Գրանդ Ժորաս
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Մասն է | France–Italy border, drainage divide between the Adriatic and Mediterranean seas | |
|---|---|---|
| Լեռնաշղթա | Մոնբլանի լեռնազանգված | |
| Հարաբերական բարձրություն | 852 մետր | |
| Տեղագրական մեկուսացում | 7,9 կիլոմետր | |
| Երկիր | Իտալիա, Ֆրանսիա | |
| Վարչատարածքային միավոր | Շամոնի Մոն Բլան, Կուրմայոր | |
| Կոորդինատներ | 45°52′5″N 6°59′20″E | |
| Ամենաբարձր կետ | Pointe Walker | |
| Բարձրություն ծովի մակարդակից | 4208 մետր | |
| Կազմված է | Q136405203, Punta Margherita, Punta Elena, Punta Croz, Punta Whymper, Pointe Walker | |

Գրանդ Ժորաս (), Լեռնազանգված Ալպերում, Իտալիայի Վալլե Դ'Աոստա մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի սահմանին։ Զանգվածի ամենաբարձր
կետը Պուենտ-Ուոքեր գագաթն է՝ ծովի մակարդակից 4208 մետր բարձրության վրա։
Ֆիզիկա-Աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանդ-Ժորասը մտնում է ավելի մեծ ալպյան Մոնբլան զանգվածի կազմի մեջ և գտնվում է զանգվածի հիմնական գագաթից մոտավորապես 10 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։
Գրանդ-Ժորասն ունի մոտավորապես մեկ կիլոմետր երկարությամբ հստակ արտահայտված կատար, որն ուղղված է արևելքից արևմուտք։
Զանգվածի գագաթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանդ-Ժորաս լեռնազանգվածի կատարին առանձնացված է վեց հիմնական գագաթ՝ Պուենտ-Ուոքեր 4208 մետր, որը լեռնազանգվածի ամենաբարձր կետն է, Պուենտ-Ուիմպեր (4184 մետր), Պուենտ-Կրո (4110 մետր), Պուենտ-Ելենա (4045 մետր), Պուենտ-Մարգարիտա (4065 մետր) և Պուենտ-Յանգ (3996 մետր): Լեռնազանգվածի բոլոր հինգ չորսհազարականները մտնում են Ալպերի 4000 մետրից բարձր լեռնային գագաթների հիմնական ցուցակի մեջ, որը կազմվել է UIAA-ի կողմից 1994 թվականին[1]:

Պուենտ-Ուոքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուենտ-Ուոքեր (ֆրանսերեն՝ Pointe Walker) 4208 մետր բարձրությամբ հանդիսանում է զանգվածի ամենաբարձր գագաթը։ Գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 852 մետր (Կոլ-դյու-Ժեան լեռնանցքից ծովի մակարդակից 3356 մետր բարձրության)[2]: Մոն-Մոդին համարվում է Պուենտ-Ուոքեր գագաթի «ծնողական» գագաթը[3]: Պուենտ-Ուոքերը՝ Գրանդ-Ժորաս լեռնազանգվածի ամենաարևելյան գագաթն է։ Պուենտ-Ուոքեր գագաթի առաջին վերելքը կատարել է 1868 թվականի հունիսի 30-ին բրիտանացի ալպինիստ Հորաս Ուոքերը, գիդեր Մելխիոր Անդերեգի, Յոհան Յաունի և Ժյուլիեն Գրանդեի ուղեկցությամբ: Գագաթի անունը դրվել է Հորաս ՈՒոքերի պատվին[4]:
Պուենտ-Վիմպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածի երկրորդ ամենաբարձր գագաթը Պուենտ-Վիմպերն է (ֆրանսերեն՝ Pointe Whymper, 4184 метра), որը հանդիսանում է Պուենտ-Ուոքերից հետո լեռնաշղթայի հաջորդ գագաթը արևմուտք ուղղությամբ։ Գագաթի հարաբերական բարձրությունը 34 մետր է[5]: Գագաթն անվանվել է անգլիացի ալպինիստ Էդուարդ Ուիմպերի պատվին, ով առաջինն է բարձրացել այդ գագաթ։ Ուիմպերը գագաթ է բարձրացել 1865 թվականի հունիսի 24-ին՝ տեղացի լեռնային ուղեկցողներ Միշել Կրոյի, Քրիստիան Ալմերի և Ֆրանց Բիների ուղեկցությամբ։ Քանի որ Ուիմպերի բարձրանալու նպատակն էր տեսնել Էգյուիյ-Վերտ գագաթը, որը գտնվում է Գրանդ-Ժորասից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս ուղիղ տեսանելիության գոտում, ապա խումբը չի գնացել Պուենտ-Ուոքեր գագաթ, որն առաջին անգամ նվաճվել է երեք տարի անց[4]: 5 օր անց՝ 1865 թվականի հունիսի 29-ին, Ուիմպերը Ալմերի և Բիների հետ միասին կատարեց Էգյուի-Վերտի առաջին վերելքը[6]:
