Գրական և իմաստասիրական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրական և իմաստասիրական շարժում (1885 թվականից՝ «Շարժում գրական և իմաստասիրական»), ամսագիր։ Լույս է տեսել 1883-1888 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Դեմիրճիպաշյան (Գրասեր Ատոմ)։

Հանդեսն անդրադարձել է կրթության հարցերին, լուսաբանել Կոստանդնուպոլսի հայկական վարժարանների կյանքը, առաջարկել է ստեղծել նախնական, երկրորդական և բարձրագույն դպրոցներ, ծանոթացրել ուսուցման առաջավոր մեթոդներին։ Արձագանքել է պոլսահայ մամուլի նյութերին, տպագրել լուրեր արևմտահայ և պոլսահայ կյանքից։ Բարձրացրել է կանանց ազատության հարցը, ջատագովել կին մանկավարժներ ունենալու գաղափարը՝ մատնանշելով նրանց դերը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում։ Տպագրել է նյութեր Գրիգոր Զոհրապի, Արփիարյանի, Տյուսաբի մասին։ Լուսաբանել է քաղաքատնտեսության և փիլիսոփայության խնդիրները։ Ամսագրի բոլոր նյութերը գրել է ինքը՝ խմբագիրը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳՐԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195