Գրեյսը Մոնակոյից
«Գրեյսը Մոնակոյից» (անգլ.՝ Grace of Monaco), ամերիկյան կենսագրական ֆիլմ Գրեյս Քելլիի կյանքի մասին։ Նկարահանվել է ռեժիսոր Օլիվյե Դահանը[12][13]։ Գլխավոր դերում հանդես է գալիս Նիկոլ Քիդմանը[14], իսկ մյուս դերերը կատարում են Թիմ Ռոթը, Ֆրենկ Լանջելան, Փարքեր Փոուզին, Դերեք Ջեյկոբին, Պաս Վեգան, Ռոջեր Էշթոն Գրիֆիթսն ու Մայլո Վենտիմիլյան։ 2014 թվականի մայիսի 14-ին ֆիլմը բացել է Կաննի 67-րդ կինոփառատոնը, որտեղ խիստ քննադատության է ենթարկվել կինոմամուլի կողմից[15][16][17][18]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է հոլիվուդյան դերասանուհի Գրեյս Քելլիի մասին, որը դարձել է Մոնակոյի արքայադուստր Մոնակոյի Ռենե III արքայազնի հետ ամուսնանալուց հետո։ 1962 թվականին ամուսնացած Գրեյսը հանկարծ բախվում է անձի ճգնաժամի խնդրի հետ. ամուսինն զբաղվում է պետության գործերով, արքունիքում իրեն չեն ընդունում, ինչպես նաև ժամանում է Ալֆրեդ Հիչքոքը՝ իր սիրելիին առաջարկելով դեր «Մառնի» ֆիլմում։ Քելլին ընդունում է միակ ճիշտ որոշումը՝ ընտրելով հավատարմություն և պատիվ[19]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլ Քիդման – Գրեյս Քելլի
- Թիմ Ռոթ – արքայազն Ռենե
- Ֆրենկ Լանջելա – հայր Ֆրենսիս Թաքեր
- Փարքեր Փոուզի – Մաջ Թիվի Ֆաուկո
- Մայլո Վենտիմիլյա – Ռուպերտ Ալեն
- Դերեք Ջեյկոբի – կոմս Ֆեռնանդո Դ’Էլիերես
- Պաս Վեգա – Մարիա Կալլաս
- Ջերալդին Սոմերվիլ – արքայադուստր Անտուանետա
- Նիկոլաս Ֆարել – Ժան Չառլզ Ռեյ
- Ռոբերտ Լինդսի – Արիստոտել Օնասիս
- Ռոջեր Էսթոն Գրիֆիթս – Ալֆրեդ Հիչքոք
- Ֆլորա Նիքոլսոն – Ֆիլիս Բլամ
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Արաշ Ամելի կողմից գրված սցենարն ընդգրկվել է Լավագույն սցենարների սև ցուցակում և կոչվել չօգտագործված լավագույն սցենարներից մեկը։ Սցենարն աճուրդում գնել է Պիեռ Անջեյ Լա Պոգամը[20]։
Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի Մենթոն քաղաքում։ Հոկտեմբերի 29-30-ը նկարահանող անձնակազմը եղել է Մոնակոյում՝ Մոնտե Կառլոյի «Խաղատան» մոտ։ Նկարահանումներն անցկացվել են նաև Իտալիայի Ջենովա քաղաքում։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիմալդի ընտանիքից (Ռենե արքայազնի ու արքայադստեր ուղղակի սերունդներից) Կաննում կայացած ֆիլմի պրեմիերային ոչ ոք ներկա չի գտնվել։ Ըստ ժառանգների տեսակետի՝ ֆիլմը խիստ աղավաղում է իրական պատմությունը[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ֆիլմերի շվեդական շտեմարան (швед.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film889264.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 http://www.metacritic.com/movie/grace-of-monaco
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt2095649/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Premierfilmek forgalmi adatai 2014 (հունգ.) — NMHH, 2015.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 http://www.imdb.com/title/tt2095649/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.bbfc.co.uk/releases/grace-monaco-film
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=201484.html
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Фильм «Принцесса Монако» о Грейс Келли откроет Каннский кинофестиваль
- ↑ 67-й Каннский кинофестиваль откроет показ фильма «Принцесса Монако»
- ↑ «Nicole Kidman Plays Grace Kelly in Upcoming Film 'Grace of Monaco' — Yahoo!»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2018-09-27
- ↑ Каннский кинофестиваль откроется «Принцессой Монако»
- ↑ Tim Roth Cast In ‘Grace Of Monaco’
- ↑ Parker Posey joins 'Grace of Monaco' — Entertainment News, EXCLUSIVE, Media — Variety
- ↑ «Tim Roth Joins ‘Grace of Monaco’ Alongside Nicole Kidman and Frank Langella (UPDATE: Parker Posey & Milo Ventimiglia Join) | Dream TV & Movie Casting News …»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-03-ին։ Վերցված է 2018-09-27
- ↑ Критики о кино
- ↑ Grace Kelly Film in the Works (Exclusive) — The Hollywood Reporter
- ↑ Каннский фестиваль: конфликт в Монако
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Variety: Cannes Film Review: ‘Grace of Monaco’(անգլ.)
- The Hollywood Reporter: 'Grace of Monaco': Cannes Review(անգլ.)
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Բելգիական դրամա ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Բելգիական կենսագրական ֆիլմեր
- Իտալական կենսագրական ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- 2010-ականների կենսագրական դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- 2014 դրամա ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր