Գրակլիան բլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ
Գրակլիանի բլուրը

Գրակլիան բլուր (վրաց.՝ გრაკლიანი გორა), հնագիտական պեղումների օբյեկտ Արևելյան Վրաստանում՝ Կասպիի շրջակայքում[1]։ Այստեղ կատարված հնագիտական հետազոտությունները վկայում են, որ դեռևս 300 000 տարի առաջ այս տարածքները բնակեցված են եղել[2]։

Օբյեկտը հայտնաբերվել է 2007 թվականին՝ «Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե» խճուղու ընդլայնման աշխատանքների ժամանակ։ Հետազոտական աշխատանքները կատարել են Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները և դասախոսները[3]։

2015 թվականին բերրիության աստվածուհուն նվիրված զոհասեղանի վրա հայտնաբերվել է գտածոներից ամենահինը, որը ունեցել է ավելի քան երեք հազար տարվա պատմություն[4][5]։

Դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտում ներկայացված է բերրիության աստվածուհու տաճարը, որը համարվում է մ․թ․ա․ 7-րդ դարի ճարտարապետական շինություն։ Մոտակա հանքերում գտնվում է գերեզմանատուն, որի մնացորդները թվագրվում են վաղ բրոնզե դարին՝ մ․թ․ա․ 450-350 թվականներին։

Շինությունը կազմված է երեք ամուր պատերով սենյակներից։ Էնեոլիթի և ուշ հունականության դարաշրջաններում օբյեկտը արդեն գրավված էր։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք գտածոներ, այդ թվում երեխայի խաղալիքներ[6], պիտակներ, ինչպես նաև դեղագործական իրեր։

Առաջին երկու ամիսների ընթացքում հնագետների են պեղել ավելի քան 35 000 գտածոներ հարյուրավոր գերեզմաններից և բնակավայրերի ավերակներից, որոնք թվագրվում են մ.թ.ա. ութերորդ դարով[7]։

Պեղումներ առաջին երկու ամիսների ընթացքում հնագետները հայտնաբերել են մի շարք գտածոներ։ Այդ ընթացքում նրանք հայտնաբերել են ավելի քան 35 000 գտածոներ, հարյուրավոր գերեզմաններ և բնակավայրերի ավերակներ, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարին։

Հայտնաբերվել են 6-րդ դարի ոսկե և բրոնզե սկավառակներ։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ դեռևս հին ժամանակներում հասարակությունը տեղյակ է եղել ոսկերչության և փորագրության տեխնոլոգիաների մասին։

Առավել հայտնի գտածոների շարքում է մ․թ․ա․ 4-րդ դարում օգտագործված տպագրական սարքը։ Մեկ այլ վկայություն փաստում է, որ այդ սարքը հազվադեպ օգտագործվել է կնքելու նպատակով։

Գրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքներում գտնվել են բազմաթիվ գրություններ, որոնք վկայում են այս տարածքներում դեռևս հին ժամանակներից մարդու, կենդանիների և այլ դեկորատիվ իրերի առկայության մասին[6]։

Գրությունները եղել են հին հունարեն և արամերեն լեզուներով։ Այստեղ հայտնաբերված գրությունը եղել է նախապատմական կովկասյան տարածաշրջանում հայտնված ամենահին արձանագրություններից մեկը։ Համեմատության համարկարելի է ասել, որ հայկական և վրացական կողմից արձանագրությունները իհայտ են եկել միայն մ․թ․ա․ 5-րդ դարում։ Պեղված վերջին նյութերը հայտնաբերվել են 2015 թվականի սեպտեմբերին[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archaeologists Thrilled by Historic Script Discovery in Georgia». Georgia Today. 2015 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «Georgia uncovers unique writings that may change world history». Agenda. 2015 թ․ օգոստոսի 20.
  3. Svanidze, Tamar (2015 թ․ օգոստոսի 20). «Archaeologists Thrilled by Historic Script Discovery in Georgia». Georgia Today on the Web. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Burton, Tara Isabella (2015 թ․ սեպտեմբերի 16). «Ancient Script Spurs Rethinking of Historic 'Backwater'». National Geographic. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  5. «Rewriting history: 3000-yr-old script uncovered in Georgia». agenda.ge. 2016 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Burton, Tara Isabella (2015 թ․ սեպտեմբերի 16). «Ancient Script Spurs Rethinking of Historic 'Backwater'». National Geographic.
  7. Lomidze, Eka (2015 թ․ մարտի 22). «Discoveries at Grakliani Hill Will Change History». Georgian Journal. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.