Jump to content

Գրեյսի Աբրամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյսի Աբրամս
Աբրամսը 2022 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Gracie Abrams
Ի ծնե անունԳրեյսի Մադիգան Աբրամս
Ծնվել էսեպտեմբերի 7, 1999(1999-09-07)[1] (27 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
  • Երգչուհի
  • երգահան
Գործիքներ
  • Վոկալ
  • կիթառ
  • դաշնամուր
Գործունեություն2019–ներկա
ԼեյբլInterscope Records
ԿրթությունԱրչեր աղջիկների դպրոց
Կայքgracieabrams.com
Ստորագրություն
 Gracie Abrams Վիքիպահեստում

Գրեյսի Մադիգան Աբրամս (/ˈeɪbrəmz/, ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 7-ին), ամերիկացի երգչուհի և երգահան է։ Նա պայմանագիր է կնքել Interscope Records-ի հետ 2019 թվականին և ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային մինի ալբոմի՝ «Minor» (2020), և դրան հաջորդած «This Is What It Feels Like» (2021) ալբոմի թողարկումից հետո՝ մի շարք սինգլների հետ միասին, ներառյալ «I Miss You, I'm Sorry»-ն։ Աբրամսը թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Good Riddance» (2023), և առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Նա նաև հանդես է եկել որպես բացման արտիստ Օլիվիա Ռոդրիգոյի «Sour Tour» (2022) և Թեյլոր Սվիֆթի «Eras Tour» (2023–2024) համերգային շրջագայությունների ժամանակ։

2023 թվականին Աբրամսը մասնակցել է Նոահ Քահանի «Everywhere, Everything» երգի ռեմիքսին, ինչը դարձել է նրա առաջին մուտքը ամերիկյան Billboard Hot 100 չարթ։ Նա այդ տարի ընդգրկվել է նաև Forbes 30 Under 30 ցուցակում։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը՝ «The Secret of Us» (2024), դեբյուտ է ունեցել երկրորդ տեղում ամերիկյան Billboard 200 չարթում և աջակցվել է «Risk», «Close to You», «I Love You, I'm Sorry» և «That's So True» սինգլներով․ վերջինս զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Billboard Global 200 չարթում։ Աբրամսը համագործակցել է Թեյլոր Սվիֆթի հետ «Us» ալբոմային երգի շուրջ, որը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն փոփ դուետ/խմբային կատարում» անվանակարգում։ 2025 թվականին Աբրամսը հաղթել է Ամերիկյան երաժշտական մրցանակը՝ «Տարվա նոր արտիստ» անվանակարգում։

Գրեյսի Մադիգան Աբրամսը[2] ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 7-ին[3] Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա)[4] և մեծացել է Փասիֆիկ Փալիսեյդսում[5]: Նա ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի և ֆիլմերի ու հեռուստատեսության պրոդյուսեր Քեյթի Մաքգրատի դուստրն է[6][7] և պրոդյուսերներ Ջերալդ Վ. Աբրամսի ու Քերոլ Էնն Աբրամսի թոռնուհին[8]։ Նրա հայրական ծագումը աշկենազի հրեական է, իսկ մայրական ծագումը՝ իռլանդական կաթոլիկ[9]։ Աբրամսն ունի երկու եղբայր[3]։

Աբրամսը հետաքրքրություն է հայտնաբերել երաժշտության նկատմամբ վաղ տարիքից և սկսել է երգեր գրել ութ տարեկանում[10]։ Նա հաճախել է Արչերի աղջիկների դպրոց Արևմտյան Լոս Անջելեսում և ավարտել է այն 2018 թվականին։ Ավարտելուց հետո Աբրամսը ընդունվել է Բարնարդ քոլեջ Նյու Յորքում՝ միջազգային հարաբերություններ ուսումնասիրելու համար, սակայն որոշել է ընդմիջում վերցնել առաջին տարուց հետո՝ երաժշտական կարիերայով զբաղվելու նպատակով[11]։

2019–2023: Մինի ալբոմներ և Good Riddance

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրամսը ելույթ է ունենում Սիեթլում 2022 թվականի մարտին

