Գրեհեմ Չեփմեն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Stoneygate, City of Leicester, Լեստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1989[1][2][3] (48 տարեկան) |
Մահվան վայր | Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Ուելս |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Էմանուել քոլեջ, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարան, Barts and The London School of Medicine and Dentistry? և King Edward VII School, Melton Mowbray? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կատակերգու, գրող, դերասան, սցենարիստ, կինոդերասան, կոմպոզիտոր, ինքնակենսագիր, բժիշկ և հեռուստատեսային դերասան |
Համատեղ ապրող(ներ) | David Sherlock? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Մոնթի Փայթն |
Գրեհեմ Չեփմեն (անգլ.՝ Graham Chapman, հունվարի 8, 1941[1][2][3], Stoneygate, City of Leicester, Լեստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 4, 1989[1][2][3], Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կատակերգու և գրող։ Նա Մոնթի Փայթոն (անգլ. Monty Python) սյուրռեալիստական կատակերգական խմբի վեց անդամներից մեկն էր։ Չեփմենը մարմնավորել է հեղինակավոր կերպարների, ինչպես օրինակ «Գնդապետը» և Փայթոնի երկու ֆիլմերում ունեցել է գլխավոր դերեր՝ «Սուրբ Գրաալ» (1975) և «Բրայանի կյանքը» (1979):
Չեփմենը ծնվել է Լեսթերում և մեծացել Մելթոն Մոուբրեյում։ Նա հետաքրքրված էր գիտությամբ, դերասանական արվեստով և կատակերգությամբ։ Քեմբրիջի Էմմանուել քոլեջը և Սուրբ Բարդուղիմեոս հիվանդանոցի բժշկական քոլեջը ավարտելուց հետո նա հրաժարվել է բժշկի կարիերայից՝ կատակերգու դառնալու համար։ Ի վերջո Չեփմենը գրավոր համագործակցություն հաստատեց Ջոն Քլիզի հետ, որն իր կրիտիկական գագաթնակետին հասավ Մոնթի Փայթոնի հետ 1970-ականներին։ Այնուհետև նա լքեց Բրիտանիան՝ Լոս Անջելես գնալու համար, որտեղ նա փորձեց հաջողության հասնել ամերիկյան հեռուստատեսությունում՝ ելույթ ունենալով քոլեջի շրջանակներում և ներկայացնելով ծովահենյան «Դեղին մորուք» ֆիլմը (1983), նախքան 1980-ականների սկզբին Բրիտանիա վերադառնալը։
Չեփմենը բացահայտ համասեռամոլ էր ու միասեռականների իրավունքների պաշտպան և երկարամյա հարաբերությունների մեջ էր Դեյվիդ Շերլոքի հետ։ Նա հարբեցող էր Քեմբրիջում ուսանելու տարիներից, մինչև որ դադարեց խմել «Բրայանի կյանքը» ֆիլմի վրա աշխատելուց առաջ։ Նա իր կյանքի վերջին տարիներին դարձավ «Վտանգավոր սպորտային ակումբ»-ի (անգլ. Dangerous Sports Club) հովանավորը։ 1989 թվականին Չեփմենը մահացավ նշագեղձի քաղցկեղից, որը տարածվել էր նրա ողնաշարում։ Նրա կյանքն ու ժառանգությունը հիշատակվեցին Սուրբ Բարդուղիմեոս հիվանդանոցի մեծ դահլիճում նրա մահից երկու ամիս անց տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ, ինչը վկայում էր Չեփմենի սյուրռեալիստական հումորի զգացման մասին, որը իրականացրին մնացած հինգ փայթոնները։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեփմենը ծնվել է 1941 թվականի հունվարի 8-ին Լեսթերի Սթոունգեյթ բուժհաստատությունում՝ ոստիկան Ոուլթեր Չեփմենի և Էդիթ Թաուերսի ընտանիքում[5][6]։ Ուոլթեր Չեփմենը ոստիկան էր այն ժամանակ, երբ Գրեհեմը ծնվեց. նա ավարտեց իր կարիերան որպես ավագ տեսուչ։ Նախքան 1930-ականներին ոստիկանական ծառայության անցնելը, նա դագաղների ֆրանսիական փայլեցման վերապատրաստում է անցել[7]։
Չեփմենն ուներ մեծ եղբայր՝ Ջոնը, ով ծնվել էր 1936 թվականին[8]։ Ինքն ու եղբայրը իրենց մանկությունը նկարագրում էին որպես «ծայրահեղ աղքատ»[7]։ Չեփմենի մանկության ամենավաղ հիշողություններից մեկը Լեսթերի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված լեհ օդաչուների մնացորդները տեսնելն էր։ Ավելի ուշ նա նշել էր, որ այդ տեսարանը երկար ժամանակ մնացել էր իր հիշողության մեջ[9]։
Չեփմենը կրթություն է ստացել Մելթոն Մոուբրեյի միջնակարգ դպրոցում։ Նա մեծ հետաքրքրություն էր ցուցաբերոում գիտության, սպորտի ու սիրողական թատրոնի նկատմամբ և երբ նա հանդես եկավ Մարկ Անտոնի դերում Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ, տեղական թերթը հատուկ ուշադրություն դարձրեց նրա խաղին[10]։ Գրեհեմը և նրա եղբայր Ջոնը ռադիոկատակերգության երկրպագուներ էին, հատկապես սիրում էին «The Goon Show»-ն[11] և Ռոբերտ Մորթոնի՝ անեկդոտները սխալ կողմից պատմելու և գագաթնակետային պահերը շրջանցելու ունակությունը։ Կենսագիր Ջիմ Յոակումն ասել է, որ «ռադիոհաղորդումները պարտադիր չէ, որ նրան ծիծաղեցնեին»[12]։
