Գրեմմի՝ վոկալային կամ գործիքավորված հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարման համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեմմի՝ վոկալային կամ գործիքավորված հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարման համար
Երկիր ԱՄՆ
Տեսակպարգևի աստիճան
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1989
Հերթականություն
Կայքgrammy.com(անգլ.)

«Գրեմմի» «Վոկալային կամ գործիքավորված հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարում» անվանակարգում շնորհվել է միայն մեկ անգամ՝ 1989 թվականին Գրեմմիի 31-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ հարդ ռոք կամ հևի մետալ ժանրերում լավագույն երգերի/ալբոմների համար[1]։ Ամեն տարի ԱՄՆ արվեստի և ձայնագրության գիտությունների ազգային ակադեմիան ընտրում էր մի քանի թեկնածուների՝ «գեղարվեստական նվաճումների, տեխնիկական վարպետության և ձայնագրության զարգացման մեջ զգալի ներդրման համար, առանց հաշվի առնելու ալբոմի վաճառքը և դիրքը չարթերում[2]։

1988 թվականին ակադեմիան առաջին անգամ անվանակարգ սահմանեց ծանր երաժշտական ժանրերի՝ հարդ-ռոք և հեվի-մետալի ներկայացուցիչների համար, որոնք 1980-ականներին արագորեն ճանաչում էին ձեռք բերում։ Նրանց համար սահմանվեց մեկ միասնական անվանակարգ՝ «Վոկալային կամ գործիքավորված հարդ-ռոք/մետալ ոճում լավագույն կատարում»[3]։ Մրցանակի առաջին հավակնորդների շարքում այնպիսի արտիստների ձայնագրություններ էին, ինչպիսիք են Jane's Addiction, Իգգի Փոփը և AC/DC-ն, ինչպես նաև Metallica (...And Justice for All) և Jethro Tull (Crest of a Knave) խմբերի ալբոմները։ Չնայած այն բանին, որ ֆավորիտ սկավառակը համարվում էր Metallica խմբինը, մրցանակը շնորհվեց Jethro Tull-ին։ Մրցանակը շնորհողներ Լիտա Ֆորդն ու Էլիս Կուպերը ցնցված էին։ Արդյունքը կարդացած Կուպերը բավականին վրդովված էր երևում, իսկ Ֆորդը հազիվ էր զսպում ծիծաղը՝ վրդովված հանդիսատեսի բացասական արձագանքի ֆոնի վրա[4]։ Ավելի մեծ խառնաշփոթ առաջացրեց Jethro Tull խմբի առաջատար՝ Իեն Անդերսոնի արձագանքը, որն ընդհանրապես անտեսել էր մրցանակաբաշխությունը, քանզի համոզված էր, որ իր խումբը չի հաղթելու և իր արվեստն ընդհանրապես հարդ-ռոքի մաս չէր համարում[5][6]։ Նա հայտարարեց, որ մրցանակը, հավանաբար, տրվել է խմբի երաժշտական արժանիքների, այլ ոչ առանձին ձայնագրության համար[7]։ Մրցանակաբաշխության արդյունքները ԶԼՄ-ներում մեծ քննարկումների պատճառ դարձան և հանգեցրեցին ակադեմիայի աշխատանքի քննադատության, քանի որ շատ լրագրողներ Jethro Tull-ը չէին համարում ոչ հարդ-ռոք, և ոչ էլ առավել ևս մետալ խումբ։ Արդյունքում, «Գրեմմի» ղեկավարությունը որոշում ընդունեց արդեն հաջորդ տարի այս երկու ժանրերը բաժանելու տարբեր անվանակարգերի՝ «Հարդ-ռոք ոճի լավագույն կատարում» և «Լավագույն մետալ կատարում»։ Այս միջադեպը, թերևս, ակադեմիայի անդամների և հանրության կարծիքի միջև կապի բացակայության ամենավառ օրինակն է։ Մասնավորապես, «Entertainment Weekly» ամսագրի խմբագրությունը այն համարել է մրցանակաբաշխության պատմության ամենամեծ ձախողումը[8]։

2012 թվականին Գրեմմիի ընդհանուր վերակազմակերպման արդյունքում անվանակարգը նորից վերադարձվեց։ «Հարդ-ռոք ոճի լավագույն կատարում» և «Լավագույն մետալ կատարում» անվանակարգերը միավորվեցին նոր՝ փոքր-ինչ վերանվանված «Հարդ-ռոք/ մետալ ոճի լավագույն կատարում» անվանակարգում։ Սակայն, 2013 թվականին ակադեմիայի ղեկավարությունը որոշում կայացրեց կրկին տարանջատել այս երկու ժանրերը՝ առանձին ուղղվածություններով, վերադարձնելով «Լավագույն մետալ կատարում» անվանումը մետալ կատարումերի համար․ իսկ հարդ-ռոքը ներառեց «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grammy Awards at a Glance». Los Angeles Times (անգլերեն). Tribune Company. Վերցված է 25 ноября 2010-ին.
  2. «Overview» (անգլերեն). National Academy of Recording Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Pareles, Jon (23 февраля 1989). «Grammys to McFerrin and Chapman». The New York Times. The New York Times Company. Վերցված է 25 ноября 2010-ին.
  4. «METALLICA AT THE GRAMMY AWARDS, ALICE COOPER, LITA FORD» (անգլերեն). YouTube. Վերցված է 27 октября 2017-ին.
  5. Hoffmann, Frank, ed. (2005). Encyclopedia of Recorded Sound. Vol. 1 (2 ed.). CRC Press. էջ 542. ISBN 978-0-415-93835-8. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. Holden, Stephen (14 февраля 1990). «The Pop Life». The New York Times. The New York Times Company. Վերցված է 25 ноября 2010-ին.
  7. Maura Johnston and Chris Molanphy // January 21, 2014 (21 января 2014). «1989: Best Hard Rock/Metal Performance Vocal or Instrumental to Jethro Tull, Crest of a Knave SPIN» (անգլերեն). Spin.com. Վերցված է 1 февраля 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Endelman, Michael (2007). «Grammy's 10 Biggest Upsets». Entertainment Weekly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 10 февраля 2008-ին.
  9. «Grammys Add American Roots Song Category; Merges Hard Rock Into Rock - VVN Music». Vintagevinylnews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.