Գրաժինա Բացևիչ
Գրաժինա Բացևիչ | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Grażyna Bacewicz |
Ծնվել է | փետրվարի 5, 1909[1][2][3][…] Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] |
Երկիր | Լեհաստան |
Մահացել է | հունվարի 17, 1969[1][2][3][…] (59 տարեկան) Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5] |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր և ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Կրթություն | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան (1932) և Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Grażyna Bacewicz Վիքիպահեստում |
Գրաժինա Բացևիչ (լեհ.՝ Grażyna Bacewicz, փետրվարի 5, 1909[1][2][3][…], Լոձ, Piotrków Governorate, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 17, 1969[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ ջութակահար, կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1909 թվականին Լոձում։ Հայրը, որ ծագումով լիտվացի էր, աղջկան տվել է ջութակի ու դաշնամուրի առաջին դասերը։ Գրաժինա Բացևիչն ավարտել է Վարշավայի կոնսերվատորիայի` ջութակի ու կոմպոզիցիայի բաժինը (1932)։ Պադերևսկու կրթաթոշակով 1932-1933 թվականներին ուսանել է Փարիզում, Նադիա Բուլանժեի մոտ։ Մասնավոր դասեր է վերցրել Կարլ Ֆլեշից։ Վերադառնալով Լեհաստան` նվագել է Լեհական ռադիոյի նվագախմբում (առաջին ջութակ)։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ապրել է Վարշավայում, կազմակերպել ընդհատակյա համերգներ։ Պատերազմից հետո դասավանդել է Լոձի պետական կոնսերվատորիայում։ 1954 թվականից, երբ ավտովթարի է ենթարկվել, ստեղծագործելը դարձել է նրա միակ զբաղմունքը։
Մահացել է 1969 թվականին։ Թաղված է Վարշավայի Պովոնզկի զինվորական գերեզմանոցում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործիքային ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չորս պրելյուդիա դաշնամուրի համար (1924)
- Մանկական սյուիտ դաշնամուրի համար (1933)
- Սոնատ ջութակի համար (1941)։ Պրեմիերան կայացել է ընդհատակյա համերգի ժամանակ Վարշավայում։
- Էսքիզ երգեհոնի համար (1966)
- Երկրորդ սոնատ դաշնամուրի համար (1953)
Կամերային երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կվինտետ ֆլեյտայի, հոբոյի, կլարնետի, ֆագոտի և փողի համար (1932)
- Սյուիտ երկու ջութակի համար (1943)։ Պրեմիերան կայացել է ընդհատակյա համերգի ժամանակ Վարշավայում։
- Լարային կվարտետ № 3 (1947)։ Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակին։
- Լարային կվարտետ № 4 (1951)։ Լիեժի լարային կվարտետների մրցույթում արժանացել է առաջին մրցանակին։
- Լարային կվարտետ № 5 (1955)
- Լարային կվարտետ № 6 (1960)
- Լարային կվարտետ № 7 (1967)
Ստեղծագործություններ նվագախմբի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնցերտ լարային նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1950)։
- Սիմֆոնիա № 2 (1951)
- Սիմֆոնիա № 3 (1952)
- Սիմֆոնիա № 4 (1953)։Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակի (1955)։
- Երաժշտություն լարային, փողային և հարվածային գործիքների համար (1958)։ Արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի երրորդ մրցանակի (Փարիզ, 1960)։
- Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1962)
- Contradizione կամերային նվագախմբի համար (1966)
Կոնցերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնցերտ № 3 ջութակի և նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակի (1955)։
- Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1949)։ Շոպենի անվան երաժշտական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի (Վարշավա, 1949)։
- Կոնցերտ № 5 ջութակի և նվագախմբի համար (1954)
- Կոնցերտ № 7 ջութակի և նվագախմբի համար (1965)։ Ելիզավետա Բելգիացու միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է ոսկե մեդալի (1965)։
- Կոնցերտ ալտի և նվագախմբի համար (1968)
Ստեղծագործություններ ձայնի և նվագախմբի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական կանտատա երգչախմբի և նվագախմբի համար (1948)։ Արժանացել է Լեհաստանի պետական մրցանակի (1948)։
- «Ակրոպոլիս», կանտատա երգչախմբի և նվագախմբի համար Ստանիսլավ Վիսպյանսկու խոսքերով (1964)։ Նվիրված է եղել Կրակովի համալսարանի 600-ամյակին։
Ստեղծագործություններ բեմի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թագավոր-գյուղացի» (լեհ.՝ Z chłopa król), բալետ (1953)
- «Արթուր արքայի արկածները» (լեհ.՝ Przygoda Króla Artura), երգիծական ռադիոօպերա (1959)։ Արժանացել է Լեհական ռադիոյի և հեռուստատեսության մրցանակին (1960)
- «Էսիկը Օսթենդում» (լեհ.՝ Esik w Ostendzie), երգիծական բալետ` մեկ գործողությամբ (1964)
- «Կիրք» (լեհ.՝ Pożądanie), բալետ` երկու գործողությամբ (1958-1969)
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Znak szczególny. Warszawa։ Czytelnik, 1970 (պատմվածքների ժողովածու, թարգմանվել է մի շարք լեզուներով)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120052059 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.presencecompositrices.com/compositrice/bacewicz-grazyna
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rosen J. Grażyna Bacewicz, her life and works. Los Angeles։ Friends of Polish Music; University of Southern California School of Music, 1984
- Thomas A. Grażyna Bacewicz։ chamber and orchestral music. Los Angeles։ Friends of Polish Music; University of Southern California School of Music, 1985
- Briel G. Thematisches Verzeichnis der Werke von Grażyna Bacewicz։ mit einem biographischen Essay. Aachen։ Shaker, 2001
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաժինա Բացևիչ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Լոձ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 17 մահեր
- 1969 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Լեհ դաշնակահարներ
- Լեհ կոմպոզիտորներ
- Լեհ մանկավարժներ
- Լեհ ջութակահարներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- Լեհ երաժիշտներ
- Երաժշտական մանկավարժներ