1959 թվականին Չեփմենը սկսեց բժշկություն սովորել Քեմբրիջի Էմմանուել քոլեջում[13]։ Նա միացավ «Cambridge Footlights» թատերախմբին, որտեղ առաջին անգամ սկսեց գրել Ջոն Քլիզի հետ[14]։ Ավարտելուց հետո Չեփմենը միացավ «Footlights»-ին՝ Քեմբրիջի կրկես շոուին և շրջագայեց Նոր Զելանդիայում՝ մեկ տարով հետաձգելով իր բժշկական ուսումը[15]։ Շրջագայությունից հետո նա շարունակեց իր ուսումը Սուրբ Բարդուղիմեոսի բժշկական քոլեջում[16], բայց տարակուսեց՝ շարունակել կարիերան բժշկության թե դերասանական ուղղվածությամբ։ Նրա եղբայր Ջոնն ասել է՝ «Նա (Գրեհեմը) իրականում երբեք հակված չէր բժշկության։ Դա նրա կյանքի երազանքը չէր»[17]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա Մոնթի Փայթոնից արաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Footlights»-ում ունեցած հաջողությունից հետո Չեփմենը և Քլիզը սկսեցին պրոֆեսիոնալ գրել Բի-բի-սի ընկերության համար[18], սկզբում Դեյվիդ Ֆրոստի, ապա նաև Մարտի Ֆելդմանի համար։ Ֆրոստը իր խմբում ներառել էր նաև Քլիզին, և իր հերթին Քլիզը որոշեց, որ Չեփմենը իրեն պետք է որպես ձայնային գործընկեր[19]։ Չեփմենը նաև էսքիզներ է ներկայացրել «Կներեք, ես նորից կկարդամ դա» ռադիոսերիալում, և նյութը գրել է Բիլ Օդդիի հետ համատեղ[20]։ Նա գրել է նաև «Իլուստրեյթիդ Վիքլի Հադ» (գլխավոր դերում՝ Ռոյ Հադ), «Սիլլա Բլեք», «Դա Պետուլա Քլարքն է» և «Դա Թոմ Ջոնսն է» հաղորդումների համար[21]։ Չեփմենը, Քլիզը և Թիմ Բրուք-Թեյլորը հետագայում միացան Ֆելդմանին՝ «Վերջապես 1948 թվականի շոուն» հեռուստատեսային կատակերգական ծրագրում[22]։ Սա Չեփմենի առաջին նշանակալի դերն էր՝ ինչպես կատարողի, այնպես էլ գրողի[22], և նա նվեր ցույց տվեց չոր պանկոմեդիային (օրինակ «Նախարարը, որը կտոր-կտոր է լինում» էսքիզում) և ընդօրինակեց բրիտանական տարբեր բարբառներ[23]։ Այս սերիալում առաջին անգամ ցուցադրվեց Չեփմենի ուրվագիծը ինքն իր դեմ պայքարելու մասին[22]։
Չնայած սերիալի հաջողությանը, Չեփմենը դեռ վստահ չէր, թե արդյոք նա պետք է հրաժարվի բժշկական կարիերայից։ «Վերջապես 1948 թվականի շոուն»-ի երկու շարքերի ընթացքում նա ավարտեց իր ուսումը Սուրբ Բարդուղիմեոսում և դարձավ մասնագիտացված բժիշկ[24]։ Չեփմենը և Քլիզը նաև գրել են «Բժիշկը տանը» երկարատև հեռուստատեսային կատակերգական սերիալի սցենարը[25], և երկուսն էլ հայտնվել են «Ինչպես նյարդայնացնել մարդկանց» միանգամյա հեռուստատեսային թողարկման մեջ՝ Բրուք-Թեյլորի և Փայթոնի ապագա անդամ Մայքլ Փեյլինի հետ միասին[26]։ Քլիզի և Չեփմենի էսքիզներից մեկը, որը պատկերումմ է օգտագործված մեքենաների վաճառողին, որը չի հավատում, որ հաճախորդի մոդելը փչացել է, դարձել է «Մեռած թութակ» էսքիզի ոգեշնչումը[27]։ Չեփմենը Բեռնարդ Մաքքեննայի հետ միասին նաև գրել է «Բժիշկը տանը» սերիալի շարունակության մի քանի դրվագներ՝ «Գլխավոր բժիշկը»[28]։
Մոնթի Փայթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Չեփմենը և Քլիզը միացան մյուս փայթոններին՝ Մայքլ Փեյլինին, Էրիկ Այդլին, Թերի Ջոնսին և Թերի Գիլիամին, իրենց «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» կատակերգական սերիալի համար[29][18]։ Տեքստի հետ կապված աշխատանքը բաժանվեց սահմանված թիմերի, ընդ որում Չեփմենը համագործակցում էր գրեթե բացառապես Քլիզի հետ[30]։ Չեփմենը հատկապես ձգտում էր հեռացնել էսքիզների կարծրատիպային շեշտադրումները[31] և ստեղծեց «Գնդապետին», որը կանգնեցրեց նրանց կես նախադասությամբ՝ ասելով, որ նրանք «չափազանց հիմար են»[32]։
Չնայած նրանք պաշտոնապես հավասար գործընկերներ էին, Քլիզը հետագայում մտածում էր, որ Չեփմենը համեմատաբար փոքր ներդրում է ունեցել նյութը գրելու մեջ՝ ասելով «նա գալիս էր, ինչ-որ ուշագրավ բան ասում, իսկ հետո խորասուզվում էր իր մտքերի մեջ» [33]։ Այլ փայթոններ ասում էին, որ Չեփմենի ամենամեծ ներդրումը գրելու գործում նրա հասկանալու ինտուիցիան էր, թե ինչն է ծիծաղելի[33]։ Ավելի ուշ Գիլիամը ասել է որ «Գրեհեմը կկատարեր այն, ինչը կարող էր իրեն մղել ինչ-որ արտասովոր բանի»[34]։ Սերիալն անմիջապես հաջողություն ունեցավ, և Չեփմենը ուրախացել էր, երբ իմացել էր, որ Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի բժշկական ուսանողները հավաքվել էին բարում գտնվող հեռուստացույցի շուրջ՝ այն դիտելու համար[35]։ Չեփմենը հաճախ ուշանում էր փորձերից կամ ձայնագրություններից[36], այդ պատճառով այլ փայթոններ նրան անվանում էին «ուշացած Գրեհեմ Չեփմեն»[37]։
