Գրանդ Լիսբոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Տեղագրություն
Կառուցման ժամանակ
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ

Գրանդ Լիսբոա (新葡京), 47 հարկանի 258 մետր բարձրությամբ երկնաքեր, Մակաոյի ամենաբարձր շենքը։ Հյուրանոցը կառուցվել է 2008 թվականին, պոստմոդեռնիզմի ոճով (ուրվապատկերը լոտոսի ծաղիկ է հիշեցնում)։ Նախագծի արժեքը կազմել է 386 մլն դոլար։ Նախագիծն իրականացնող հանդիսացել է SJM Holdings ընկերությունը։ Կոմպլեքսն իր կազմում ներառում է 650 հյուրանոցային համարներ, 2006 թվականին բացված 8 հարկանի գնդաձև հարթակը՝ խաղատնով, խանութներով, ռեստոևաններով և բարերով, չորս ստորգետնյա հարկեր, ավտոկայանատեղի[1][2][3][4]։

Բացի Գրանդ Լիսբոան, կոմպլեքսի մեջ մտնում են 15 հարկանի Լիսբոա հյուրանոցը (Lisboa Hotel)[5] և 19 հարկանի Լիսբոա խաղատունը (Casino Lisboa), որտեղ գտնվում է Մակաոի խոշորագույն խաղատներից մեկը, ինչպես նաև հյուրանոց, յոթ կոնֆերենց-դահլիճ, 13 ռեստորան և շոու-կաբարե[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Macau-Casino-Lisboa-at-night-Cimg0825.jpg Grand Lisboa Bridge.jpg Grand Lisboa Lobby View2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Grand Lisboa» (անգլերեն)։ EMPORIS GMBH։ Վերցված է 2014-10-13 
  2. «Grand Lisboa» (անգլերեն)։ Council on Tall Buildings and Urban Habitat։ Վերցված է 2014-10-13 
  3. «Hotel & Casino Grand Lisboa» (անգլերեն)։ Skyscraper Source Media Inc.։ Վերցված է 2014-10-13 
  4. «How High Can Macau Casino Lows Go?» (անգլերեն)։ Forbes։ Վերցված է 2014-10-13 
  5. «Lisboa Hotel» (անգլերեն)։ EMPORIS GMBH։ Վերցված է 2014-10-13 
  6. «Casino Lisboa» (անգլերեն)։ EMPORIS GMBH։ Վերցված է 2014-10-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]