2019 թվականի հոկտեմբերին Աբրամսը թողարկել է իր դեբյուտային «Mean It» սինգլը Interscope Records լեյբլի ներքո[12]։ 2020 թվականի հուլիսին Աբրամսը թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Minor», որտեղ նա համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Ջոել Լիթլը և Բլեյք Սլատկինը։ Մինի ալբոմին աջակցել են մի շարք սինգլներ, այդ թվում՝ «I Miss You, I'm Sorry»-ն։ 2021 թվականի մարտին Աբրամսը Բենի Բլանկոյի հետ համատեղ հանդես է եկել «Unlearn» երգում։ Նույն թվականի մայիսին նա թողարկել է «Mess It Up» առանձին սինգլը։ Հոկտեմբերին Աբրամսը հայտարարել է իր հաջորդ՝ «This Is What It Feels Like» մինի ալբոմի մասին, որը թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին։ Մինի ալբոմին նախորդել են «Feels Like» և «Rockland» սինգլները․ վերջինս ստեղծվել է Աարոն Դեսների հետ համատեղ։ Մինի ալբոմին աջակցելու համար նա սկսել է «This Is What It Feels Like Tour» համերգային շրջագայությունը, որը մեկնարկել է 2022 թվականի փետրվարի 2-ին Սոլթ Լեյք Սիթիում և ավարտվել 2022 թվականի մայիսի 31-ին Ստոկհոլմում։ Իր հիմնական շրջագայության հետ մեկտեղ Աբրամսը հանդես է եկել որպես բացման արտիստ Օլիվիա Ռոդրիգոյի «Sour Tour» շրջագայության ընթացքում։ 2022 թվականի հոկտեմբերին Աբրամսը թողարկել է «Difficult» երգը՝ որպես իր սպասվող դեբյուտային ալբոմի առաջատար սինգլ։

2023 թվականի փետրվարի 24-ին Աբրամսը թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Good Riddance»։ Նույն թվականի հունիսին թողարկվել է ալբոմի դելյուքս տարբերակը։ 2023 թվականի ընթացքում Աբրամսը հանդես է եկել որպես բացման արտիստ Թեյլոր Սվիֆթի «Eras Tour» շրջագայության ԱՄՆ-ի ընտրված համերգներում, իսկ 2024 թվականի վերջին վերադարձել է որպես Սվիֆթի բացման արտիստ ԱՄՆ-ի և Կանադայի լրացուցիչ համերգների համար՝ ելույթ ունենալով նաև Վանկուվերում Eras Tour-ի նախավերջին համերգին։ Նա նաև սկսել է «Good Riddance Tour»-ը, որը նրա երրորդ հիմնական համերգային շրջագայությունն էր։ 2023 թվականի նոյեմբերի 8-ին նա թողարկել է «Cedar» երգը, որն ընդգրկվել է «Բուկաներները» սերիալի սաունդթրեքում։ Նա առաջադրվել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում «Գրեմմի» 66-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում։ Աբրամսը մասնակցել է Նոահ Քահանի «Everywhere, Everything» երգի ռեմիքսին, որը թողարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին և դարձել է նրա առաջին մուտքը ամերիկյան Billboard Hot 100 չարթ՝ 79-րդ հորիզոնականով։ Նույն թվականի վերջին Աբրամսն ընդգրկվել է Forbes 30 Under 30 ցուցակում։

2024–ներկա: The Secret of Us և Daughter from Hell

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրամսը ելույթ է ունենում «FireAid»-ում 2025 թվականին

2024 թվականի ապրիլի 29-ին Աբրամսը հայտարարել է իր երկրորդ ալբոմի՝ «The Secret of Us»-ի մասին, որը թողարկվել է 2024 թվականի հունիսի 21-ին[13]։ Առաջին սինգլը, որը կոչվում է «Risk», թողարկվել է 2024 թվականի մայիսի 1-ին[14]։ Ալբոմին աջակցելու համար Աբրամսը 2024 թվականի սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 10-ը սկսել է «The Secret of Us» շրջագայությունը ԱՄՆ-ում[15]։ «Close to You» երգը թողարկվել է որպես երկրորդ սինգլ 2024 թվականի հունիսի 7-ին․ երգը թողարկվել է դրա հատվածները յոթ տարի առաջ ներկայացնելուց հետո[16]։ Աբրամսը թողարկել է «I Love You, I'm Sorry» երգը որպես ալբոմի երրորդ սինգլ 2024 թվականի հոկտեմբերին՝ Billboard Global 200 չարթում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը[17][18]։