Չեփմենի հիմնական ներդրումը «Մեռած թութակի էսքիզը» ստեղծելու գործում, որը հիմնված է «Ինչպես նյարդայնացնել մարդկանց» թողարկման վրա, որը պատմում է անսարք տոստերը վերադարձնող գնորդի մասին, «Ինչպե՞ս կարող ենք այս տոստերը ավելի խենթ դարձնել» հարցն էր՝ տոստերը վերածելով մեռած նորվեգական կապույտ թութակի։ Ավելի ուշ Քլիզն ասել է, որ ինքը և Չեփմենը կարծում էին, որ «այնտեղ շատ զվարճալի բան կար, եթե մենք կարողանայինք դրա համար ճիշտ համատեքստ գտնել»[38]։ Քլիզը հատկապես մտահոգված էր, որ «Պանրի խանութի էսքիզը» պարզապես ծիծաղելի չէր, քանի որ այն հիմնականում պատկերում էր մի տղամարդու, որը թվարկում էր պանրի տարբեր տեսակներ։ Չեփմենը հորդորել էր իր գործընկերոջը շարունակել այն՝ ասելով «Վստահիր ինձ, դա ծիծաղելի է»։ Երբ այն կարդացին սցենարի հաջորդ հանդիպման ժամանակ, Քլիզը զգաց, որ մյուսները, հատկապես Փեյլինը, կարծում են, որ այն զվարճալի է։ Խումբը կարծում էր, որ Չեփմենն ուներ լավագույն դերասանական հմտությունները իրենց մեջ։ Քլիզը հաճոյախոսություն է արել Չեփմենին՝ ասելով, որ նա «հատկապես հիանալի դերասան է»[39]։
Չեփմենը գլխավոր դեր է խաղացել երկու Փայթոն ֆիլմերում՝ «Սուրբ Գրաալ» և «Բրայանի կյանքը»: Նա ընտրվել էր «Սուրբ Գրաալ» ֆիլմում գլխավոր դերը խաղալու համար, քանի որ խումբը հարգում էր նրա լուրջ դերասանական հմտությունները, իսկ մյուս անդամները ցանկանում էին խաղալ ավելի երկրորդական, ծիծաղելի կերպարներ[40]։ Չեփմենը դեմ չէր «Բրայանի կյանքը» ֆիլմում ամբոխի առջև ամբողջովին մերկ ներկայանալուն, բայց Թունիսում նկարահանված տեսարանը խնդիրներ առաջացրեց մուսուլման կին դերակատարների հետ կապված[41]։
Այլ աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին Չեփմենը և Դուգլաս Ադամսը գրեցին «Ծառերից դուրս» հեռուստասերիալի փորձնական թողարկման սցենարը, բայց այն վատ գնահատականի արժանացավ «Օրվա հանդիպում» հաղորդման հետ միաժամանակ հեռարձակվելուց հետո և թողարկվեց միայն սկզբնական դրվագը[42]։ 1978 թվականին Չեփմենը Մաքքեննայի հետ գրեց «Տարօրինակ աշխատանք» կատակերգական ֆիլմը և նկարահանվեց որպես գլխավոր հերոսներից մեկը։ Չեփմենը ցանկանում էր, որ իր ընկեր Քիթ Մունը գլխավոր դեր խաղար իր հետ, բայց Մունը չկարողացավ անցնել դերասանական քննությունը, ուստի դերը բաժին հասավ Դեյվիդ Ջեյսոնին, ով նախկինում նկարահանվել էր «Մի կարգավորեք ձեր սարքը» սերիալում՝ փայթոններ Իդլի, Ջոնսի և Փեյլինի հետ։ Ֆիլմը միջին հաջողություն ունեցավ[43]։ Չեփմենը որպես հյուր աստղ նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Մեծ շոուն»[44]։
1976 թվականին Չեփմենը սկսեց գրել «Դեղին մորուք» (1983) ծովահենական ֆիլմի սցենարը, որը հիմնված էր Լոս Անջելեսում եղած Չեփմենի և Մունի խոսակցությունների վրա։ Մունը միշտ ցանկանում էր մարմնավորել Լոնգ Ջոն Սիլվերին, ուստի Չեփմենը սկսեց սցենար գրել նրա համար[45]։ Մունը մահացավ 1978 թվականին, և աշխատանքը կանգ առավ, ի վերջո սցենարը վերաշարադրվեց Մաքքեննայի, իսկ ավելի ուշ Փիթեր Քուքի կողմից[46]։ Ֆիլմում, որտեղ Չեփմենը մարմնավորել է համանուն ծովահենին, նկարահանվել են նաև Կուկը, Մարտի Ֆելդմանը, Քլիզը, Այդլը, Սփայք Միլիգանը ու Չիչ և Չոնգը[47]։ Սա Ֆելդմանի առաջին ելույթն էր, ով սրտի մահացու կաթված ստացավ 1982 թվականի դեկտեմբերին[48]։ Նախագիծը ֆինանսական դժվարություններ ուներ, և երբեմն գումար չէր բավականացնում նկարահանող խմբին վճարելու համար[49]։ Այն հակասական արձագանքներ է ստացել։ Դեյվիդ Ռոբինսոնը, «Թայմս» թերթում ֆիլմը վերանայելիս, ասել է, որ «Մոնթի Փայթոնի ոճով կոմիկական անարխիան ավելին է պահանջում, քան սկատոլոգիան, կոպիտ խոսքերը և ծիծաղելի դեմքերը»[50]։
Չեփմենը հրատարակել է իր հուշերը՝ «Ստախոսի ինքնակենսագրությունը» 1980 թվականին՝ ընտրելով նման վերնագիր, քանի որ, ըստ նրա, «գրեթե անհնար է ասել ճշմարտությունը»[51]։ «Դեղին մորուքը» թողարկելուց հետո նա վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ մշտական բնակության։ Նա դարձավ «Վտանգավոր սպորտային ակումբի» անդամ, որը լայն տարածում տվեց բանջի ջամփինգին։ Նախատեսված էր, որ Չեփմենը պետք է ինքնուրույն կատարեր բանջի ջամփինգ, բայց դա չեղարկվեց՝ անվտանգության կանոններից ելնելով[52]։
«Կյանքի իմաստը» ֆիլմում այլ փայթոնների հետ վերամիավորվելուց հետո Չեփմենը սկսեց երկարատև շրջագայություններ ԱՄՆ քոլեջներում՝ խոսելով փայթոնների, «Վտանգավոր սպորտային ակումբի» և իր ընկեր Մունի մասին, ի թիվս այլ բաների[52]։ «Saturday Night Live» շոուի ստեղծող և փայթոնի երկրպագու Լորն Մայքլը համոզեց Չեփմենին նկարահանվել «Մեծ շոու»-ում[53]։
