Գրեգորի Դիզ
Գրեգորի Դիզ անգլ.՝ J. Gregory Dees | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1950[1] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[1] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2013[2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Գրեգորի Դիզ (անգլ.՝ J. Gregory Dees, անգլ.՝ Greg Dees, հոկտեմբերի 16, 1950[1], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 20, 2013[2], Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[2]), ամերիկացի գիտնական, պրոֆեսոր, «Դյուկի համալսարանի» Սոցիալական ձեռնարկատիրության հիմնադիրը և տնօրենը[3][4][5][6]։
Գրեգորի Դիզն առաջինն է եղել, որ ներկայացրել է սոցիալական ձեռնարկատիրությունը որպես մասնագիտություն և ակադեմիական գիտական դիսցիպլին 1990-ական թվականների կեսերին[3][4][7]։
Գրեգորի Դիզը երկու գրքերի (անգլ.՝ Enterprising Nonprofits և անգլ.՝ Strategic Tools for Social Entrepreneurs), մոտ 60 գիտական հոդվածների, բազմաթիվ հետազոտությունների և մեթոդական մշակումների հեղինակ է, որոնցում ցույց է տվել, որ ձեռնարկատիրության և նորարարությունների պրակտիկան կարող են համադրվել սոցիալական լուծումների հետ` աղքատության, շրջակա միջավայրի աղտոտվածության և այլ հիմնախնդիրների դեմ պայքարում[3][4][6]։
Ի հավելումն ակադեմիական գործունեության` Դիզն աշխատել է The Bridgespan Group, Inc., ինչպես նաև` այլ կազմակերպությունների դիտորդական խորհուրդներում, նախագահել է Համաշխարհային տնտեսական ֆորումի սոցիալական նորարարությունների սեկցիաներ, եղել է Journal of Social Entrepreneurship և Social Enterprise Journal պարբերականների խմբագրական խորհուրդներում, աշխատել է Kauffman Foundation-ում[3][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգորի Դիզը ծնվել է 1950 թվականին[3]։
Ավարտել է Ցինցինատիի համալսարանը` բակալավրի աստիճանով, մագիստրոսի աստիճան է ստացել Եյլի համալսարանում և դոկտորական աստիճան` Ջոնս Հոփքինսի համալսարանում[3][4][6]։
Կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես խորհրդատու McKinsey & Company-ում[3][5]:0
Դիզն իր ակադեմիական կարիերան սկսել է Եյլի համալսարանի մենեջմենթի դպրոցում (անգլ.՝ Yale School of Management), իսկ ավելի ուշ սկսել է դասավանդել Հարվարդի բիզնես դպրոցում, որտեղ հանդես է եկել սոցիալական ձեռնարկատիրության դասընթաց ստեղծելու նախաձեռնությամբ[3][5]։
1995 թվականին արժանացել է Harvard’s Apgar Award for Innovation in Teaching մրցանակին[3][5]։
Որոշ ժամանակ սոցիալական ձեռնարկատիրության զարգացմամբ զբաղվելուց հետո վերադարձել է Սթենֆորդի համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոց (անգլ.՝ Stanford Graduate School of Business), որտեղ նա մշակել է բակալավրիատի, մագիստրատուրայի և բիզնես դասընթացի ծրագրեր և օգնել է Սթենֆորդի սոցիալական նորարարությունների կենտրոնի բացմանը[3]։
1998 թվականին հրատարակել է «Սոցիալական ձեռնարկատիրության իմաստը» հոդվածը (անգլ.՝ The Meaning of Social Entrepreneurship)[4][6]:
2001 թվականին Դիզն սկսել է աշխատել Ֆուկուայի բիզնես դպրոցում[3][5]։
Գրեգ Դիզը և Բես Անդերսոնը (անգլ.՝ Beth Battle Anderson) ստեղծել են Դյուկի համալսարանին կից Սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը կենտրոնը (CASE)[3].
2007 թվականին Ասպենի ինստիտուտը (անգլ.՝ Aspen Institute) և Աշոկա հիմնադրամը պարգևատրել են Գրեգորի Դիզին` սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար[3][6]։
2012 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պարգևատրել է Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման կենտրոնին ու դրա զարգացման համար հատկացրել է 10 մլն ամերիկյան դոլար[3]։
Գրեգորի Դիզը մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, 63 տարեկան հասակում, Դյուկի համալսարանի հիվանդանոցում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://centers.fuqua.duke.edu/case/wp-content/uploads/sites/7/2014/12/Greg-Dees-Memorial-Service-Program-2.11.14.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://today.duke.edu/2013/12/gregdees
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 David Jarmul (2013 թ․ դեկտեմբերի 21). «Greg Dees, a Pioneer of Social Entrepreneurship, Dies at Age 63» (անգլերեն). Duke Today. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Gregory Dees: The Man Who Defined Social Entrepreneurship» (անգլերեն). Bloomberg. 2014 թ․ հունվարի 8. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «J. Gregory Dees» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Remembering Greg Dees» (անգլերեն). Stanford Social Innovation Review. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Джилл Кикал, Томас Лайонс Социальное предпринимательство: миссия – сделать мир лучше = Understanding Enterpreneurship. The Relentless Pursuit of Mission in an Ever Changing World. — М.: Альпина Паблишер, 2014. — 304 с. — ISBN 978-5-9614-4458-2
|