Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի փնտրտուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի փնտրտուք
անգլ.՝ The Librarian: Quest for the Spear
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ և գանձերի փնտրման ֆիլմ
Թվական2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Ուինթեր[1]
ՊրոդյուսերԴին Դևլին
ԴերակատարներՆոյա Ուայլի
ԵրաժշտությունԺոզեֆ ԼոԴուկա
Տևողություն90 րոպե
ՀաջորդԳրադարանավար 2։ Վերադարձ թագավոր Սողոմոնի հանքեր
Պաշտոնական կայքէջ

Գրադարանավարը։ Ճակատագրի նիզակի փնտրտուք (անգլ.՝ The Librarian: Quest for the Spear), TNT, Electric Entertainment և Apollo ProScreen ստուդիաների արտադրության արկածային ֆիլմ, Փիթեր Վինթերի Գրադարանավարի մասին ֆիլմերի առաջին մասը՝ Նոյա Ուայլիի մասնակցությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 5-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլին Կարսոնը ունի 22 բարձրագույն կրթություն և բացի սովորելուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել։ Մայրը միշտ հոգ է տանում Ֆլինի մասին և փորձում է դասավորել նրա անձնական կյանքը։ Նրան վռնդում են համալսարանից, ու նա գնում է աշխատանք փնտրելու[3]։ Նա գալիս է հսկայական խորհրդավոր գրադարան, ցուցադրում իր հրաշալի ունակությունները և հարյուրավոր թեկնածուներից հենց նրան են ընտրում։ Նա հասկանում է, որ գրադարանավարը ոչ միայն աշխատանք է, այլ նաև էություն։ Նա պետք է դառնա պատմական և կախարդական իրերի պահապանը, որոնք պահվում են գրադարանի գաղտնի մասում։ Ֆլինը իմանում է, որ նախկին գրադարանավարը սպանվել է։ Նրա գործատուն և ուսուցիչը դառնում է իմաստուն Ջադսոնը։

Նյու Յորքի հանրային գրադարանից գողացվել է կախարդական արտեֆակտ՝ Ճակատագրի նիզակը, իսկ ավելի կոնկրետ նրա մի մասը։ Նիզակը բաժանված է երեք մասի, որոնք սփռված են ամբողջ աշխարհով։ Հայտնի է, որ մասերից մեկը պատկանել է Ադոլֆ Հիտլերին։ Հիմա մնացած մասերի հետևից որսի է դուրս եկել խորհրդավոր Օձերի եղբայրությունը։ Ֆլինը որպես նոր գրադարանավար պետք է հավաքի բոլոր մասերը և թույլ չտա չարագործներին իրենից առաջ ընկնել։ Միակ բանը, որ կարող է օգնել նրան, դա իր յուրահատուկ խելքն է և իհարկե գիրքը, որը գրված է հին թռչնային լեզով, ինչը մինչև այդ ոչ ոք չի թարգմանել։

Ինքնաթիռում Ֆլինի վրա հարձակվում են Եղբայրության անդամները և նրան փրկում է Նիկոլ անունով կինը, ով ճանաչել և սիրահարված է եղել նախկին գրադարանավարին։ Նա իրեն է մեղադրում նրա մահվան համար։ Ֆլինի հետ միասին դուրս են ցատկում ինքնաթիռից և հայտնվում Ամազոնի վտանգավոր անտառնեի մեջ։

Նրանց հետևից Օձերի եղբայրության անդամները վայրէջք են կատարում և գնում որոնումների։ Նրանք ցանկանում են ստանալ Ֆլինի մոտ գտնվող գիրքը։ Նրանք միասին հաղթահարում են Նիզակին հասնելու խոչընդոտները՝ անդունը անցնելով հին կամրջով և անդունդի եզրից թռչելով ջրի մեջ։ Ֆլինը և Նիկոլը հանդիպում են աբորիգենների ցեղի, որոնք խոսում են պորտուգալերեն և հարգում են նրան որպես Գրադարանավար։ Օձերի եղբայրությունը հասնում և հարձակվում է գյուղի վրա։ Նրանք փախչում են և գտնում Մայայի հին վանքը, որտեղ ըստ լեգենդի պահվում են գանձը և Նիզակը։ Հաղթահարելով թակարդները, նրանք հասնում են Նիզակին, բայց Եղբայրությունը բռնում է նրանց, որի առաջնորդը հանդիսանում է այն մարդը, ով սպանել է նախորդ գրադարանավարին։ Նա չի կարող սպանել Ֆլինին, քանի որ միայն նա կարող է թարգմանել գիրքը։

Գրադարանավարը և Եղբայրությունը գնում են Շանգրի - Լա կոչվող միստիկ երկիրը։ Բայց մինչև այնտեղ հասնելը վանքը փլուզվում է և Ֆլինն ու Նիկոլը փախչում են Եղբայրությունից։

Ֆլինն ու Նիկոլը կանգ են առնում հյուրանոցում։ Նրանք այդքան արկածներից հետո վերջապես գիտակցում են փոխադարձ զգացմունքները և միասին գիշեր են անցկացնում։ Առավոտյան Վայլդը առևանգում է Նիկոլին և Նիզակը։ Նիզակի օգնությամբ նա փորձում էր ստանալ անմահություն, իսկ Նիկոլին վերցնում է որպես ավար։ Առավոտյան Ֆլինը բացահայտում է գործընկերուհու և Նիզակի կորուստը։ Նա դիմում է Ջադսոնի օգնությանը…

Ֆլինը, Նիկոլը և Ջադսոնը վերադառնում են Գրադարան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Intelligence can only get you so far when you have to save the world.» (Երբ դուք պետք է փրկեք աշխարհը, միայն ինտելեկտը բավարար չէ։)

«He didn’t want to be a hero. He only wanted a job.» (Նա չէր ուզում լինել հերոս. Նա պարզապես ցանկանում էր աշխատանք գտնել:)

  • Ֆիլմի հիմնական տեսարանները նկարահանվել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։
  • Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 5-ին։
  • Քեոփսի բուրգի վերակառուցման մեջ կան կոպիտ պատմական սխալներ՝ դեպի գերեզման գլխավոր մուտք չի եղել, IV դինաստիայի փարավոնների դամբարանների վրա արձանագրություններ չեն հայտնաբերվել։
  • Ֆլիմի մոր վզին այն տեսարանում, երբ Նիկոլը եկավ մոտոցիկլով, կախված է Ամազոնի վանքից Ֆլինի գտած թալիսմանը։

Շարունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիլոգիայի երկրորդ մասը՝ «Գրադարանավար։ Վերադարձ կայսր Սոլոմոնի նիզակին» ֆիլմը դուրս է եկել 2006 թվականի դեկտեմբերի 3 - ին։ DVD տարբերակը թողարկվել է դեկտեմբերի 19 - ին։ Երրորդ մասը՝ «Գրադարանավար։ Հուդայի գավաթի անեծքը» դուրս է եկել 2008 թվականի դեկտեմբերի 7 - ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Librarian: Quest for the spear». www.tnt.tv. 2010 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «A Conversation with Noah Wyle». Turner Broadcasting System Inc. 2010 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.