Գրամ-ատոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրամ-ատոմ, քիմիական տարրի քանակությունը գրամներով, որը թվապես հավասար է նրա ատոմական զանգվածին։ Այսպես, երկաթի մեկ գրամ-ատոմի զանգվածը 55,847 գրամ է, քանի որ նրա ատոմական զանգվածը 55,847 է։ Ցանկացած տարրի մեկ գրամ-ատոմը պարունակում է միևնույն թվով ատոմներ՝ 6,02252 • 1023։ Գործնական հաշվումներում օգտագործվում է նան կիլոգրամ-ատոմ և տոննա-ատոմ (օրինակ, երկաթի մեկ կիլոգրամ-ատոմի զանգվածը 55,847 կգ է)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200