Գրական հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրական հոսանք, ստեղծագործական սկզբունքներով իրար մոտ կանգնած գրողների միասնություն։ Գրական հոսանքի մեջ միավորվող գրողներն առնչվում են գաղափարական ընդհանրություններով, կյանքի երևույթների ընտրության ու տիպականացման, պատկերավորության ու ոճի սկզբունքներով։ Այդ միասնությունը հաճախ կազմակերպական ձևեր է ընդունում (գրական խմբավորումներ, մանիֆեստներ, հրապարակային ելույթներ և այլն)։ 19-րդ դարի երկրորդ կեսին առաջացան նատուրալիզմը, սիմվոլիզմը, 20-րդ դարի սկզբին՝ ֆուտուրիզմը, ակմեիզմը և այլն։ Համապատասխան պայմանների փոփոխության դեպքում գրական հոսանքները վերանում են ասպարեզից։ Գրական հոսանք ասելով հասկանում են նաև միևնույն մեթոդի ստեղծագործական տարբեր հոսանքներ։ Այսպես, ռոմանտիկական մեթոդի մեջ եղել են առաջադիմական և հետադիմական հոսանքներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 196 CC-BY-SA-icon-80x15.png