«That's So True» երգը թողարկվել է որպես սինգլ «The Secret of Us»-ի դելյուքս թողարկումից 2024 թվականի նոյեմբերի 6-ին[19]․ այն գլխավորել է Ավստրալիայի[20], Կանադայի[21], Իրլանդիայի[22], Նոր Զելանդիայի[23] և Մեծ Բրիտանիայի ազգային չարթերը[24]։ Երգը հասել է չորրորդ հորիզոնականին Billboard Global 200 չարթում և վեցերորդ հորիզոնականին ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում[18][25]։ Աբրամսը համագործակցել է Թեյլոր Սվիֆթի հետ «Us» երգում, որը թողարկվել է որպես The Secret of Us-ի մաս[26] և առաջադրվել է «Լավագույն փոփ դուետ/խմբային կատարում» անվանակարգում «Գրեմմի» 67-րդ ամենամյա մրցանակաբաշխությունում[27]։ Աբրամսը շարունակել է «The Secret of Us Tour»-ը 2025 թվականին՝ սկսելով փետրվարի 8-ին Մադրիդում և ավարտելով օգոստոսի 27-ին Մեխիկոյում[28]։ 2025 թվականի հունիսին և հուլիսին Աբրամսը կատարել է երկու չթողարկված երգ՝ «Out of Nowhere» և «Crazy Girl», համապատասխանաբար Գլասթոնբերի 2025 փառատոնի և «BST Hyde Park 2025»-ի իր ելույթների ընթացքում[29][30]։

2026 թվականի հունվարին հայտարարվել է, որ Աբրամսն իր դերասանական դեբյուտը կկատարի A24 ընկերության «Please» ֆիլմում, որի սցենարիստը և ռեժիսորը Հալինա Ռեյնն է[31]։ Աբրամսը ներկայացված է «Creative Artists» գործակալության կողմից[31]։

Նրա երրորդ ստուդիական ալբոմը՝ «Daughter from Hell»-ը, թողարկվել է 2026 թվականի հուլիսի 17-ին, իսկ առաջատար սինգլը՝ «Hit the Wall»-ը, թողարկվել է մայիսի 14-ին[32]։ Մայիսի 28-ին Աբրամսը հայտարարել է «The Look at My Life Tour»-ի մասին՝ ի աջակցություն ալբոմի, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերից մինչև 2027 թվականի մարտ ամիսը[33]։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Look at My Life»-ը, թողարկվել է հունիսի 25-ին։

Արվեստ և երաժշտական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրամսի երաժշտական ոճը դասակարգվել է որպես փոփ[34], բեդրում փոփ[35], ֆոլկ-փոփ[36], Ինդի փոփ[37] և Ինդի ֆոլկ[38]։ Նրա ձայնային դիապազոնը նկարագրվում է որպես սոպրանո կամ մեցցո-սոպրանո, իսկ music is to blame ամսագրից Էնդրյու Բուտչերը նրա վոկալը բնութագրել է որպես «շնչառական» և «քնքուշ»[39]։

Աբրամսը որպես իր երգաստեղծության հիմնական ոգեշնչողներ և երաժշտական կուռքեր նշել է Թեյլոր Սվիֆթին, Ջոնի Միթչելին, Լորդին և Ֆիբի Բրիջերսին[40][41][42]։ Նա գովաբանել է Սվիֆթին որպես «մարզիկ, փայլուն գործարար կին և հանճարեղ հեղինակ»[43], իսկ Բրիջերսին անվանել է «մեր սերնդի հեղինակ»[44]։ Նա ունի «river» բառով դաջվածք՝ ոգեշնչված Միթչելի նույնանուն երգից[45]։ Աբրամսը ոգեշնչվել է նաև իր ժամանակակիցներից, ինչպիսին է Օլիվիա Ռոդրիգոն[46]։ Նա միացել է թե՛ Սվիֆթի, թե՛ Ռոդրիգոյի համերգային շրջագայություններին[47][48]։ Այլ արտիստներ, որոնք ոգեշնչել են նրան, ներառում են Ռոբինին, Simon & Garfunkel-ին, Էլվիս Կոստելոյին, Bon Iver-ին, Էլիոթ Սմիթին, Քեյթ Բուշին, Լանա Դել Ռեյին, The 1975-ին, Ջեյմս Բլեյքին, Metric-ին և The Killers-ին[49][50][11]։