1988 թվականին Չեփմենը հայտնվեց «Iron Maiden» խմբի «Կարո՞ղ եմ խաղալ խելագարության հետ»[54]։ Նույն թվականին նա նկարահանվեց «Ջեյքի ճանապարհորդությունը» հեռուստասերիալի փորձնական դրվագում, սակայն ֆինանսական խնդիրները խանգարեցին սերիալի լիարժեք նկարահանմանը[55]։ 1988 թվականին նա նաև հայտնվեց բեմում երեք այլ փայթոնների (Գիլիամ, Ջոնս և Փեյլին) հետ Բրիտանական ակադեմիայի 41-րդ կինոմրցանակաբաշխության ժամանակ, որտեղ Մոնթի Փայթոնը ստացավ «BAFTA» մրցանակ՝ կինոյում բրիտանական նշանակալի ներդրման համար[56]։
1989 թվականի նոյեմբերին հեռարձակված հատուկ հեռուստատեսային թողարկումը, որը նվիրված էր խմբի 20-ամյակին, «Թութակի էսքիզը ներառված չէ- Մոնթի Փայթոնի 20 տարին», որը վարում էր Փայթոնի երկրպագու Սթիվ Մարտինը, դարձավ Չեփմենի վերջին հայտնվելը էկրանին Փայթոնի մյուս հինգ անդամների հետ միասին[57]։ Չեփմենը նախատեսվում էր նկարահանվելու «Կարմիր թզուկի» «Ժամանակավոր տեղաշարժեր» դրվագում, սակայն մահացավ մինչև նկարահանումների սկսվելը[58]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեփմենն առաջին անգամ հանդիպել է իր երկարամյա զուգընկեր Դեյվիդ Շերլոքին Իվիսայում 1966 թվականին[59]։ Ավելի ուշ նա նկարագրել է այն գիտակցումը, որ ինքը համասեռամոլ է, որպես «իմ կյանքի կարևոր պահերից մեկը»[60][61][62]։
Հաջորդ տարի նա պատմեց իր մտերիմ ընկերներին, այդ թվում՝ Քլիզին և Ֆելդմանին, իր հարաբերությունների մասին[63]։ Չեփմենը և Շերլոքը 1968 թվականին տեղափոխվեցին Բելսայզ Պարկ[64], և զույգը հաճույքով այցելում էր գեյ ակումբներ Կենտրոնական Լոնդոնում[65]։ 1970-ականների սկզբին, երբ Չեփմենը համբավ ձեռք բերեց Մոնթի Փայթոնի շնորհիվ, նրանք տեղափոխվեցին Հյուսիսային Լոնդոնի Հայգեյթ թաղամասում գտնվող մի տուն[66]։
1972 թվականին անգլիացի ջազ և բլյուզ երգիչ Ջորջ Մելլիի վարած հեռուստաշոուի ժամանակ Չեփմենը առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց իր համասեռամոլ լինելու մասին՝ դառնալով առաջին հայտնի մարդկանցից մեկը, ով արեց դա[67][68]։ Նա ակտիվորեն պաշտպանում էր համասեռամոլների իրավունքները և աջակցում էր «Gay Liberation Front» շարժմանը[69]։ 1972 թվականին Չեփմենը աջակցել է «Gay News» թերթին, որը, ի նշան նրա արժանիքների, նրան ներառել է հրատարակության «հատուկ ընկերների» շարքում[70]:Քոլեջային շրջագայության ընթացքում Չեփմենը նշել է, որ հեռուստադիտողներից մեկը գրել է փայթոններին՝ դժգոհելով, որ խմբում համասեռամոլ անդամ կա՝ մեջբերելով մի աստվածաշնչյան հատված, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր տղամարդ, ով քնում է տղամարդու հետ, պետք է քարկոծվի։ Այդլը կատակով պատասխանել է, որ նրանք արդեն գտել են մեղավորին և սպանել[71]։
1971 թվականին Չեփմենը և Շերլոքը որդեգրեցին Ջոն Թոմիչեկին։ Չեփմենը հանդիպել էր Թոմիչեկին, երբ նա 14 տարեկանում փախել էր Լիվերպուլից։ Թոմիչեկի հոր հետ քննարկումներից հետո համաձայնություն ձեռք բերվեց, որ Չեփմենը կդառնա նրա օրինական խնամակալը[72]։ Շերլոքը և Թոմիչեկը մշտապես Չեփմենի կյանքի անբաժանելի մասն էին[73]։ 1970-ականներին Չեփմենը սկսեց ավելի շատ անհանգստանալ փայթոնների եկամուտների և ֆինանսների վերաբերյալ։ Հետագայում նա տեղափոխվեց Լոս Անջելես՝ խուսափելու Մեծ Բրիտանիայի եկամտահարկից[74]։ 1980-ականների կեսերին նա վերադարձավ Միացյալ Թագավորություն և տեղափոխվեց Մեյդսթոն, Քենթ՝ Շերլոքի և Թոմիչեկի հետ[73]։ Թոմիչեկը հետագայում դարձավ Չեփմենի բիզնես մենեջերը, սակայն 1992 թվականին՝ 35 տարեկան հասակում մահացավ սրտի կաթվածից[75]։
Չեփմենը 15 տարեկանում սկսեց ծխամորճ ծխել, ինչը դարձավ նրա ողջ կյանքի սովորությունը[76]։ Քեմբրիջում և Սուրբ Բարդուղիմեոսի համալսարանում ուսանելու տարիներին նա սկսել է շատ խմել՝ նախապատվությունը տալով ջինին։ Նա հարբեցող էր Քեմբրիջում սովորելուց ի վեր, մինչև դադարեց խմել «Բրայանի կյանքը» ֆիլմի վրա աշխատելուց առաջ[77]։ Այն ժամանակ, երբ 1973 թվականին Մոնթի Փայթոնը շրջագայության էր մեկնել, Չեփմենի հարբեցողությունը սկսեց ազդել իր խաղի վրա, ինչը նրան ստիպեց բաց թողնել բեմ բարձրանալու ազդանշանները և հայտնի էր, որ տառապում էր ալկոհոլային ցնցումներով[78][79]։ 1977 թվականի Սուրբ Ծնունդին նա վերջնականապես թողեց խմելը՝ մտահոգվելով, որ դա կարող է խանգարել «Բրայանի կյանքը» ֆիլմում իր դերակատարությանը, և այդ պահից մինչև կյանքի վերջ սթափ մնաց[80]։
Հիվանդություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Չեփմենը սովորական այց կատարեց ատամնաբույժի, ով իր նշագեղձերից մեկի վրա հայտնաբերեց մի փոքր չարորակ ուռուցք, որի արդյունքում յն հեռացվեց տոնզիլեկտոմիայի միջոցով[81]։ Հաջորդ տարի հայտնաբերվեց, որ քաղցկեղը տարածվել է Չեփմենի ողնաշարի մեջ, որտեղ վիրաբուժական միջամտությամբ հեռացվեց ևս մեկ ուռուցք։ Չեփմենը կյանքի վերջին ամիսներին ենթարկվեց քիմիաթերապիաների և վիրահատությունների, սակայն ի վերջո քաղցկեղն անբուժելի համարվեց[82]։ Ըստ նրա եղբոր, Չեփմենը ակնհայտորեն ծանր տարավ այդ տարվա հուլիսին իր մոր մահը, և այդ ժամանակ արդեն լինելով անբուժելի հիվանդ[73]։ Կաևճ ժամանակ անց նա նկարահանվեց «Մոնթի Փայթոնի թռչող կրկես»-ի առաջին հեռարձակման 20-րդ տարեդարձին նվիրված հաղորդման համար, ինչը դարձավ նրա վերջին հեռուստատեսային ելույթը[83][84]։
Չեփմենը մահացավ 1989 թվականի հոկտեմբերի 4-ին Մեյդսթոնի հիվանդանոցում՝ հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից, 48 տարեկան հասակում[85]։ Մահվան պահին նրան այցելում էին Շերլոքը, եղբայրը՝ Ջոնը և ընկերներ Փեյլին և Քլիզը, որոնցից վերջինը ստիպված էր դուրս բերվել սենյակից՝ իր վիշտը հաղթահարելու համար[85][86]։ Փիթեր Քուքը մտադիր էր այցելել, բայց շատ ուշ ժամանեց և ակնհայտորեն ցնցվեց լուրից[85]։ Չեփմենի մահը տեղի է ունեցել բրիտանական հեռուստատեսությամբ Փայթոնների հավաքական դեբյուտի քսանամյակի նախօրեին, և Ջոնսը դա անվանել է «պատմության մեջ խնջույքների ամենավատ դեպքը»[86]։
Հիշատակի արարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայթոնի հինգ մնացած անդամները որոշեցին չմասնակցել Չեփմենի խակ հուղարկավորությանը, որպեսզի դա չվերածվի մամուլի աղմուկի և նրա ընտանիքին հնարավորություն տան մենակ մնալ։ Նրանք Գրեհեմին փայթոնի թաթի տեսքով ծաղկեպսակ ուղարկեցին, որի վրա գրված էր. «Գրեհեմին մյուս փայթոններից՝ մեր ողջ սիրով։ Հ.Գ. Կանգնեցրեք մեզ, եթե մենք չափազանց հիմար ենք դառնում»։ «The Roling Stones» խումբը նաև ծաղկային կոմպոզիցիա է ուղարկել՝ «Շնորհակալություն բոլոր ժպիտների համար» գրությամբ[87]։
Դեկտեմբերի 3-ին՝ նրա մահից երկու ամիս անց, Սուրբ Բարդուղիմեոսի մեծ դահլիճում տեղի ունեցավ Չեփմենի հանրային հիշատակի արարողությունը։ Արարողությունը սկսվել է երգչախմբի կողմից անգլերեն լեզվով «Երուսաղեմ» օրհներգի կատարմամբ՝ չինական առոգանության նմանությամբ[88]։ Քլիզը ցնցող հումորով գովեստի ելույթ ունեցավ Չեփմենի հասցեին, որը նա կարծում էր, որ Չեփմենը կգնահատեր[86], և դարձավ բրիտանական հիշատակի արարողության առաջին մարդը, ով ասաց «ֆաք», որը հեռարձակվեց հեռուստատեսությամբ[89]։ Փեյլինը նույնպես գովեստի խոսք ասաց Չեփմենին, ինչպես նաև Այդլը, որն ասաց, որ Չեփմենը որոշել է մահանալ, քան նորից լսել Փեյլինին։ Այդլը ղեկավարեց մնացած ողջ փայթոններին և Չեփմենի մտերիմ ընկերներին ու ընտանիքի անդամներին, ովքեր երգեցին «Միշտ նայեք կյանքի լուսավոր կողմին» երգը՝ «Բրայանի կյանքը» ֆիլմից, և վերջում խոսքերին ավելացրեց. «Ուզում եմ լինել այս արարողության վերջին անձը, ով կասի «ֆաք»»[88]։
Չեփմենի մահից տասը տարի անց, առաջին անգամ լուրեր տարածվեցին, որ նրա մոխիրը «հրթիռով բաց է թողնվել երկնքում» Վտանգավոր սպորտային ակումբի աջակցությամբ[90]։ Ըստ երկրորդ լուրերի, Չեփմենի մոխիրը ցրված էր Ուելսի Սնոուդոնիայի լեռներում, որտեղ նա պարբերաբար այցելում էր որպես լեռնագնաց[91]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեփմենի մահից հետո փայթոնների վերականգնման ժամանակներն ընդգրկել են մի սափոր, որի մեջ ասում էին Չեփմենի մոխիրն է։ 1988 թվականին Ասպենի կատակերգական արվեստի փառատոնում Թերրի Գիլիամը «պատահաբար» գցեց «սափորը», որը բեմ էր բերել անգլիացի սպասավորը, և մոխիրը ցրեց բեմի վրա։ Մնացորդները այնուհետև մաքրվել են անլար փոշեկուլով[92]։ Այդլը ասաց Շերլոքին. «Կցանկանայի, որ նա (Չեփմենը) հիմա այստեղ լիներ», որին Շերլոքը պատասխանեց. «Օ՜, բայց նա այստեղ է։ Նա իմ գրպանում է»[93]։
Գրեհեմ Չեփմենի պատվին անվանված 9617 աստերոիդը, այն վեց աստերոիդներից մեկն է, որոնք անվանվել են Փայթոն խմբի անդամների պատվին։
1997 թվականին Շերլոքը թույլ տվեց Ջիմ Յոակումին սկսել «Գրեհեմ Չեփմենի արխիվը»։ Այդ տարի ավելի ուշ լույս տեսավ «Գրեհեմի կոտրիչները. աղոտ հիշողություններ, հիմարություններ և կատարյալ սուտ» վեպը։ Սա «Ստախոսի ինքնակենսագրության» կիսաշարունակությունն է, որը ներառում է Չեփմենի ստեղծագործությունները, որոնք հավաքել է Յոակումը[94]։ 2005 թվականին Դեյվիդ Շերլոքի և Ջոն Թոմիչեկի հիմնադրամի հետ համատեղ հրատարակվել է «Կալցիումը հետաքրքիր է դարձրել. էսքիզներ, նամակներ, էսսեներ և գոնդոլներ» աշխատությունների ժողովածուն, որը նույնպես կազմվել և խմբագրվել է Յոակումի կողմից[95]։ 2000 թվականին Չեփմենի «Օ՜, երջանիկ օր» պիեսը բեմադրվել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում գտնվող «Հայրիկի ավտոտնակը» թատերական ընկերության կողմից՝ Քլիզի և Փեյլինի աջակցությամբ[96]։ 2006 թվականին թողարկվեցին «Կարծես շագանակագույն շալվարով մեկ այլ աշխատանք լինի» ալբոմը և DVD-ին՝ 1988 թվականի ապրիլին ձայնագրված քոլեջի դասախոսութամբ[97]։
