Գվիդո դե Մարկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գվիդո դե Մարկո
մալթ.՝ Guido de Marco
Guido de Marco 2003 crop.jpg
Գվիդո դե Մարկոն 2003 թվականին
Մալթայի նախագահ
1999 թվականի ապրիլի 4 - 2004 թվականի ապրիլի 4
Վարչապետ Էդվարդ Ֆենեչ Ադամի

Լոուրենս Գոնզի

Նախորդող Ուգո Միֆսուդ Բոնիչի
Հաջորդող Էդվարդ Ֆենեչ Ադամի
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ
1990-1991 թվականներին
Նախորդող Ժոզեֆ Նանվեն Գարբա
Հաջորդող Սամիր ալ Շիհաբի
 
Կուսակցություն՝ Nationalist Party?
Կրթություն՝ Մալթայի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր 1931 թվականի հուլիսի 22
Ծննդավայր Վալետա, Մալթա
Վախճանի օր 2010 թվականի օգոստոսի 10
Վախճանի վայր Մսիիդա, Մալթա
Քաղաքացիություն Flag of Malta.svg Մալթա
Զավակներ Mario de Marco?
 
Ինքնագիր Signature of Guido de Marco.png
 
Պարգևներ

Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ, Ռոբերտ Շումանի մրցանակ, Երեք աստղերի շքանշան, Ազատության շքանղան, «Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա), Սպիտակ աստղի շքանշան շղթայով, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Չինաստանի արտաքին գործերի համալսարանի պատվավոր դոկտոր և Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ

Գվիդո դե Մարկո[1] (մալթ.՝ Guido de Marco, հուլիսի 22, 1931(1931-07-22)[3][4], Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] - օգոստոսի 12, 2010(2010-08-12)[2][3][4], Msida, Մալթա[5]), մալթացի քաղաքական գործիչ, 1999-2004 թվականներին եղել է Մալթայի նախագահը։ Պետական գործիչ և օրենսդիր դե Մարկոն նաև եղել է փոխվարչապետ, ներքին գործերի և արդարադատության նախարար, արտգորխնախարար։

Նա 1990 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 45-րդ նստաշրջանի նախագահ։ 1980-ականներին որպես անվան քրեական փաստաբան պաշտպանել է որոշ ուշագրավ գործեր Մալթայում։ 2010 թվականին նրա հանկարծակի մահը ցնցեց ողջ ժողովրդին և եռօրյա սուգ հայտարարվեց ու պետական հուղարկավորությւոն տեղի ունեցավ։

Վաղ կյանքը և ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվիդո դե Մարկոն ծնվել է Վալետայում Էմանուել և Ջիովաննա դե Մարկոների ընտանիքում։ Նա սովորել է Սուրբ Ժոզեֆի ավագ դպրոցում, Սուրբ Ալոյզիուսի քոլեջում և Մալթայի համալսարանում։ Նա 1952 թվականին դարձավ փիլիսոփայության, տնտեսագիտության և իտալերենի բակալավրի աստիճան, իսկ 1955 թվականին ստացավ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Դե Մարկոն և իր կինը՝ Վիոլետ Սաբինան, հանդիպել էին իրար որպես ուսանողներ։ Նա առաջարկություն է արել նրան 1951 թվականի փետրվարի 5-ին, երբ նրան ճանապարհում էր տուն[6]։ Դե Մարկոն և Վիոլետ Սաբինան ամուսնացան 1956 թվականին։ Զույգը ունեցավ 3 երեխա՝ Ջիաննելան, Ֆիորելան և Մարիոն[6]։ Մարիոն, ով իր հոր մահվան ժամանակ զբոսաշրջության գծով խորհրդարանական քարտուղարն էր, ասաց՝ նա ընտանիքի մարդ էր, ով ժամանակը անցկացնում էր իր երեխաների և թոռների հետ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական տնտեսական համագործակցության անդամակցության հայտի նամակը Մալթայի կողմից, 1990 թվական։ Մալթայի արտաքին գործերի նախարար Գվիդո դե Մարկոյից ուղարկվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Ջիաննի դե Միշելիսին այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ԵՄ Խորհրդի գործող նախագահությունը:

