Գրեգ Բել
| Գրեգ Բել անգլ.՝ Greg Bell | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1930[1] |
| Ծննդավայր | Տերրե Հոտ, Ինդիանա |
| Մահացել է | հունվարի 25, 2025[2] (94 տարեկան) |
| Մահվան վայր | Logansport, Ինդիանա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թեթևատլետ |
Գրեգորի Քերթիս Բել (անգլ.՝ Gregory Curtis Bell, նոյեմբերի 7, 1930[1], Տերրե Հոտ, Ինդիանա - հունվարի 25, 2025[2], Logansport, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի աթլետ (հեռացատկ), որը նվաճել է ոսկե մեդալ 1956 թվականի Մելբուռնի ամառային օլիմպիական խաղերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա հաղթել է AAU-ի երեք ազգային առաջնություն, NCAA-ի երկու առաջնություն, երեք անգամ արժանացել է NCAA-ի համաամերիկյան կարգավիճակի և չորս անգամ դարձել AAU-ի համաամերիկյան չեմպիոն։ 1956-1958 թվականներին նա եղել է երկրի առաջատար մարզիկը, ով մասնագիտացած էր հեռացատկի մեջ։ Նա սահմանել է NCAA-ի հեռացատկի ռեկորդ, որը պահպանվել է յոթ տարի, ինչպես նաև դարձել է Ինդիանա նահանգի աթլետիկայի փառքի սրահի պատվավոր անդամ։
Բելը 1988 թվականին ընդգրկվել է USATF-ի Փառքի սրահում։ Օլիմպիական խաղերից հետո նա ավելի քան 50 տարի աշխատել է Լոգանսպորթի պետական հիվանդանոցի ատամնաբուժական բաժանմունքի տնօրեն և թոշակի է անցել 2020 թվականի մայիսի 30-ին[3]։
Մահացել է 2025 թվականի հունվարի 25-ին առավոտյան իր տանը՝ Լոգանսպորտում, Ինդիանա նահանգում, 94 տարեկանում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Tchir P. List of the Oldest Living Olympians (aged 90+)
- 1 2 Dr. Gregory C. Bell
- ↑ Woods, David (2020 թ․ հունիսի 13). «IU's Greg Bell 'came out of nowhere' to win Olympic gold, then spent 50 years in dentistry». indystar.com. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Dr. Gregory C. Bell - 2025 - Kroeger Funeral Home». www.tributearchive.com (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 26-ին.
|