2011 թվականի հունիսին հայտարարվեց, որ Քլիզը, Ջոնսը, Գիլիամը և Փեյլինը հանդես կգան Չեփմենի «Ստախոսի ինքնակենսագրությունը» հուշերի 3D անիմացիոն տարբերակով[98]։ Համառեժիսոր Ջեֆ Սիմփսոնը սերտորեն համագործակցում էր Չեփմենի ունեցվածքի և Փայթոնի ողջ մնացած անդամների հետ՝ «դա կատարյալ ճիշտ անելու համար»[99]։ Ֆիլմը, որը կոչվում է «Ստախոսի ինքնակենսագրությունը. Մոնթի Փայթոնի Գրեհեմ Չեփմենի կեղծ պատմությունը», ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2012 թվականի սեպտեմբերին և պրեմիերան Մեծ Բրիտանիոյում հաջորդ ամիս տեղի է ունեցել «BFI London Film Festival»-ի շրջանակներում։ Քլիզի, Գիլիամի, Ջոնսի և Փեյլինի ձայները ներառվել են Չեփմենի կողմից ձայնագրված մեկնաբանությունների մեջ, որոնք կարդում են հոդվածներ իր հուշերից և ձայնագրվել են նրա մահից անմիջապես առաջ։ Ֆիլմի պաշտոնական թրեյլերում մեջբերվում են Չեփմենի խոսքերը. «Սա լավագույն ֆիլմն է, որում ես նկարահանվել եմ իմ մահից հետո»[100]։
2012 թվականի սեպտեմբերին Ջոնսը, Փեյլինը, Բարրի Քրայերը, Ռեյ Դեյվիսը և Քերոլ Քլիվլենդը Հայգեյթում գտնվող «The Angel» փաբում բացեցին Չեփմենին նվիրված բրիտանական կատակերգության ընկերության կապույտ հուշատախտակը[101]։ Փեյլինը ասել է. «Հայգեյթը նրա ծննդավայրն էր և պետք է մեծարվեր, քանի որ նա շատ լավ, փայլուն, զվարճալի, գեղեցիկ, իմաստուն, բարի մարդ էր, ով երբեմն շատ էր խմում»[102]։
2014 թվականի դեկտեմբերին Մելթոն Մոուբրեյ նահանգի Բարթոն ճանապարհի Չեփմենի նախկին տանը տեղադրվել է կանաչ հուշատախտակ, որը ֆինանսավորվել է Լեսթերշիրի խորհրդի կողմից[103]։ Մեկ տարի անց հայտնի դարձավ, որ Չեփմենի հին դպրոցի՝ Էդվարդ VII թագավորի դպրոցի մուտքի կապույտ հուշատախտակը գողացել են, բայց հետագայում այն հայտնաբերվել է շենքի ներսում[104]։ 2017 թվականի մարտին հուշատախտակը տեղափոխվել է Մելթոն Մոուբրեյ քաղաքի կենտրոն[105]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1969 | Կախարդական քրիստոնյան | Օքսֆորդի անձնակազմ | Չգրանցված
Նաև գրող |
1970 | Բժիշկը դժվարության մեջ | Ռոդդի | |
Մայքլ Ռիմերի վերելքը | Ֆրոմէյջ | Նաև գրող | |
1971 | Եվ հիմա բոլորովին այլ բանի մասին | Տարբեր դերեր | |
Արձանը | Նորությունների ընթերցող | ||
1975 | Մոնթի Փայթոն և Սուրբ Գրաալ | Արթուր թագավոր, տարբեր դերեր | Նաև գրող |
1978 | Տարօրինակ աշխատանքը | Արթուր Հարրիս | Նաև գրող/պրոդյուսեր |
1979 | Մոնթի Փայթոնի «Բրայանի կյանքը» | Բրայան, տարբեր դերեր | Նաև գրող |
1982 | Մոնթի Փայթոնի գործունեությունը Հոլիվուդում | Տարբեր դերեր | |
1983 | Մոնթի Փայթոնի «Կյանքի իմաստը» | ||
Քրիմսոն մշտական երաշխիք | Գործակատար | Կարճամետրաժ ֆիլմ
Չգրանցված | |
Դեղին մորուք | Կապիտան դեղին մորուք | Նաև գրող | |
1987 | Դեռ աղվեսի պես խենթ | Դետեկտիվ տեսուչ Փալմեր | Հեռուստաֆիլմ |
1988 | Ջեյքի ճանապարհորդությունը | Պարոն Ջորջ/Թագուհի | Հեռուստաֆիլմ
Նաև գրող |
1989 | Բեմական վախ | Խելացի Ալեք | Չգրանցված |
2012 | Ստախոսի ինքնակենսագրությունը. Մոնթի Փայթոնի Գրեհեմ Չեփմենի կեղծ պատմությունը | Ինքը (արխիվային կադրեր) | Ձայն |
2014 | Մոնթի Փայթոն լայվ (գլխավորապես) | Գնդապետը և այլ կերպարներ (արխիվային կադրեր) | Նաև գրող |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1967 | Վերջապես 1948 թվականի շոուն | Տարբեր դերեր | Նաև գրող, 13 դրվագ |
1967–1970 | Ոչ- Ես եմ այստեղ | Տղամարդը գնացքում | Նաև ստեղծող, 1 դրվագ |
1968 | Ընդլայնեք ձեր միտքը | Տարբեր դերեր | 1 դրվագ |
1969–1974 | Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը | Տարբեր դերեր | Նաև գրող, 45 դրվագ |
1972 | Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը | Տարբեր դերեր | 2 դրվագ |
1976–1982 | Շաբաթ երեկո լայվ | Ինքը | |
1976 | Ծառերից դուրս[106] | Տարբեր դերեր | Նաև գրող, 1 դրվագ |
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Երգ | Երգիչ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1988 | «Կարո՞ղ եմ խաղալ խելագարության հետ» | Այրոն Մեյդեն | Ուսուցիչ | Վերջին հեռուստատեսային ելույթ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մետալում հանրագիտարան — 2002.
- ↑ European Film Awards Winners 2001 — European Film Academy.
- ↑ Evans, Gillian (2004). «Chapman, Graham (1941–1989), comedian and writer». Oxford Dictionary of National Biography (online ed.). oup.com. doi:10.1093/ref:odnb/55386. (Subscription or UK public library membership required.)
