Jump to content

Գրեգորիո Պալտրինիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգորիո Պալտրինիերի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումլողորդ
Երկիր Իտալիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 5, 1994(1994-09-05) (30 տարեկան)
ԾննդավայրԿարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ՝191 սանտիմետր
Քաշ72 կիլոգրամ

Գրեգորիո Պալտրինիերի (իտալ.՝ Gregorio Paltrinieri; սեպտեմբերի 5, 1994(1994-09-05), Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի լողորդ, օլիմպիական չեմպիոն (2016), Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր (2020, 2024), աշխարհի, Եվրոպայի և Իտալիայի բազմակի չեմպիոն։ Նա մասնագիտանում է ազատ ոճի լողի մեջ՝ լողավազանում երկար տարածություններում (800 և 1500 մետր), ինչպես նաև բաց ջրի վրա լողալու մեջ: Եվրոպայի գործող ռեկորդակիրը 800 և 1500 մետր ազատ ոճերում 50 մետր լողավազանում: «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր (2016)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նորամուտը հավաքականի կազմում նշել Է 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում[2], որտեղ 1500 մետր ազատ ոճում նվաճել է ոսկի, իսկ 800 մետր ազատ ոճում՝ արծաթ։ 17 տարեկանում Լոնդոնի Օլիմպիական խաղերում 1500 մետր մրցատարածությունում զբաղեցրել է 5-րդ տեղը: Գրեգորիոն 2013 թվականին ներկայացրել է Իտալիան ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում՝ 1500 մետր ազատ ոճում նվաճելով բրոնզե մրցանակ[3]։

2014 թվականին Դոհայում 1500 մետր ազատ ոճում նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը կարճ ջրում՝ Եվրոպայի ռեկորդով և աշխարհի առաջնության ռեկորդով (14:16,10): 2015 թվականին Կազանում առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը 50 մետրանոց լողավազաններում՝ հաղթելով 1500 մետր ազատ ոճում: Նույն տեղում դարձավ երկրորդը 800 մետր ազատ ոճում։

Պալտրինիերին (ձախից) 800 մետր ազատ ոճի արծաթե օլիմպիական մեդալով 2020 թվականի խաղերում

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում 1500 մետր ազատ ոճում ոսկե մեդալ է նվաճել՝ 14:34,57 արդյունքով:

2019 թվականի Աշխարհի առաջնությունում Գվանջուում նա առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն 800 մետր ազատ ոճում՝ 7:39,27 արդյունքով:

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում 1500 մետր ազատ ոճում զբաղեցրել է միայն չորրորդ տեղը՝ 14:45,01 արդյունքով: 800 մետր ազատ ոճում, որն իր նորամուտը նշեց Օլիմպիական խաղերում, 7:41,11 արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 0,24 վայրկյան զիջելով ամերիկացի Բոբ Ֆինքին: Բաց ջրում լողալիս 10 կմ նվաճել է բրոնզե մեդալ։

2020 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին Հունգարիայում՝ Բուդապեշտում, իտալացի լողորդը բաց ջրում կարողացել է նվաճել երեք ոսկե մեդալ, իսկ լողավազանում 800 և 1500 մետր ազատ ոճերում դարձել է արծաթե մեդալակիր[4]։

2022 թվականի Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 1500 մետր ազատ ոճում՝ լողավազանում, ինչպես նաև 10 կմ բաց ջրում։ Պալտրինիերին սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ (14:32,80) և 1500 մետր ազատ ոճում մեդալ նվաճեց աշխարհի հինգերորդ անընդմեջ առաջնությունում (3 ոսկի և 2 բրոնզ): Նախկինում դա չի հաջողվել ոչ մի լողորդի։

2023 թվականի Ֆուկուոկայի աշխարհի առաջնությունում բաց ջրի լողի խառը փոխանցումավազքում ոսկի է նվաճել: Նա նաև երկրորդն էր 5 կմ հեռավորության վրա, իսկ հինգերորդը՝ 10 կմ հեռավորության վրա (երկու անգամ էլ առաջինը գերմանացի Ֆլորիան Ուելբրոկն էր): Լողավազանում Պալտրինիերին հանդես է եկել միայն 800 մետր մրցատարածությունում, որտեղ եզրափակչում գրավել է ութերորդ տեղը:

Դոհայում կայացած աշխարհի 2024 թվականի առաջնությունում նա նվաճեց երկու մեդալ՝ 800 մետր լողավազանում և 4×1,25 կմ խառը փոխանցումավազքում բաց ջրի վրա: Աշխարհի այս առաջնությունը յոթերորդն էր անընդմեջ, որտեղ Պալտրինիերին նվաճեց առնվազն մեկ մեդալ:

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում 800 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ 7:39.38 արդյունքով: 1500 մետր մրցատարածությունում Պալտրինիերին երկրորդն է 14:34.55 արդյունքով, ոսկին նվաճել Է Բոբ Ֆինկը համաշխարհային ռեկորդով (14:30.67): 10 կմ բաց ջրում լողալիս Պալտրինիերին զբաղեցրել է 9-րդ տեղը:

Ամառային Օլիմպիական խաղերի արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռավորություն 2012 2016 2020 2024
800 մետր ազատ ոճ Չկա տվյալ Չկա տվյալ 2 3
1500 մետր ազատ ոճ 5 1 4 2
10 կմ բաց ջուր 3 9

Մրցանակների ընդհանուր քանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար  Ոսկի  Արծաթ  Բրոնզ Ընդամենը
Օլիմպիական խաղեր 1 2 2 5
Աշխարհի առաջնություններ 6 5 5 16
Կարճ ջրի աշխարհի առաջնություններ 3 3 0 6
Եվրոպայի Առաջնություններ 12 5 1 18
Կարճ ջրի Եվրոպայի առաջնություններ 4 2 0 6
Միջերկրածովյան խաղեր 2 0 0 2

Պալտրինիերին առնվազն մեկ մեդալ է նվաճել աշխարհի 7 անընդմեջ առաջնություններում (2013-2024) և առնվազն մեկ մեդալ Եվրոպայի 7 անընդմեջ առաջնություններում (2012-2024):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.quirinale.it/onorificenze/insigniti/342313
  2. «Gregorio Paltrinieri, fenomenologia di un Campione - Olimpiazzurra». Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին. Վերցված է 2013-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Italy Sending Sizable 29-Swimmer Roster to World Championships». Արխիվացված է օրիգինալից 2013-07-05-ին. Վերցված է 2013-07-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Результаты Чемпионата Европы 2021 по водным видам спорта. На 10 — 23 мая 2021 | Все о Боевых Искусствах и Спорте» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-23-ին. Վերցված է 2021-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգորիո Պալտրինիերի» հոդվածին։