Grace Hopper and the Invention of the Information Age. — Cambridge, Massachusetts: The MIT Press, 2009. — ISBN 978-0-262-01310-9
  39. McGee, Russell C. My Adventure with Dwarfs: A Personal History in Mainframe Computers. — Charles Babbage Institute, University of Minnesota, 2004.
  40. «Rear Admiral Grace Murray Hopper, USN». Biographies in Naval History (անգլերեն). United States Navy Naval Historical Center. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 28-ին.
  41. UPI (1986 թ․ օգոստոսի 15). «Computer Whiz Retires from Navy». Detroit Free Press. էջ 4A. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  42. Gilbert, Lynn Particular Passions: Grace Murray Hopper. — 1st. — Нью-Йорк: Lynn Gilbert Inc.[en], 2012. — (Women of Wisdom Series). — ISBN 978-1-61979-403-0