- ↑ McCabe, 2005, էջ 2
- ↑ 7,0 7,1 Cleese, John; Terry Gilliam; Bob McCabe; Eric Idle; Graham Chapman; Michael Palin; Terry Jones (2005). The Pythons' Autobiography by the Pythons. Orion. ISBN 978-0-7528-6425-9.
- ↑ McCabe, 2005, էջ 3
- ↑ McCabe, 2005, էջեր 1,7
- ↑ McCabe, 2005, էջ 10
- ↑ McCabe, 2005, էջ 11
- ↑ Chapman, Yoakum, էջ xvii
- ↑ McCabe, 2005, էջ 18
- ↑ McCabe, 2005, էջ 23
- ↑ McCabe, 2005, էջ 43
- ↑ «Entertainment». Queen Mary University of London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 48
- ↑ 18,0 18,1 «Monty Python stars pay tribute to Terry Jones». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 56
- ↑ McCabe, 2005, էջ 57
- ↑ Chapman, 1980, էջ 136
- ↑ 22,0 22,1 22,2 McCabe, 2005, էջ 67
- ↑ Wilmut, 1980, էջ 148
- ↑ McCabe, 2005, էջ 68
- ↑ McCabe, 2005, էջ 88
- ↑ McCabe, 2005, էջ 89
- ↑ McCabe, 2005, էջ 90
- ↑ McCall, 2013, էջ 15
- ↑ McCabe, 2005, էջեր 92–94
- ↑ McCabe, 2005, էջ 98
- ↑ McCabe, 2005, էջ 99
- ↑ Langley, William (2014 թ․ հուլիսի 5). «Monty Python: Will the wrinkly revolutionaries have the last laugh?». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 33,0 33,1 McCabe, 2005, էջ 103
- ↑ McCabe, 2005, էջեր 139–140
- ↑ McCabe, 2005, էջ 107
- ↑ McCabe, 2005, էջ 139
- ↑ Chapman, Yoakum, էջ 53
- ↑ McCabe, 2005, էջեր 90–91
- ↑ McCabe, 2005, էջ 154
- ↑ McCabe, 2005, էջեր 185–186
- ↑ Chapman, Yoakum, էջ 17
- ↑ McCabe, 2005, էջ 195
- ↑ McCabe, 2005, էջեր 207, 208
- ↑ McCall, 2013, էջ 75
- ↑ McCabe, 2005, էջ 228
- ↑ McCabe, 2005, էջեր 234–235
- ↑ McCabe, 2005, էջ 236
- ↑ McCabe, 2005, էջ 238
- ↑ McCabe, 2005, էջ 237
- ↑ McCall, 2013, էջ 97
- ↑ Chapman, Yoakum, էջ 15
- ↑ 52,0 52,1 McCabe, 2005, էջ 239
- ↑ McCabe, 2005, էջ 241
- ↑ Magary, Drew (2011 թ․ հոկտեմբերի 13). «A Not-At-All Homoerotic Tribute To Shoulder Pads». Deadspin. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 242
- ↑ «Outstanding British Contribution To Cinema in 1988». British Academy of Film and Television Arts. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Monty Python: 30 years of near reunions from the comedy troupe». Digital Spy. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Behind the Scenes – Series III». Red Dwarf (official website). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 60
- ↑ McCabe, 2005, էջ 64
- ↑ Levy, Ken (2014 թ․ հուլիսի 1). «Graham Chapman: an unlikely friendship with a Monty Python star». The Guardian. Վերցված է 2025 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «On This Gay Day: 'Monty Python' actor Graham Chapman was born». Out in Perth. 2024 թ․ հունվարի 7. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 73
- ↑ McCabe, 2005, էջ 84
- ↑ McCabe, 2005, էջ 85
- ↑ McCabe, 2005, էջ 124
- ↑ «OPINION: Don't Take It The Wrong Way: Homosexuality in Comedy». The Gay UK. 2013 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Chapman, Yoakum, էջ 18
- ↑ McCabe, 2005, էջ 111
- ↑ McCall, 2013, էջ 26
- ↑ Perry, 2007, էջ 107
- ↑ McCabe, 2005, էջեր 128, 130
- ↑ 73,0 73,1 73,2 McCabe, 2005, էջ 246
- ↑ McCabe, 2005, էջ 200
- ↑ Levy, Ken (2014 թ․ հուլիսի 1). «Graham Chapman: an unlikely friendship with a Monty Python star». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 16
- ↑ Ess, Ramsey (2013 թ․ սեպտեմբերի 20). «Dick Cavett's Semi-Serious Talk with Graham Chapman». Vulture. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 163
- ↑ Jones, Terry (2013 թ․ փետրվարի 4). «"He was always 'coming out'": Terry Jones recalls fellow Python Graham Chapman». The Times. London. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ McCabe, 2005, էջ 201
- ↑ McCabe, 2005, էջ 243
- ↑ McCabe, 2005, էջեր 244–245
- ↑ McCabe, 2005, էջ 252
- ↑ «Monty Python reunion 'unlikely'». BBC News. 2003 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
- ↑ 85,0 85,1 85,2 McCabe, 2005, էջ 251
- ↑ 86,0 86,1 86,2 Marasco, Shuff, էջ 94
- ↑ McCall, 2013, էջ 143
- ↑ 88,0 88,1 McCall, 2013, էջ 145
- ↑ Perry, George (2006). The Life of Python. Pavilion Publishing. էջ 200. ISBN 978-1-86205-762-3.
