Գրական սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրական սրահ, գեղարվեստական նոր երկերի, թարգմանությունների, գրական ժառանգության բանավոր՝ ասուլիսների ձևով քննարկումների հավաքատեղի։ Հայ իրականության մեջ գրական առաջին սրահը բացվել է 1906 թվականին, Թիֆլիսում։ Սրահի աշխատանքներին մասնակցել են ժամանակի մշակութային գործիչները։ Կազմակերպվել են բանավեճեր, նշվել հայ և օտարազգի գրողների ծննդյան և մահվան տարելիցներ։ 1913 թվականին նույնատիպ գրական սալոն ստեղծեցին Պոլսի Էսայան վարժարանի սաները։ Այդ սրահը, որը համեմատաբար կարճ կյանք ունեցավ, հայտնի է «Ասուլիս» անվամբ։ Այն հասցրեց միայն

պատվին գրական երեկոներ կազմակերպել և հրատարակել մի քանի գրքույկ։ Գրական սրահի բնույթ ուներ նան Հ․ Թումանյանի նախաձեռնությամբ գործող Վերնատունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 197