Գրեգորի Ռատոֆ
| Ծնվել է | ապրիլի 20, 1897[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
| Մահացել է | դեկտեմբերի 14, 1960[1][2][3][…] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Զոլտուրն, Զոլոտուրն[4] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան և ռեժիսոր |
| Ամուսին | Eugenie Leontovich? |
| Պարգևներ | |
| IMDb | ID ID 0711855 |
Գրեգորի Ռատոֆ (անգլ.՝ Gregory Ratoff, ապրիլի 20, 1897[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - դեկտեմբերի 14, 1960[1][2][3][…], Զոլտուրն, Զոլոտուրն[4]), իդիշ լեզվով հրեական թատրոնի և կինոյի ամերիկացի ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր։ Ավելի հայտնի է «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) ֆիլմում իր դերով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1897 թվականի ապրիլի 20-ին Սամարայում հրեաների ընտանիքում: Մայր Սոֆիա Մարկիսոնը մահացել է 1955 թվականին 78 տարեկան հասակում[5], հայրը Բենջամին Ռաթներն է։
Սովորել է կոմերցիոն դպրոցում[6]։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա։ Առաջին անգամ տեղափոխվել է ԱՄՆ 1922 թվականին: Այնուհետեւ նա եղել է Փարիզում, որտեղ 1923 թվականին ամուսնացել է ռուս դերասանուհի Եվգենյա Լեոնտովիչի հետ (1949 թվականին ամուսնալուծվել է)։ Նա վերադարձել է Միացյալ Նահանգներ որպես ուղևոր, որը վայրէջք է կատարել Էլլիս կղզում 1925 թվականի հուլիսին: Ուղևորների ցուցակում նա նշված էր որպես Գրեգորի Ռատով։ Նա որպես դերասան և ռեժիսոր աշխատել է իդիշ լեզվով մի քանի թատրոններում և նկարահանվել այս լեզվով ֆիլմերում։ 1939 թվականին Ինգրիդ Բերգմանի հետ նկարահանել է «Ինտերմեցցո» ֆիլմը։ Սեփական սցենարի հիման վրա նա նկարահանել է «Ռուսաստանի երգը» (1944) ֆիլմը, որը պատերազմի տարիներին մեծ ժողովրդականություն էր վայելում խորհրդային կինոդիտողների շրջանում։ Մաքարթիզմի ժամանակաշրջանում ֆիլմը պատճառ է դարձել Ռատովին կոմունիզմին համակրելու մեջ մեղադրելու համար։ Սցենարը քննարկելու և համաձայնեցնելու համար Ռատոֆը հանդիպել է խորհրդային դիվանագետ Մ.Մ. Լիտվինովին[7]։ Նա նաև հայտնի է որպես այն երկու պրոդյուսերներից մեկը, ովքեր առաջին անգամ գնել են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի արտադրության իրավունքը Յան Ֆլեմինգից (մյուսը Մայքլ Հարիսոնն էր)[8]։
Նա մահացել է լեյկոզից 1960 թվականի դեկտեմբերի 14-ին Շվեյցարիայի Սոլոթուրն քաղաքում։ Նրա մարմինը վերադարձվել է ԱՄՆ՝ հուղարկավորելու Նյու Յորքի Ֆլաշինգ շրջանի Մաունթ-Հեբրոն հրեական գերեզմանատանը[9]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը (1923-1949 թվականներ) դերասանուհի Եվգենիա Լեոնտովիչն է:
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլիվուդյան Փառքի ծառուղում Ռատովին աստղ է նվիրվել (կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար)[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933 - Ես հրեշտակ չեմ / I'm No Angel
- 1936 - Մարդու մեղքերը / Sins of Man
- 1937 - Լրտես մոնոկլով / Lancer Spy
- 1939 - Կին, ամուսին, և ընկեր
- 1939 - Ռոզան Վաշինգթոն-սքուերից / Rose of Washington Square
- 1939 - Հյուրանոց կանանց համար
- 1939 - Ինտերմեցցո / Intermezzo: A Love Story
- 1939 - Օրական կին / Day-Time Wife
- 1939 - Baricade
- 1940 - Ես արկածախնդիր էի / I Was an Adventuress
- 1940 - Հանրային դեպարտամենտ No. 1
- 1941 - Ադամն ուներ չորս երեխա / Adam Had Four Sons
- 1941 - Տղամարդիկ նրա կյանքում / The Men in Her Life
- 1941 - Կորսիկացի եղբայրներ / The Corsican Brothers
- 1942 - Երկու Յանկ Տրինիդադում
- 1942 - Լուսարձակ սերենադ
- 1943 - Բան, որի մասին պետք է խոսալ / Something to Shout About
- 1943 - Շոգը միացված է / The Heat's On
- 1944 - Ռուսաստանի երգը / Song of Russia
- 1944 - Իռլանդական աչքերի ժպիտը / Irish Eyes Are Smiling
- 1945 - ո՞ւր ենք մենք գնալու այստեղից / Where Do We Go from Here?
- 1945 - Paris Underground
- 1946 - Do You Love Me
- 1947 - Դիմակահանդես Կոստա-Ռիկայում / Carnival in Costa Rica
- 1947 - Մուշկի վարդ / Moss Rose
- 1949 - That Dangerous Age
- 1949 - Սև կախարդություն / Black Magic
- 1950 - Իմ դստրիկը / My Daughter Joy
- 1953 - Տաքսի / Taxi
- 1955 - Abdulla the Great
- 1957 - Եվ ծագում է արևը / The Sun Also Rises
- 1960 - Օսկար Ուալյդ / Oscar Wilde
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Barson M. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #129865370 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Sophie Ratoff Արխիվացված 2014-03-30 Wayback Machine (անգլ.)
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ Емельянова П., Хрулева И. Советские партизаны в декорациях Голливуда // Родина. — 2024. — № 12. — С. 101.
- ↑ J.C. Macek III. (2012 թ․ հոկտեմբերի 4). «The Non-Bonds: James Bond's Bitter, Decades-Long Battle... with James Bond». PopMatters. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ Gregory Ratoff Արխիվացված 2014-03-30 Wayback Machine (անգլ.)
- ↑ Грегори Ратофф Արխիվացված 2014-02-18 Wayback Machine на сайте голливудской Аллеи славы (անգլ.)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Григорий Ратофф (անգլ.) Internet Movie Database կայքում
- Григорий Ратофф на сайте КиноПоиск
- Gregory Ratoff | IBDB
- [www.kino-teatr.net/kino/acter/m/hollywood/52177/bio Ратов Григорий Васильевич]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորի Ռատոֆ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 20 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1960 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 1893 ծնունդներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս դերասաններ
- Լեյկոզից մահացածներ
- Ռուս կինոդերասաններ
- Ռուս սցենարիստներ
- Ռուս ռեժիսորներ