1962 թվականին դե Մարկոն հրաժարվեց գլխավոր դատախազի գրասենյակում իր պաշտոնից՝ մտնելով քաղաքական դաշտ, հետագայում մասնակցելով ընտրություններին։ Հաջողակ քրեական իրավաբանը այսուհետև իր կյանքի մեծ մասը նվիրեց ազգայնական և Մալթայի գործին։ Նա դարձավ դասախոս, իսկ հետագայում քրեական իրավաբանության պրոֆեսոր Մալթայի համալսարանում։

Նրա քաղաքական գործունեությունը սկսվեց 1966 թվականի Մալթայի Ներկայացուցիչների պալատների ընտրությունով։ Նա ամեն ընտրություններից հետո ընտրվում էր և մտնում խորհրդարան մինչև 1998 թվականը։ 1972 թվականին նշանակվեց Ազգայնական կուսակցության գլխավոր քարտուղար, իսկ 1977 թվականին՝ կուսակցության փոխնախագահ։ Նա 1967 թվականին ընտրվեց որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացուցիչ և մնաց անդամ մոտ 20 տարի։ Որպես ներքին գործերի և արդարադատության նախարար իր պաշտոնավարման ընթացքում դե Մարկոյի ջանքերը հանգեցրին միջազգային կարևոր կոնվերցիաների ներքին օրենսդրության ինտեգրմանը, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի։ Որպես ներքին գործերի նախարար նա առաջնահերթություն ցուցաբերեց ոստիկանական ուժերում իրականացվող բարեփոխումներին և արդիականացումներին՝ գործիքավորելով ոստիկանական ակադեմիայի հիմնադրումը։

Որպես արտգործնախարար նա հաստատեց Մալթայի Եվրոպական համագործակցություններին անդամակցելու հայտը[7]։ Դա որպես արտգործնախարար իր առաջին քայլերից էր, որը տեղի ունեցավ 1990 թվականի հուլիսի 16-ին։ 1990 թվականին նա նաև եղել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ[7]։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիր Գվիդո դե Մարկոյի պատվին Վալետայում

1999 թվականի ապրիլի 4-ին դե Մարկոն նշանակվեց Մալթայի նախագահ։ 2004 թվականին նա իր երկրին մտցրեց Եվրամիություն[7]։

Նա 2004 թվականին դարձավ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր դոկտոր «իր գիտության և քաղաքականության ոլորտում իր ձեռքբերումների համար, հատկապես Մալթային ԵՄ անդամակցելու իր ջանքերի համար»։

Առողջության վատացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 5-ին դե Մարկոյին խցանված սրտային զարկերակի լուսանցքը լայնացնելու համար անգիոպլաստիկայի ենթարկեցին։ Միջամտությունները բարդություններ առաջացրեցին և նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բայց կայուն։ Մատեր Դեյ հիվանդանոցի բժշկական անձնակազմի կողմից մի շարք բժշկական ամփոփագրեր հրապարակվեցին՝ նշելով, որ դե Մարկոն արձագանքում է բուժմանը և բարելավման նշաններ է ցույց տալիս։ Իր վիճակը ժամ առ ժամ բարելավում էր․ այնքան, որ կյանքի օժանդակ սարքավորումների կարիքը չկար։ 5 օր հետո նա դուրս գրվեց Մատեր Դեյ հիվանդանոցից, սակայն ուշադիր վերահսկվում էր բժշկական խմբի կողմից։

2010 թվականի օգոստոսի 12-ին դե Մարկոն «Մալթայի ժամանակ» թերթին տրվեց հարցազրույց, որում ասաց․ «Երբ ես կոմայից ետ եկա, ես այլևս չէի զգում, որ ես պետք է մահանամ։ Ես զգում էի, որ պետք է ապրեմ։ Ես այստեղ կանգնած եմ ․․․ գոնե այս պահին։»[8]

Այնուամենայնիվ կեսօրին դե Մարկոն տեղափոխվեց Մատեր Դեյ հիվանդանոց այն բանից հետո, որ նա Սլիեմայում գտնվող իր տանը ուշագնաց եղավ։ Նա մահացավ հիվանդանոցում[7]։ Իր մահվան մասին լուրը ցնցեց ժողովրդին[9][9][10]։ Կառավարությունը հայտարարեց եռօրյա սուգ[9]։ Պետական հուղարկավորությունը տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսի 16-ին[9]։