- ↑ «Python star Chapman's flying ashes». BBC News. London. 2000 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Bevan, Nathan (2011 թ․ մարտի 5). «The life and times of Monty Python's Terry Jones». Wales Online. Cardiff. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «And now for something completely different (and plenty that isn't)». BBC News. 1998 թ․ մարտի 9. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Chapman, Yoakum, էջ 54
- ↑ Chapman, Graham (1997). Yoakum, Jim (ed.). Graham Crackers: Fuzzy Memories, Silly Bits, and Outright Lies. Wayne, New Jersey: Career Press. ISBN 978-1-56414-334-1.
- ↑ Chapman, Yoakum, էջ iv
- ↑ McCall, 2013, էջ 207
- ↑ Campbell, Alan. «Looks Like Another Brown Trouser Job». AllMusic. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Cieply, Michael (2011 թ․ հունիսի 26). «This May Be Something Completely Different». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Monty Python members reunite for Graham Chapman film». BBC News. 2011 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Hartl, John (2012 թ․ նոյեմբերի 1). «'A Liar's Autobiography — The Untrue Story of Monty Python's Graham Chapman': The title says it all». The Seattle Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Brady, Tara (2012 թ․ սեպտեմբերի 7). «Monty Python Graham Chapman honoured with plaque on Highgate pub». Hampstead & Highgate Express. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Brown, Mark (2012 թ․ սեպտեմբերի 6). «Monty Python's Graham Chapman honoured with (unofficial) blue plaque». The Guardian. London. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Plaque for Monty Python star Graham Chapman's former home». BBC News. 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Monty Python star's plaque is found at former Melton school». Melton Times. 2015 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Monty Python star's plaque finds a new home in Melton». Melton Times. 2017 թ․ մարտի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 'Telly View' Nottingham Evening Post 10 January 1976 p. 31
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- McCabe, Bob (2005). The Life of Graham, The authorised biography of Graham Chapman. London: Orion Books. ISBN 978-0-7528-5773-2.
- McCall, Douglas (2013). Monty Python: A Chronology, 1969–2012 (2nd ed.). McFarland. ISBN 978-0-7864-7811-8.
- Chapman, Graham; Yoakum, Jim (2006). Jim Yoakum (ed.). Calcium Made Interesting: Sketches, Letters, Essays & Gondolas. London: Sidgwick & Jackson. ISBN 978-0-3304-3543-7.
- Chapman, Graham (1997). Graham Crackers: Fuzzy Memories, Silly Bits, and Outright Lies. Career Pr Inc. ISBN 978-1-56414-334-1.
- Hewison, Robert (1983). Footlights! – A Hundred Years of Cambridge Comedy. London: Methuen London. ISBN 978-0-4135-1150-8.
- Perry, George (2007). The Life of Python. Pavilion. ISBN 978-1-86205-762-3.
- Wilmut, Roger (1980). From Fringe to Flying Circus – 'Celebrating a Unique Generation of Comedy 1960–1980'. Eyre Methuen. ISBN 978-0-4134-6950-2.
- Chapman, Graham (1980). A Liar's Autobiography (Volume VI). Methuen Publishing. ISBN 978-0-4137-7728-7.
- Wholey, Dennis (1984). «4 – "Quitting"». The Courage to Change: hope and help for alcoholics and their families — Personal Conversations about Alcoholism. Warner Books. ISBN 978-0-4463-5758-6.
- Marasco, Ron; Shuff, Brian (2010). About Grief: Insights, Setbacks, Grace Notes, Taboos. Rowman & Littlefield. ISBN 978-1-56663-858-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրեհեմ Չեփմեն PythOnline Pythons Page կայքում
- Գրեհեմ Չեփմեն Internet Movie Database կայքում
- Գրեհեմ Չեփմեն the BBC Comedy Guide կայքում
- Գրեհեմ Չեփմեն the Comedy Zone կայքում
- Գրեհեմ Չեփմեն Gay Greats կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեհեմ Չեփմեն» հոդվածին։ |
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1989 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի բժիշկներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Բրիտանացի սցենարիստներ
- ԼԳԲՏ գրողներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Քաղցկեղից մահացածներ