Գովազդային համագործակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրամսն ընտրվել է որպես Pandora ի 2022 թվականի ME արշավի դեմքերից մեկը[51]։ Նույն թվականին նա նկարահանվել է Tumi-ի 2022 թվականի աշնանային «Built for the Journey» արշավում[52]։ 2024 թվականի հոկտեմբերին նա դարձել է Շանելի Coco Crush ոսկերչական հավաքածուի ապրանքանիշի դեսպանը[53]։ 2026 թվականի հունվարին Շանելը հայտարարել է Աբրամսին որպես իրենց Coco Crush ոսկերչական հավաքածուի նոր դեմք՝ նրան դասելով համաշխարհային դեսպանների շարքին, ինչպիսին է Blackpink-ի Ջեննի Քիմը, համաշխարհային խոշոր արշավում, որի դեբյուտը տեղի է ունեցել Շատո Մարմոնում[54]։

Աբրամսը (աջից) ելույթ է ունենում Քամալա Հարիսի՝ 2024 թվականի նախագահական քարոզարշավի հանրահավաքում, Մեդիսոնում, Վիսկոնսին, 2024 թվականի հոկտեմբերին

2020 թվականի հարցազրույցում Աբրամսն աջակցել է երաժշտության միջոցով անձնական տեսակետներ արտահայտելուն՝ ասելով․ «Ես չեմ կարող անջատել իմ երաժշտությունն իմ կարծիքից․․․ դա մի ամբողջություն է, որն արտացոլում է իմ մտածելակերպը։ Չպետք է վախենաք խոսել այն մասին, ինչին հավատում եք»[55]։

Այն բանից հետո, երբ արտահոսած կարծիքի նախագիծը ցույց է տվել, որ ԱՄՆ Գերագույն դատարանը ծրագրում է չեղարկել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով սահմանված աբորտի օրինականությունը, Աբրամսը 160 երաժիշտներից մեկն էր (այդ թվում՝ Օլիվիա Ռոդրիգոն, Քլերոն, Լորդը, Բիլլի Այլիշը, Megan Thee Stallion-ը, Հոլզին և Ֆիբի Բրիջերսը), որոնք 2022 թվականի մայիսին ստորագրել են The New York Times-ի ամբողջական էջով գովազդի տակ՝ դատապարտելով Գերագույն դատարանի ծրագրված որոշումը[56][57]։ 2022 թվականի հուլիսին Աբրամսը թողարկել է սահմանափակ քանակությամբ շապիկ, որի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվել է Աբորտների հիմնադրամների ազգային ցանցին (National Network of Abortion Funds): Աբրամսն ասել է, որ թեև սա «միայն փոքր մասն է այս երկրում ընթացող զանգվածային հակաժողովրդավարական ջանքերի», նա հավատում է, որ կարող է «օգտագործել իր հարթակը՝ այս պահին փորձագետների ձայնն ուժեղացնելու համար»[58]։

2023 թվականին՝ Գազայի պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց, Աբրամսը մի շարք արտիստների հետ միացել է «Artists4Ceasefire» նախաձեռնությանը՝ պահանջելով հրադադար պատերազմում[59]։ Նա բարձրաձայնել է պաղեստինցի երեխաների սովի դեմ[60]։ 2025 թվականի սեպտեմբերին Աբրամսը Ինստագրամում վերահրապարակել է մի պոստ, որտեղ ասվում էր․ «ՄԱԿ-ն ասում է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայում»[61]։

Աբրամսն աջակցել է Քամալա Հարիսին 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում[62]։ Նա ելույթ է ունեցել Հարիսի նախընտրական հանրահավաքում Մեդիսոնում (Վիսկոնսին) 2024 թվականի հոկտեմբերի 30-ին[63]։

