Գրապահարան (պահարան գրքերի համար), պահարան, որը նախատեսված է գրքերը պահելու համար[1]: Առավելապես գրապահարանները պատրաստվում են ապակենման կամ ամբողջությամբ ապակե դռներով, հիմնամասում կան դարակներ, որոնց բարձրությունը կառավարելի է[1]:
Գրապահարանները կարող են լինել ամբողջական կամ կազմված լինել մեկ կամ երկու բաժնից: Սովորաբար ստորին բաժինն ունենում է դարակներ կամ ամբողջովին փակ դռներով տուփեր, իսկ վերին բաժնի ապակե դռների ներսում տեղավորվում են վերադասավորվող դարակներ, որոնք թույլ են տալիս կարգավորել դարակների միջև տարածությունը՝ կախված գրքերի չափերից[2]: Գրապահարանի ստորին բաժինը կարող է վերևինի հետ նույն լայնությունն ունենալ կամ էլ փոքր-ինչ ավելի լայն լինել: Սովորաբար ստորին հատվածում պահում են մեծ չափսերի գրքերը: Դարակներում գրքերը կարող են տեղավորվել մեկ կամ երկու շարքով: Գրապահարանների դռները լինում են սռնիներով կամ շարժական, ապակեպատ կամ հարթ փայտե: Գրապահարանը մասակազմավոր կահույքի կազմում իրենից ներկայացնում է ուղղահայաց առանձին մաս՝ դրված մեկը մյուսի վրա[3]:
↑ 1,01,1ГОСТ 20400-2013 Продукция мебельного производства. Термины и определения
↑Мебель для хранения различных предметов // Товароведение и организация торговли непродовольственными товарами / под. ред. А. Н. Неверова, Т. И. Чалых. — М.: ПрофОбрИздат, 2001. — С. 390. — 464 с. — 30 000 экз. — ISBN 5-94231-008-4
↑Шкаф книжный // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 2. — С. 705. — 770 с.
Шкаф книжный // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 2. — С. 705. — 770 с.
Мебель для хранения различных предметов // Товароведение и организация торговли непродовольственными товарами / под. ред. А. Н. Неверова, Т. И. Чалых. — М.: ПрофОбрИздат, 2001. — С. 390. — 464 с. — 30 000 экз. — ISBN 5-94231-008-4