Պուենտ-Կրո
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուենտ-Կրո գագաթը (ֆրանսերեն՝ Pointe Croz, 4110 մետր) զանգվածի երրորդ ամենաբարձր գագաթն է: Գտնվում է Պուենտ-Վիմպերից անմիջապես հետո: Գագաթի հարաբերական բարձրությունը ընդամենը 10 մետր է։ Գագաթն անվանվել է լեռնային ուղեկցորդ Միշել Կրոյի պատվին։ Գագաթի առաջին վերելքը կատարել է Վիմպերի խումբի Պուենտ-Վիմպեր գագաթ բարձրանալու նույն օրը, (1865 թվականի հունիսի 24-ին): Գագաթի առաջին ուղիղ վերելքը կատարել է 1909 թվականի օգոստոսի 24-ին Էլեոնորա Գազենկլևերը, Վիլհելմ Կլեմը, Ֆելիքս Քյոնիգը և Ռիչարդ Վայցենբոկը[7]:
Պուենտ-Ելենա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուենտ-Ելենա գագաթը (ֆրանսերեն՝ Pointe Elena, 4045 метров) գտնվում է Պուենտ-Կրո գագաթների միջև արևելքից և Պուենտ-Մարգարիտա գագաթի արևմուտքից։ Գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 10 մետր[8]: Պուենտ-Ելենա գագաթն առաջին անգամ բարձրացել են Լուիջի Ամեդեոն, Ժոզեֆ Պետիգան, Լորան Կրուն և Սեզար Օլյեն 1898 թվականի օգոստոսի 22-ին[7]:
Պուենտ-Մարգարիտա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուենտ-Մարգարիտա գագաթը (ֆրանսերեն՝ Pointe Margherita, 4065 метров) Գրանդ-Ժորաս լեռնազանգվածի ամենաարևմտյան չորսհազարանոցն է և գտնվում է Պուենտ-Ելենա և Պուենտ-Յանգ գագաթների միջև։ Գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 50 մետր[9]: Գագաթն անվանվել է Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու պատվին։ Գագաթի առաջին վերելքը կատարվել է 1898 թվականի օգոստոսի 22-ին Լուիջի Ամեդեոն, Ժոզեֆ Պետիգան, Լորան Կրուն և Սեզար Օլյեն, նույն օրը, երբ նրանք բարձրացան Պուենտ-Ելենայի գագաթը[7]:
Պուենտ-Յանգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուենտ-Յանգ գագաթը (ֆրանսերեն՝ Pointe Young, 3996 метров) Գրանդ-Ժորաս լեռնազանգվածի ամենաարևմտյան գագաթն է[7]: Գագաթն իր անունն ստացել է բրիտանացի լեռնագնաց Ջեֆրի Յանգի պատվին։ Պուենտ-Յանգ գագաթի առաջին վերելքը կատարվել է 1904 թվականի հունիսի 18-ին Վալենտին Ռայանը՝ ուղեկցողներ Յոզեֆի և Ֆրանց Լոխմատերների հետ։
Մագլցման երթուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրանդ-Ժորասը տեխնիկական լեռնագնացության հանրաճանաչ օբյեկտ է Ալպերում, մեծապես պայմանավորված լեռնազանգվածի Հյուսիսային պատով, որը համարվում է Ալպերի ամենաբարդ և հայտնի պատերից մեկը (Էյգերի և Մատերհորնի հյուսիսային պատերի հետ միասին, այս երեք պատերը հայտնի են նաև որպես «Եռերգություն»)[10][11]): Գրանդ-Ժորաս լեռնազանգվածի գագաթներին տանում են մի քանի տասնյակ երթուղիներ՝ տարբեր բարդության աստիճաններով. չափավոր բարդ (AD ըստ IFAF դասակարգման) մինչև էքստրեմալ բարդ (ED և ED+): Ամենաբարդ երթուղիների մեծ մասն անցնում է հյուսիսային պատով[4]:
