Գրաճանաչության մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրաճանաչության մեթոդ, կարդալ և գրել սովորեցնելու միջոց, որի հիմքում դրված է լեզվի հնչույթների ու տառերի փոխհարաբերությունը և ուսուցվող լեզվական միավորը։ Հնարավորություն Է տալիս բանավոր խոսքը ճշտությամբ գրանցել տվյալ լեզվի հնչույթները մարմնավորող գրաֆիկական սիմվոլների կամ այբուբենի միջոցով, այսինքն՝ գրևլ սովորեցնել և այդ պայմանական նշանները վերստին իրենց համապատասխան հնչույթներին վերածելու միջոցով վերականգնել բանավոր խոսքը։ Գրաճանաչության մեթոդները բաժանվում են չորս խմբի՝ տառային, հնչյունային, վանկային և բառային, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել վերլուծական, համադրական և վերլուծական-համադրական։ Հայ դպրոցում գրաճանաչության ամենահին մեթոդը հնչյունայինն էր, որը կոչվել է նաև պատմակաև։ Հիմնադիրն ու առաջին գործադրողը եղել է Մեսրոպ Մաշտոցը։ Միջին դարերում Հռոմից ու Հունաստանից Հայաստան է թափանցել տառանուննևրի մեթոդը, որը երկար ժամանակ տիրապետող է եղել։ 19-րդ դարի 30-40-ական թվականներին, շնորհիվ Խաչատուր Աբովյանի ջանքերի, հնչյունային մեթոդը նորից մուտք է գործել հայ դպրոցները, որի հետագա մշակմանն ու կատարելագործմանը մեծապես նպաստել են ականավոր մանկավարժներ Ս․ Մանդինյանը, Ն․ Տեր-Ղևոնդյանը, Ղազարոս Աղայանը և Թ․ Խզմալյանը։ 1870-1880-ական թվականներից մինչն 20-րդ դարի 30-ական թվականները հայ դպրոցում գործածության մեջ են եղել օրինակելի կամ նորմալ բառերի, ինչպես նաև կարդալու հիմքում ձայնավոր տառը դնելու և նրա շուրջ բաղաձայնները խմբավորելու մեթոդները։ Վերլուծական-համադրական հնչյունային մեթոդի տարբերակներից է նաև մաքուր-բնական հնչյունների մեթոդը։ Խորհրդային դպրոցի առաջին շրջանում լայն տարածում է գտել ամբողջական բառապատկերների մեթոդը, որը հիմնականում նախատեսվել էր անգլերենի ուսուցման համար։ Հայ դպրոցում մեծ տարածում չգտնելով՝ տեղը զիջել է վերլուծական-համադրական հնչյունային մեթոդին, որը հարյուր տարուց ավելի, ընդմիջումներով, գործադրվում Է։ 1970 թվականին նոր այբբենարանի հրապարակմամբ գործածության մեջ է դրվել վերլուծական-համադրական հնչույթավանկային մեթոդը, որի հիմքում դրվում է երեխաների հնչույթային լսողության զարգացումը, խոսքի հնչույթային կառուցվածքի ըմբռնումը, հնչույթների տարբերակման ու իմաստազատիչ նշանակության գիտակցումը, վանկի մեխանիզմի յուրացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200