Գրեյս Լիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյս Լիմ
Ծնվել էնոյեմբերի 12, 1967(1967-11-12) (56 տարեկան)
ԾննդավայրՋոհոր, Մալայզիա
Մասնագիտություննկարիչ

Գրեյս Լիմ (Grace Lim Siew Sye, նոյեմբերի 12, 1967(1967-11-12), Ջոհոր, Մալայզիա), մալազիացի նկարչուհի, Art52 պատկերասրահի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյս Լիմը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 12-ին Կայու Արա Պասոնգում (Պոնտիան, Ջոհոր)։ Նկարելու հակումը դրսևորվել է դպրոցում։ Տասնմեկ տարեկանում մատիտով նկարել է տատիկի հրաշալի դիմանկարը (այժմ պահվում է Art52 պատկերասրահում)[1]։ Ավարտել է Սինգապուրի գրաֆիկայի և դիզայնի դպրոցը։ Աշխատել է որպես դիզայներ Սինգապուրում, այնուհետև Ջոհոր Բահրուում՝ մետաքսե շիրմաների գործարանում։ 2007 թվականին թողել է աշխատանքը գործարանում և ամբողջությամբ նվիրվել գեղանկարչությանը[2]։

2014 թվականին ամուսնու հետ համատեղ հիմնել է Art52 պատկերասրահը Ջոհոր Բահրուում։ Մասնակցել է բազմաթիվ կոլեկտիվ ցուցահանդեսների։ 2013 թվականի մարտին Կուալա Լումպուրում կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսում նրա «Թեյի ժամանակը» կտավը 90 մասնակիցների նկարներից ընտրվել է որպես նվեր Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադի կնոջ՝ Սիթի Ասմահի համար[3]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում է յուղաներկով, ակրիլային ներկերով, ջրաներկով։ Մշակել է սեփական, հեշտությամբ ճանաչելի ոճը նաիվ արվեստի ժանրում՝ իրեն բնորոշ վառ ու համարձակ գույներով։ Թեմաների շարքում գերակշռում են պարզ գյուղական կյանքի նկարները, որոնք ներառում են ծաղիկների, թռչունների, կենդանիների (կատուների և հավերի), արևադարձային բուսականության նկարները, որ ստեղծում են երջանկության, խաղաղության և սիրո տրամադրություն[4]։

Առավել հայտնի աշխատանքներից են՝ «Լողափում», «Թեյի ժամանակ», «Մայրամուտ», «Բերքահավաք», «Ֆլեյտա նվագող տղան», «Չոնգկակ նվագող երեխաները», «Արձակուրդում», «Մենք միասին ենք»[5]։ Նկարչուհու նկարները պահվում են մասնավոր հավաքածուներում Մալայզիայում, Սինգապուրում և Ավստրալիայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին՝ Էրիկ Թան (1995 թվականից), ունեն երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peggy Loh. The Arts of Grace Lim, Pontian/ My Johor Stories 2. Intersting Places and Inspirational People. Selangor: MPH Publishing, 2018, p. 96
  2. Grace Lim — Malaysian Artist Biography Profile
  3. Peggy Loh. Johor Streets // "The New Straits Times", 18 March 2013
  4. Grace Lim Siew Sye
  5. Peggy Loh. A showcase of individual styles // The New Straits Times December 29, 2014 [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]