2025 թվականի դեկտեմբերի 22-ին նա բացառապես «Bandcamp»-ի միջոցով թողարկել է «Sold Out» բարեգործական սինգլը, որի ողջ հասույթն ուղղվել է« Everytown for Gun Safety» կազմակերպությանը[64][65]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրամսը 2017-2022 թվականներին հարաբերությունների մեջ է եղել երգահան և պրոդյուսեր Բլեյք Սլատկինի հետ[66]։ 2024 թվականից նա հարաբերությունների մեջ է իռլանդացի դերասան Փոլ Մեսսքալի հետ[67]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Good Riddance (2023)
  • The Secret of Us (2024)
  • Daughter from Hell (2026)

Համերգային տուրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • I've Missed You, I'm Sorry Tour (2021)
  • This Is What It Feels Like Tour (2022)
  • Good Riddance Tour (2023–2024)
  • The Secret of Us Tour (2024–2025)
  • The Look at My Life Tour (2026–2027)

Հրավիրված արտիստ (նախաբան)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Տարի Առաջադրված աշխատանք / Անվանակարգված Անվանակարգ Արդյունք Ծան.
American Music Awards 2025 Ինքը Տարվա նոր արտիստ Հաղթանակ [68]
The Secret of Us Տարվա ալբոմ Առաջադրված
ARIA Music Awards 2025 Ինքը Լավագույն միջազգային արտիստ Առաջադրված [69]
Billboard Women in Music 2025 Տարվա երգահան Հաղթանակ [70]
Brit Awards 2026 «That's So True» Լավագույն միջազգային երգ Առաջադրված [71]
Գրեմմի 2024 Ինքը Լավագույն նոր արտիստ Առաջադրված [72]
2025 «Us» (Թեյլոր Սվիֆթի հետ) Լավագույն փոփ դուետ/խմբային կատարում Առաջադրված [27]
iHeartRadio Music Awards 2024 Ինքը Social Star Award Հաղթանակ [73]
2025 Ճեղքումային արտիստ (Breakthrough Artist) Հաղթանակ [74]
Լավագույն նոր փոփ արտիստ Առաջադրված
«I Love You, I'm Sorry» Լավագույն տեքստ Առաջադրված
Nickelodeon Kids' Choice Awards 2025 «That's So True» Սիրված վիրուսային երգ Առաջադրված [75]
«Call Me When You Break Up» Սիրված երաժշտական համագործակցություն Առաջադրված
MTV Video Music Awards 2024 Ինքը Լավագույն նոր արտիստ Առաջադրված [76]
2025 «I Love You, I'm Sorry» Տարվա երգ Առաջադրված [77]
NRJ Music Award 2025 Ինքը Տարվա միջազգային հայտնություն Առաջադրված [78]
Swiss Music Awards Best International Breaking Act Հաղթանակ [79]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Gracie Abrams - Universal Music France (ֆր.)
  2. ↑ Abrams, Gracie. «ASCAP Ace Search». American Society of Composers, Authors and Publishers (ASCAP). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  3. 1 2 Stevens, Kaitlin (2024-12-17). «All About Gracie Abrams' Famous Parents, J.J. Abrams and Katie McGrath». People.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2025-03-08-ին.
  4. ↑ Collins, Riyah (2024-06-27). «Gracie Abrams storms charts after Taylor Swift duet at Wembley». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2025-03-08-ին.
  5. ↑ Goode, Justine (2025-01-30). «FireAid live updates: No Doubt, Tate McRae, Gracie Abrams and others perform at L.A. benefit». NBC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025-01-31-ին. Վերցված է 2025-03-08-ին.
  6. ↑ «Lorde-Approved Gracie Abrams Is Instagram's Favorite Songwriter». The Cut. 2018 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  7. ↑ «Gracie Abrams on Her Laid-Back Personal Style». Harper's Bazaar. 2022 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  8. ↑ «Carol Ann Abrams dies, producer, author was mother of J.J. Abrams». Variety. 2012-06-05. Արխիվացված օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2025-03-08-ին.
  9. ↑ Greenberg, Brad (2009 թ․ մայիսի 7). «J.J. Abrams talks about 'Star Trek,' being Jewish and interfaith marriage». Jewish Journal. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  10. ↑ Ways, Curious (2023 թ․ ապրիլի 11). «Gracie Abrams is ready to bare it all to the world: "I'm writing my deepest, darkest feelings down on paper"». Hunger TV (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  11. 1 2 Wood, Mikael (2020 թ․ հուլիսի 29). «Her famous dad's a fan. So is Phoebe Bridgers. But Gracie Abrams has a voice all her own». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  12. ↑ Kato, Precious (2019 թ․ հոկտեմբերի 24). «Gracie Abrams' "Mean It" Is a Heartbreaking Debut». Ones to Watch. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  13. ↑ Gracie Abrams [@gracieabrams] (April 29, 2024). «💛THE SECRET OF US💛 the album that I made with some of my favorite people (!!!!!!!!!!) is yours JUNE 21 and the first single 💛RISK💛 comes out on MAY 1! We had real, true fun writing this album. There were also the occasional tears» (Թվիթ) – via Թվիթթեր.
