Գրական մանիֆեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրական մանիֆեստներ (լատ.՝  manifestus — բացահայտ), առանձին գրողների կամ գրական խմբավորումների ծրագրային հայտարարությունները իրենց ստեղծագործական սկզբունքների մասին։ Բնորոշ են հատկապես գեղարվեստի զարգացման բեկումնային շրջանների համար։ Գրական մանիֆեստների օրինակ են Վիկտոր Հյուգոյի «Կրոմվել» (1827) դրամայի, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841) վեպի առաջաբանները։ Գրական մանիֆեստները հռչակեցին նատուրալիզմը, սիմվոլիզմը, ֆուտուրիզմը և ուրիշ գրական հոսանքներ։ Հայտնի է «Մեհյան»-ի գրական մանիֆեստը (1914, հունվար), որը ստորագրել են Դանիել Վարուժանը, Կ․ Զարյանը, Հ․ Քյուֆեճյանը (Օշական), Գ․ Բարսեղյանը և Ահարոնը։ Հայ սովետական գրականության սկզբնավորման շրջանում հրապարակվեց «Երեքի դեկլարացիա»-ն։ Հաճախ գրական մանիֆեստի դեր են խաղացել նաև գեղարվեստական ստեղծագործությունները (օրինակ՝ Եղիշե Չարենցի «Էպիքական լուսաբաց» գրքի մի շարք բանաստեղծություններ, որոնց մեջ արտահայտվել է նոր մարդու պատկերման գեղագիտական ծրագիր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 197 CC-BY-SA-icon-80x15.png