Գրանտ Լոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Գրանտ Լոնգ
Grant Long
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Գրանտ Էնդրյու Լոնգ
Grant Andrew Long
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1966 (53 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուեյն, Միչիգան, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Ռոմուլուս (Ռոմուլուս, Միչիգան)
համալսարան Արմ. Միչիգան (1984—1988)
Դրաֆթի տարի 1988 / ռաունդ` 2 / ընտր.` 33-րդ
Դրաֆթ ակումբ Մայամի Հիթ
Կարիերա սկիզբ 1988 թվական
Կարիերա ավարտ 2003 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • MAC կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ (1988)
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1003
  • Միավորներ՝ 9518 (9,5 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 6154 (6,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1716 (1,7 փ/խ)
  • Խլումներ՝ 1188 (1,2 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 366 (0,4 բ/խ)

Գրանտ Էնդրյու Լոնգ (անգլ.՝ Grant Andrew Long, մարտի 12, 1966(1966-03-12), Wayne, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Միչիգանի արևելյան համալսարանում։ 1988 թվականի NBA դրաֆթի ժամանակ «Մայամի Հիթ» ակումբի կողմից՝ 33-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ատլանտա Հոքս», «Դետրոյթ Փիստոնս», «Վանկուվեր/ Մեմֆիս Գրիզլիս» և «Բոստոն Սելտիքս» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 15 մրցաշրջան։ Ասոցիացիայում նրա հետ միառժամանակ խաղում էին նրա հորեղբայրը՝ Ջոն Լոնգը, որը 1989 թվականին «Փիստոնս» ակումբի կազմում դարձել է NBA չեմպիոն և հորեղբոր որդի Տերի Միլսը, որը նույնպես խաղացել էր «Դետրոյթի» կազմում։ 1988 թվականին ճանաչվել է Mid-American կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1003 խաղ, որոնցում հավաքել է 9518 միավոր (9,5 մ/խ), կատարել է 6154 անդրադարձ, 1716 փոխանցում, 1199 խլում և 366 բլոկշոտ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]