  14. ↑ Blistein, Jon (2024-04-29). «Gracie Abrams Is Ready to Release Her Second Album». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2024-04-29-ին.
  15. ↑ Willman, Chris (2024 թ․ հունիսի 3). «Gracie Abrams Sets Fall Headlining Tour, Ahead of Opening Final Eras Tour Dates». Variety. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  16. ↑ Lapierre, Megan (2024 թ․ հունիսի 7). «Gracie Abrams Pulls the Trigger on Releasing Viral Hit "Close to You"». Exclaim. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.
  17. ↑ Lipshutz, Jason; Unterberger, Andrew (2024 թ․ հոկտեմբերի 16). «No Apologies Needed: Gracie Abrams' 'I Love You, I'm Sorry' Hits Top 40 and Helps an Older 'Sorry' Song of Hers in the Process». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
  18. 1 2 «Gracie Abrams Chart History: Billboard Global 200». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
  19. ↑ «'That's So True' by Gracie Abrams». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
  20. ↑ «ARIA Top 100 Singles Chart for 2024». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
  21. ↑ «Gracie Abrams Chart History: Canadian Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 26-ին.
  22. ↑ «Discography Gracie Abrams». irish-charts.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 3-ին.
  23. ↑ «Official Top 40 Singles». Recorded Music NZ. 2024 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
  24. ↑ «Gracie Abrams > Full Official Chart History». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 28-ին.
  25. ↑ «Gracie Abrams Chart History: Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. ↑ Paul, Larisha (2024-06-21). «Gracie Abrams and Taylor Swift Know Heartbreak All Too Well on First Collaboration 'Us'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2024-08-15-ին.
  27. 1 2 Atkinson, Katie (2025 թ․ փետրվարի 2). «Here's the 2025 Grammy Awards Winners List». Billboard. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
  28. ↑ «Gracie Abrams Announces "The Secret of Us Deluxe Tour": How to Get Tickets». 2024 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2025 թ․ մայիսի 10-ին.
  29. ↑ Giandurco, Jullian (2025 թ․ հունիսի 27). «Gracie Abrams Makes Glastonbury Debut Opening for Harry Styles». Nylon (magazine)|Nylon. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  30. ↑ Compton, Hannah (2025 թ․ հուլիսի 5). «BST Hyde Park: Gracie Abrams (Supporting Noah Kahan) – Live Review». Building Our Own Nashville. Վերցված է 2025 թ․ հուլիսի 6-ին.
  31. 1 2 Grobar, Matt (2026 թ․ հունվարի 14). «Halina Reijn reteaming with A24 on 'Please' starring Grammy nominee Gracie Abrams». MSN. Վերցված է 2026 թ․ հունվարի 14-ին.
  32. ↑ Dailey, Hannah (2026 թ․ մայիսի 11). «Gracie Abrams' Third Album 'Daughter From Hell' Is on the Way: 'So Ready for It to Be Yours'». Billboard. Վերցված է 2026 թ․ մայիսի 11-ին.
  33. ↑ Willman, Chris (2026-05-28). «Gracie Abrams Announces 64-Date 'Look at My Life' International Arena Tour for Winter and Spring 2026-27». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-05-28-ին.
  34. ↑ Cardenas, Cat (2024-03-07). «New Voices: The Acts to Watch in 2024». Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2025-01-19-ին.
  35. ↑ English, Alexandra (2025-02-27). «Gracie Abrams Knows This Era Belongs To The Pop Girls». ELLE (ավստրալիական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2025-07-21-ին.
  36. ↑ Mitchell, Rebecca (2024-10-01). «Gracie Abrams Is Coming To Australia: Tour Dates & Tickets 2025». ELLE (ավստրալիական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2025-01-19-ին.
