Գրեմ Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Գրեմ Գրին
GrahamGreene1998.jpg
Գրեմը 1998 թվականին
Ծնվել է հունիսի 22, 1952 (65 տարեկան)
Ծննդավայր Օսուեքեն, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա Կանադա
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1976 — այժմ
Պարգևներ և մրցանակներ
IMDb ID 0001295
Commons-logo.svg Գրեմ Գրին՝ Վիքիպահեստ


Գրեմ Գրին (անգլ.՝ Graham Greene; 1952 հունիսի 22, Օսուեքեն, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, ով առաջադրվել է Օսկար մրցանակի «Գայլերի հետ պարողը» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմ Գրինը ծնվել է 1952 թվականի հունիսի 22-ին Կանադական Օնտարիո նահանգում, հնդկական ցեղ իրոկեզների Սիքս-Նեյշենս-Ռեզերվ ռեզերվացիայում՝ ոչ հեռու Բրանտֆորդ քաղաքից։

Գրեմ Գրինը Ջոն և Լիլիան Գրեյների ընտանիքում վեց երեխաներից երկրորդն էր։ Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ 16 տարեկանում Գրինը թողեց դպրոցը և գնաց աշխատելու։ Աշխատեց որ պես բարմեն, ատաղձագործ, գործարանի բանվոր։ 1970-ականների սկզբին, երբ աշխատում էր որպես կանադական ռոք խմբերց մեկի ձայնային ռեժիսոր, որոշեց դառնալ դերասան։ Առաջին անգամ ֆիլմում նկարահանվեց 1979 թվականին, «Մեծ դետեկտիվ» ֆիլմի դրվագներից մեկում։ Առաջին լիարժեք դերը ստացել է 1983 թվականին։

Իրական ճանաչում Գրինին բերել է «գայլերի հետ պարողը» օսկարակիր ֆիլմը։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1985 ֆ Ռեվոլուցիա Revolution Օնգվատա
1990 ֆ Գայլերի հետ պարողը Dances With Wolves Հարվածող Թռչուն
1991 ֆ Clearcut Արթուր
1992 ֆ Ցեղից վերջինը The Last of His Tribe Իշի
1992 ֆ Ամպրոպային սիրտ Thunderheart Ուոլթեր Ձի
1993 ֆ Մեդիսին Ռիվեր Medicine River Ուիլլ
1994 ֆ Մեվերիկ Maverick Ժոզեֆ
1994 ֆ Նորթ North հայրիկը Ալյասկայից
1995 ֆ Պինդ ընկույզ 3։ Հատուցում Die Hard: With a Vengeance Ջո Լամբերտ
1996 ֆ Սաբոտաժ Sabotage Թոլլանդեր
1996 ֆ Հետախույզը The Pathfinder Չինգաչգուկ
1999 ֆ Կանաչ մղոն The Green Mile Էռլին Բայթերբակ
2001| ս Գայլային լիճ Wolf Lake Շեռման Բլեքսթոուն
2002 ֆ Ձյունե շներ Snow Dogs Պիտեր Յելլոուբեր
2002 ֆ Կարմրամաշկներ Skins Մոգի
2005 ֆ Տրանսամերիկա Transamerica Կելվին
2007 ֆ All Hat Ջիմ Բերնս
2009 ֆ Մթնշաղ. Նորալուսին The Twilight Saga: New Moon Հերրի Քլիրուոթեր
2010 ֆ Խաղատուն Ջեք Casino Jack Բեռնի Սպրեգ
2013| ս Կանչ Defiance Ռեյֆ Մաքքավլի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]