Գրադարանա-մատենագիտական դասկարգումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրադարանա-մատենագրական դասակարգումներ, տպագիր երկերի (և որոշ վավերագրական նյութերի) ըստ դասերի, ենթադասերի և ավելի մանր ստորաբաժանումների դասավորման համակարգեր՝ ելնելով դրանց բովանդակության, հրատարակության ձևի, ընթերցողական հատկացվածության և այլ հատկանիշներից։ Ըստ բովանդակության լինում ևն ունիվերսալ (համընդևանուր) և ճյուղային, որոնց հիման վրա կազմվում են գրադարանի սիստեմատիկ գրացուցակը և մատենագիտական քարտարանները։ Կիրառվում են գրադարաններում՝ գրքային ֆոնդերի, ինֆորմացիոն մարմիններում՝ փաստաթղթային առանձին տեսակների դասավորման, մատենագիտական ցանկերում՝ նյութերի խմբավորման, գրադարանա-մատենագրական դասակարգումներ համաձայն կառուցված բառարաններում և տեղեկագրքերում ՝ տեղեկությունների համակարգման և մատենագիտական հիմնարկներում՝ վիճակագրությունը վարելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել են մի շարք գրադարանա-մատենագրական դասակարգումներ։ Հայտնի են Մ․ Դյուիի «Տասնորդական դասակարգումը» (1876), «ԱՄՆ֊ի կոնգրեսի գրադարանի դասակարգումը» (1904) ևն։ ԽՍՀՄ-ում մինչև 1937 թվականը մասսայական գրադարաններում կիրառվում Էին տասնորդական դասակարգման բրյուսելյան տարբերակի հիման վրա մշակված ՌՍՖՍՏ գլխքաղլուսվարչության համառոտ աղյուսակները։ Հաշվի առնելով սովետական գրադարանների առջև դրված խնդիրները՝ Լ․ Տրոպովսկին վերամշակման ենթարկեց այդ աղյուսակները, որոնք հրատարակվեցին 1938 թվականին և կիրառվեցին մասսայական գրադարաններում։ Հետագայում հարկ եղավ լրացուցիչ ուղղումներ մտցնել այդ աղյուսակներում, որոնք «Գրադարանային դասակարգման աղյուսակներ» վերնագրով, Զ․ Տամբարձումյանի խմբագրությամբ, հրատարակվեցին 1955 թվականին ու 1960 թվականին և մինչև ԽՍՀՄ կազմալուծումը կիրառվում էին մասսայական գրադարաններում։ Միաժամանակ տարիներ շարունակ մշակվում և պրակներով տպագրվում էր գիտական գրադարանների՝ «Գրադարանա-մատենագիտական դասակարգումը» (ԳՄԴ), որի հրատարակությունը ավարտվեց 1968 թվականին։ Բժշկագիտական, գյուղատնտեսական գրադարաններում, գիտատեխնիկական ինֆորմացիոն մարմիններում 1962 թվականից կիրառվում է «Համընդհանուր տասնորդական դասակարգումը» (ՀՏԴ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 194 CC-BY-SA-icon-80x15.png