  37. ↑ «The Meteoric Rise Of Olivia Rodrigo: How The "Drivers License" Singer Became Gen Z's Queen of Pop | GRAMMY.com». grammy.com. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2025-01-19-ին.
  38. ↑ «Review: Olivia Rodrigo spills her 'Guts' on a bubble-gum rock masterpiece». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2023-09-11. Արխիվացված է օրիգինալից 2025-01-26-ին. Վերցված է 2025-02-06-ին.
  39. ↑ «'Hit The Wall': Gracie Abrams' Most Devastating Confessional Yet». Վերցված է 2026-07-05-ին.
  40. ↑ «Gracie Abrams on Being Inspired by Lorde's Pure Heroine». Consequence of Sound. 2021 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  41. ↑ «Gracie Abrams on 'The Secret of Us', her key influences and her must-have items». Vogue Australia. 2024 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2026 թ․ հուլիսի 5-ին.
  42. ↑ CONOR (2017-05-06). «Gracie Abrams lets us into her world through her music». HIGHLARK // Raise Your Own Flag (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-05-ին.
  43. ↑ Walcott, Escher (2024 թ․ օգոստոսի 11). «Gracie Abrams Calls Taylor Swift a 'Safe Place,' Says First Meeting Her 'Felt Like We Had Known Each Other Already'». People.
  44. ↑ Popcast (2026-06-25). Gracie Abrams on 'Nepo Baby' Label, Paul Mescal and 'Daughter From Hell'. Վերցված է 2026-07-05-ին – via YouTube.
  45. ↑ Kaminer, Ayelet (2022-07-01). «18 Things to Know About Jewish Singer Gracie Abrams». Hey Alma (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-05-ին.
  46. ↑ Rodrigo, Olivia (2022-02-03). «Gracie Abrams and Olivia Rodrigo on the Risks and Rewards of Songwriting». Interview Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-05-ին.
  47. ↑ Nugent, Annabel (2022 թ․ հունիսի 26). «Meet Gracie Abrams, the bedroom pop singer catching the attention of Billie Eilish and Taylor Swift». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  48. ↑ Bennett, Willa (2020 թ․ հոկտեմբերի 13). «Live From Gracie Abrams's Bedroom». GQ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
  49. ↑ Williams, Jenessa (2020 թ․ հուլիսի 8). «Gracie Abrams: LA singer-songwriter baring her soul to the internet». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 12-ին.
  50. ↑ «Gracie Abrams». Interscope. 2020 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  51. ↑ Taylor-Singh, Heath (2022 թ․ հոկտեմբերի 5). «Gracie Abrams Is Finally Coming Into Her Own». Elle (magazine)|Elle Canada. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 25-ին.
  52. ↑ «4 Celebrity Jetsetters Star In Tumi's Fall 2022 Campaign "Built for the Journey"». Tatler|Tatler Asia. 2022 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 25-ին.
  53. ↑ Allaire, Christian (2024 թ․ հոկտեմբերի 27). «On Tour With Indie Pop Star—And New Chanel Ambassador—Gracie Abrams». Vogue (magazine)|Vogue. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 25-ին.
  54. ↑ «Gracie Abrams Becomes Chanel Coco Crush Muse». luxuryes.com. 2026 թ․ հունվարի 10.
  55. ↑ Lecoq, Noémie (2020 թ․ դեկտեմբերի 14). «Gracie Abrams: "I can't separate my music from my opinions"». L'Officiel. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  56. ↑ Campbell, Erica (2022 թ․ մայիսի 13). «Billie Eilish, Phoebe Bridgers, and Halsey sign letter against US Supreme Court's overturn of abortion rights». NME. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  57. ↑ Hatfield, Amanda (2022 թ․ մայիսի 13). «160 artists condemn Supreme Court's Roe v. Wade plans ahead of rallies & marches on Saturday». Brooklyn Vegan. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  58. ↑ Roundtree, Cheyenne (2022 թ․ հուլիսի 26). «After Roe's Fall, They Turned Their Songs Into Abortion Fund Donations». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  59. ↑ Rojas, Ana (2025 թ․ հուլիսի 24). «Olivia Rodrigo and Gracie Abrams Speak Out Against Child Hunger in Palestine: «Never Thought People I Respect Would Stay Silent»». Los 40. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2026 թ․ հունիսի 26-ին.