Ցավակցական հաղորդագրություններ տարածվեցին հանրապետության նախագահի, Ազգայնական կուսակցության, Լեյբորիստական կուսակցության, ինչպես նաև այլ սուբյեկտների և դիվանագիտական սպեկտրի կողմից։ Մալթայի վարչապետ Լաորենա Գոնզին դադարեցրեց իր արձակուրդը և վերադարձավ կղզի։ Գոնզին հայտարարեց, որ «Մալթան կորցրեց վերջին ժամանակների ականավոր քաղաքական գործիչներից մեկին։ Նա հիմնարար նշանակություն ուներ երկրի անկախացման մեջ, նպաստեց ժողովրդավարության ամրապնդմանը, շատ կարևոր դեր ունեցավ մեր երկրի միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում և կարևոր դերեր ունեցավ ՄԱԿ-ում։ Նրա նախագահությունը միավորեց երկիրը»[11]։ Ընդդիմության առաջնորդ Ջոզեֆ Մուսկատը նրա մահը հհամարել է «ազգային կորուստ»[11]։ Մալթայի նախագահի պաշտոնում դե Մարկոյի հաջորդած Էդվարդ Ֆենեչ Ադամին, ասում են՝ ցնցվեց, երբ իմանացավ լուրը՝ համարելով դե Մարկոյին «Մալթայի պատմության վերջին 40-50 տարիների հերոս»[11]։

Արտերկրից հորդորներ էին հոսում Մալթա։ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը նրան անվանել է «շատ հարգված քաղաքական գործիչ և պետական գործիչ ... ով խորապես հարգված էր ամբողջ Եվրոպայում։»[11] Մալթայում Լիբիայի նախկին դեսպան Սաադ Էլշլմանին ասել է. «Անհատական մակարդակի վրա նա ավելին էր, քան պարզապես ընկեր», հավելելով, որ «Մերձավոր Արևելքի մարդիկ կհիշեն նրան հանդուրժողականության, համագործակցության և բարեկամության հարցերին իր մեծ կախվածության համար»[11]։ Միացյալ Նահանգների դեսպան Դուգլաս Կմիեկը նաև հայտարարություն է տարածել. «Նրա պաշտոնը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, և նրա հմտությունն ու համառությունը Մալթայի ԵՄ-ին անդամակցության հարցում առաջնորդելու համար մեծ տուրք են նրա պետականության համար»[11]։

Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել 2010 թվականի օգոստոսի 16-ին, որին մասնակցել են Քուվեյթի վարչապետ Նասեր Մուհամմադ ալ-Ահմեդ ալ-Սաբահը, Պաղեստինյան ինքնավարության նախագահ Յասեր Արաֆաթի այրին՝ Սուհա Արաֆաթը, Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վինչենցո Սկոտին և մի շարք դեսպաններ[12]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մալթա Մալթա: Արժանապատվության ազգային շքանշանի պատվո ուղեկից՝ որպես Մալթայի նախագահ

Արտասահմանյան պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Prof. Guido de Marco»։ www.gov.mt։ Վերցված է 2020-04-13 
  2. 2,0 2,1 http://www.maltatoday.com.mt/news/guido-de-marco/guido-s-last-voyage-congregation-calls-out-guido-guido-and-applause-fills-the-sq
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1036150674 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 Massa Ariadne (2011-08-14)։ «'His involvement in politics was the part of his life I could do without'»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2019-04-07 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Former Malta president de Marco dies at 79»։ TVNZ։ օգոստոսի 13, 2010։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  8. Massa, Ariadne (օգոստոսի 12, 2010)։ «'Born again' de Marco cherishing life anew: 'I don't want to slow down'»։ The Times of Malta։ Վերցված է օգոստոսի 12, 2010 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Malta mourns Guido de Marco, dead at 79 State Funeral to be held on Monday»։ Malta Today։ օգոստոսի 13, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  10. «Guido de Marco passes away»։ timesofmalta.com։ հուլիսի 16, 1990։ Վերցված է օգոստոսի 14, 2010 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Guido de Marco passes away: 'A person who worked for a better Malta' – Mario de Marco»։ The Malta Independent։ օգոստոսի 13, 2010։ Արխիվացված է օրիգինալից մարտի 1, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2010 
  12. «Kuwait remains grateful to de Marco»։ The Times of Malta։ օգոստոսի 16, 2010։ Վերցված է օգոստոսի 16, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]