Գրեգ Վոգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Վոգան
Ծնվել էհունիսի 15, 1973(1973-06-15) (50 տարեկան)
ԾննդավայրԴալաս
ԿրթությունMesquite High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Touriya Haoud?

Ջեյմս Գրեգորի «Գրեգ» Վոգան (անգլ.՝ James Gregory "Greg" Vaughan, Jr. [vɔːn], հունիսի 15, 1973(1973-06-15), Դալաս), ամերիկյան հեռուստատեսության դերասան, հայտնի է «Երիտասարդ և հանդուգն» (2002-2003), «Գլխավոր հոսպիտալ» (2003-2009) և «Մեր կյանքի օրերը» (2012-2016) ցերեկային հեռուստասերիալներում խաղացած դերերով։ Փրայմ թայմում ունեցել է կիսականոնավոր դեր «Հմայվածները» սերիալում (The WB Television Network,1999-2000), իսկ 2016 թվականին սկսել է նկարահանվել «Շաքարի տնկարկների թագուհին» սերիալում[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոգանը ծնվել է Դալասում (Տեխաս նահանգում), Ջեյմս Գրեգորի Վոգան ավագի և Բարբարա Էն Ալտի ընտանիքում, մեծացել է Մեսկիթ քաղաքում։ Նրա նախնիները եղել են հույներ և հնդիկներ։ Շատ ժամանակ է անցկացրել տատիկի և պապիկի հետ, որոնք ապրում էին Օստինից ոչ հեռու գտնվող Ֆրեդերիքսբուրգ ոչ մեծ քաղաքում։ Ամեն ամառ քաղաքից դուրս էր անցկացնում՝ մատուցող աշխատելով իր պապիկի ռեստորանում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Միլան (Իտալիա), որտեղ Ջորջիո Արմանիի հագուստը գովազդելու առաջարկ է ստացել։ Արմանիից հետո Վոգանը համագործակցել է Ջաննի Վերսաչեի, Թոմի Հիլֆիգերի, Ռալֆ Լորենի և շատ ուրիշների հետ։ Մոդելային բիզնեսում երկար և հաջողակ տարիներից հետո Վոգանը որոշել է իրեն փորձել կինոյում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա տեղափոխվել է Լոս-Անջելես և ստացել մի քանի էպիզոդիկ դեր սերիալներում։ Նրա առաջին դերը դարձել է «Մալիբուի փրկարարները» սերիալում խաղացած էպիզոդիկ դերը։ Գլխավոր դերեր է ստացել նաև «Երիտասարդ և հանդուգն» և «Գլխավոր հոսպիտալ» սերիալներում[2]։

1996 թվականին Վոգանը ծանոթացել է Աարոն Սփելինգի հետ։ Սփելինգը նրան դերեր է տվել «Բեվերլի-հիլս։ 90210» և «Հմայվածները» հանրահայտ նախագծերում։ 1999-ից մինչև 2000 թվականը Վոգանը նկարահանվել է «Հմայվածները» հեռուստասերիալում քույրերի հարևանի և Փայփերի ընկերոջ դերում, ինչը դարձրել է նրան ավելի հայտնի։ 2002 թվականին Վոգանը «Երիտասարդ և հանդուգն» հեռուստասերիալում ստացել է գլխավոր դերերից մեկը, բայց 2003 թվականին հեռացել է սերիալից։ Հենց այդ տարում էլ ստացել է դեր «Գլխավոր հոսպիտալ» սերիալում, որը նախկինում պատկանում էր Ջոնաթան Ջեքսոնին (դերասան) և Յակոբ Յանգին։ 2009 թվականին հեռացել է հեռուստասերիալից, իսկ նրա դերը նորից զբաղեցրել է Ջոնաթան Ջեքսոնը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունիսի 4-ին ամուսնացել է հոլանդացի մոդել Հաուդ Թուրիայի հետ։ Ունեն երեք որդի։ 2007 թվականի մայիսի 4-ին ծնվել է Ջեյթան Ջեյմս Վոգանը՝ (անգլ.՝ Jathan James Vaughan) առաջին որդին։ 2010 թվականի հունվարի 19-ին՝ երկրորդ որդին՝ Քավան Թոմաս Վոգանը (անգլ.՝ Cavan Thomas Vaughan), երրորդ որդին՝ Լանդան Ռեյդ Վոգանը ( անգլ.՝ Landan Reid Vaughan), ծնվել է 2012 թվականի մարտի 6-ին[3][4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1996 Մալիբուի ափերը Ջոշ Ուոլքեր
1996 Մալիբուի փրկարարները դեռահաս
1996-1997 Բևերլի-Հիլզ, 90210 Քլիֆ Էյջեր
1997 Ոչ կարճ ճանապարհներ անհայտ դեր
1997 Թունավոր բաղեղ։ Նոր գայթակղություն Մայքլ
1997 Բաֆի-վիմպիր ոչնչացնողը Ռիչարդ Անդերսեն
1998 Սիրո նավակ։ Հաջորդ ալիք Թոմ
1998 Մահացու պայքար։ Նվաճում Կերբալ
1998 Եգիպտացորեն երեխաներ 5։ Վախի դաշտ Թայրուս
1999 Ժառանգություն Թոմ Սթանթոն
1999 Ուսանողական սիրավեպ Ջեյսոն
1999-2000 Հմայվածները Դեն Գորբոն
1999 Դժբախտ պատահար Ջեկ Ֆիլիփս
2000 Դետեկտիվ Նեշ Բրիջես Ջոշ Էվերի
2002 Սաբրինա։ Փոքրիկ կախարդուհի Փիթեր
2002 Դևերի քաղաք Փաստաբան
2002 Ուիլը և Գրեյսը Համակրելի տղա
2002-2003 Երիտասարդ և հանդուգն Դիեգո Գվիտերիս
2003-2009 Գլխավոր հոսպիտալ Լաքի Սփենսեր
2010 90210։ Նոր սերունդ Կայ
2010 Խուզարկու Սպա Վագներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Denise Petski (23 февраля 2016). «'Queen Sugar': OWN Drama Series Adds Bianca Lawson, Greg Vaughan & Henry G. Sanders». Deadline.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  3. Baby #3 On The Way For GH Alum! Արխիվացված 2011-10-05 Wayback Machine ABC Soaps in Depth
  4. Greg Vaughan Welcomes Son Cavan Thomas Արխիվացված 2011-11-16 Wayback Machine, People.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգ Վոգան» հոդվածին։