  60. ↑ Dailey, Hannah (2025-07-23). «Olivia Rodrigo & Gracie Abrams Refuse to 'Remain SILENT' About Starving Palestinian Children». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2025-07-25-ին.
  61. ↑ Martinez, Gavin (2025 թ․ սեպտեմբերի 19). «Gracie Abrams spotlights UN report about genocide in Gaza». Philippine Daily Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2026 թ․ հունիսի 26-ին.
  62. ↑ Stahl, Jay. «Taylor Swift endorsed Kamala Harris on Instagram. Caitlin Clark, Oprah and more approved». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2024-09-18-ին.
  63. ↑ Atkinson, Rania Aniftos, Katie (2024-10-31). «Gracie Abrams Endorses 'Amazing, Compassionate & Brilliant' Kamala Harris, Performs at Wisconsin Rally». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2024-10-31-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  64. ↑ «Gracie Abrams, Bon Iver, Aaron Dessner Honor Gun Violence Victims on Charity Single 'Sold Out'». Rolling Stone. 2025 թ․ դեկտեմբերի 22.
  65. ↑ «Gracie Abrams, Aaron Dessner, and Bon Iver Release Heartfelt New Song "Sold Out"». Consequence (website)|Consequence. 2025 թ․ դեկտեմբերի 22.
  66. ↑ Rastogi, Apoorv (2024-06-21). «Who Is Gracie Abrams Dating? Boyfriend & Relationship History». Yahoo Entertainment (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2025-01-14-ին.
  67. ↑ «Paul Mescal and Gracie Abrams' Relationship Timeline». People.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2025-02-13-ին.
  68. ↑ Santaflorentina, Hayley (2025-04-23). «Kendrick Lamar, Drake and Chappell Roan Score American Music Awards 2025 Nominations: See the Full List». E! Online. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2025-04-23-ին.
  69. ↑ «ARIA Award nominations 2025: Ninajirachi, Dom Dolla, Amyl & The Sniffers lead the pack». ABC News. Australian Broadcasting Corporation (ABC). 2025 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 26-ին.
  70. ↑ Aniftos, Rania (2025 թ․ փետրվարի 12). «2025 Billboard Women in Music to Honor JENNIE, Erykah Badu, aespa, GloRilla, Gracie Abrams, Tyla & More». Billboard. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 12-ին.
  71. ↑ Savage, Mark (2026 թ․ հունվարի 21). «Brit Awards 2026: Full list of nominees». BBC. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2026 թ․ հունվարի 22-ին.
  72. ↑ «The Results of Parliamentary and Presidential Elections and Referendums Worldwide from October 1, 2020–March 31, 2021». Studia Wyborcze. 31. 2021. doi:10.26485/sw/2021/31/6. ISSN 1898-0082.
  73. ↑ Jenessa L Gjeltema, DVM, Dipl. ACZM, Jenessa L Gjeltema, DVM, Dipl. ACZM (2020-08-12). «Which marine mammal eats the most microplastics?». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  74. ↑ Grein, Paul (2025 թ․ մարտի 17). «Benson Boone, Gracie Abrams & More Win Big at 2025 iHeartRadio Music Awards: Full Winners List». Billboard. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 27-ին.
  75. ↑ Grein, Paul (2025-06-22). «Sabrina Carpenter, SZA, Ariana Grande Win Multiple Awards at 2025 Kids' Choice Awards (Full Winners List)». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2025-06-22-ին.
  76. ↑ Atkinson, Kaite (2024 թ․ սեպտեմբերի 11). «Here's the Full List of 2024 MTV VMAs Winners». Billboard. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
  77. ↑ Grein, Paul (2025-08-05). «Lady Gaga & Bruno Mars Are 1–2 in Nominations for 2025 MTV VMAs (Full List)». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2025-08-16-ին.
  78. ↑ Électorales, Elle Suit Toutes Les Soirées; Roland-Garros., sauf pendant (2025 թ․ սեպտեմբերի 22). «NRJ Music Awards 2025 : David Guetta et Alex Warren en tête des nominations, carton plein pour la "Star Academy"... Découvrez la liste complète des nommés». Puremédias (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 23-ին.
  79. ↑ «The SMA's». Swiss Music Awards. Վերցված է 2025 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]