Դասական երթուղին դեպի գագաթ անցնում է հարավ-արևելյան պատով և ունի AD կարգ։ Երթուղու ընթացքում բարձրության հավաքածուն կազմում է մոտ 1400 մետր։ Չնայած նրան, որ երթուղին համարվում է չափավոր բարդ, այն պարունակում է սառցե-ձյունե-ժայռային մագլցման տարրեր։ Երթուղու ընթացքում առավելագույն թեքությունը կազմում է 50°[12]:
Հյուսիսային պատով մագլցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ զանգվածի հյուսիսային պատը, որը գտնվում է ֆրանսիական կողմում, իրենից ներկայացնում է զանգվածային ուղղաձիգ ժայռ, որի բարձրությունը կազմում է 1200 մետր արևելյան մասում և 600 մետր արևմտյան մասում։ Հյուսիսային պատի առաջին մագլցումը կատարվել է 1938 թվականի օգոստոսի 4-6-ը իր ժամանակի լավագույն լեռնագնացներից մեկի՝ Ռիկարդո Կասսինի կողմից, Ջինո Էսպոզիտոյի և Ուգո Տիցոնիի հետ միասին։ Նրանց երթուղին, որն այժմ համարվում է դասական, անցել է ուղիղ դեպի Պուենտ-Ուոքերի գագաթը։ UIAA դասակարգմամբ երթուղին գնահատվում է որպես չափազանց դժվար (ED-) և ներառում է 1200 մետր ուղղաձիգ պատի մագլցում[7]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UIAA (1994-03). «The 4000 of the Alps - official list» (PDF). UIAA-Bulletin Nr. 145 (անգլերեն). UIAA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Col du Géant» (անգլերեն). peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Grandes Jorasses, France/Italy» (անգլերեն). peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- 1 2 3 «Grandes Jorasses» (անգլերեն). camptocamp.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Grandes Jorasses-Pointe Whymper, France/Italy» (անգլերեն). peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Aiguille Verte (4122m)» (գերմաներեն). erstersteiger.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- 1 2 3 4 5 Wolfgang Pusch, Helmut Dumler, Willi P. Burkhardt Viertausender der Alpen. — Bergverlag Rother GmbH, 2013. — P. 229. — 271 p. — ISBN 3763374310
- ↑ «Pointe Elena, Italy» (անգլերեն). peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Pointe Marguerite, Italy» (անգլերեն). peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Lindsay N. Griffin Valais Alps West: selected climbs. — Alpine Club, 1998. — P. 421. — 545 p. — ISBN 0900523611
- ↑ Eiger, the vertical arena / Daniel Anker. — Mountaineers Books, 2000. — P. 128. — 224 p. — ISBN 0898866790
- ↑ «Grandes Jorasses - Pointe Walker: Face SW (voie normale)» (ֆրանսերեն). camptocamp.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edouard Frendo La face nord des Grandes Jorasses. — Slatkine, 1946. — 138 p. — ISBN 2051002606, 9782051002608
- Anderl Heckmair, Reinhold Messner Eigernordwand, Grandes Jorasses und andere Abenteuer. — AS-Verlag, 1999. — 288 p. — ISBN 3905111381, 9783905111385
- Ascent of the Grandes Jorasses - A Collection of Historical Mountaineering Articles on Brave Attempts to Scale One of the Highest Peaks in the Graian. — Reitell Press, 2011. — 38 p. — ISBN 144740856X, 9781447408567
- René Desmaison 342 heures dans les Grandes Jorasses. — Hoëbeke, 2016. — 170 p. — ISBN 2842305620, 9782842305628
Արտաքին Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Grandes Jorasses» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.