Գրասենյակների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Գրասենյակների տուն
Дом контор Екатеринбург 30.JPG
Տեսակտեսարժանություն և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ճարտարապետական ոճԿոնստրուկտիվիզմ
Հիմնադրված է1929
ՃարտարապետGeorgy Pavlovich Valenkov?
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 56°50′1.6800000999876″ հս․ լ. 60°35′58.020000099991″ ավ. ե. / 56.833800000027771659° հս․. լ. 60.59945000002777249° ավ. ե. / 56.833800000027771659; 60.59945000002777249

Գրասենյակների տուն (ռուս.՝ Дом контор), պատմաճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը կառուցվել է 1929 թվականին։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։ Շենքի հասցեն է` Մալիշևի փողոց, տուն 42 (շենքն ունի նաև երկրորդ հասցե` Մարտի 8-ի փողոց, տուն 10)։ Ճարտարապետներ` Գ. Պ. Վալենկով, Վլադիմիր Իվանովիչ Սմիռնով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասենյակների տունը կառուցվել է առևտրային ձեռնարկությունները և Գյուղատնտեսական կոոպերացիայի միության բանկը տեղավորելու համար։ Շենքն ունի 4 հարկ (առաջին հարկում պատուհանները ծառայել են որպես խանութների ցուցափեղկեր), տպավորիչ կլորացված անկյուն` Մարտի 8-ի և Մալիշևի փողոցների խաչմերուկում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքում տեղակայված էր թիվ 1708 էվակուացիոն հոսպիտալը։ Աշխատասենյակները վերածվել էին հիվանդասենյակների։ Գրասենյակների տունն այդ նպատակով շատ հարմար էր, քանի որ ունի լայն միջանցքներ, սենյակները շատ են և լուսավոր[2]։

Պատերազմից հետո շենքի կյանքը վերադարձել է սովորական հուն. հարկերը կրկին վերադարձվել են խանութներին ու գրասենյակներին[2]։

1974 թվականի հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի մարտի 1-ին Գրասենյակների տանը տեղի է ունեցել ողբերգություն` ուժեղագույն հրդեհ[2], որի հետևանքով զոհվել է 8 մարդ[3]։ Հրդեհը սկսվել է շենքի վերին հարկում, վերանորոգման ընթացքում։ Այստեղ տեղակայված էին «Գիպրոտորգի» և «Գորզելենստրոյի» ստորաբաժանումները։ Ըստ ականատեսների` հրշեջները ժամանել են ուշացումով, բացի այդ, ջուրը խողովակներում փետրվարյան ցրտերի պատճառով սառած է եղել[2]։

Արդի վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Գրասենյակների տունը գործում է որպես գրասենյակային կենտրոն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]