Jump to content

Գվիդո Ֆանկոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվիդո Ֆանկոնի
իտալ.՝ Guido Fanconi
Ծնվել էհունվարի 1, 1892(1892-01-01)[1][2]
ԾննդավայրՊոսկիավո, Պոսկիավո
Մահացել էհոկտեմբերի 10, 1979(1979-10-10)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՊոսկիավո, Պոսկիավո
Քաղաքացիություն Շվեյցարիա
Դավանանքreformed?[3]
Մասնագիտությունմանկաբույժ
ԱշխատավայրՑյուրիխի համալսարան
Պաշտոնպրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Պարգևներ

Գվիդո Ֆանկոնի (հունվարի 1, 1892(1892-01-01)[1][2], Պոսկիավո, Պոսկիավո - հոկտեմբերի 10, 1979(1979-10-10)[1], Պոսկիավո, Պոսկիավո), շվեյցարացի մանկաբույժ։ 1927 թվականին առաջին անգամ նկարագրել է իր անունը կրող Ֆանկոնիի անեմիան՝ գենետիկ հիմք ունեցող, չափազանց հազվադեպ և հաճախ մահացու ընթացքով հիվանդություն։ Նրան են վերագրվում նաև Դե Տոնի-Ֆանկոնի համախտանիշը և Ֆանկոնի-Բիկելի համախտանիշը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանկոնին ծնվել է 1892 թվականի հունվարի 1-ին Գրաուբյունդեն կանտոնի Պոսկիավո փոքրիկ գյուղում, Իսպանիայում նախկին սրճարանի սեփականատիրոջ որդու՝ Պիետրո Անտոնիոյի և Ցյուրիխի շրջանային դատարանի նախագահ Հանսի դուստր Ալիս ֆոն Գրեբելի ընտանիքում[5]։ Միջնակարգ կրթություն ստացել է Ցյուրիխում։ 1911 թվականին բժշկական կրթություն է ստացել Լոզանում, Բեռնում և Ցյուրիխում։ 1920 թվականին ընդունվել է Ցյուրիխի համալսարանի Kinderspital (մանկական հիվանդանոց), որտեղ, բացառությամբ մեկ տարվա, աշխատել է 45 տարի։

Ֆանկոնին գիտակցում էր կենսաքիմիայի կարևորությունը կլինիկական բժշկության համար: 1920-1926 թվականներին Ցյուրիխի մանկական հիվանդանոցում մանկաբույժի որակավորում է ստացել Էմիլ Ֆեերի (1864-1955) մոտ, 1929 թվականին փոխարինել է Ֆեերին մանկաբուժության պրոֆեսորի և մանկական հիվանդանոցի ղեկավարի պաշտոնում։ Նրա ղեկավարությամբ հաստատությունը դարձել է աշխարհի ամենահայտնի մանկական հիվանդանոցներից մեկը։

Գոյություն ունեն մի քանի հիվանդություններ, որոնք կոչվում են բժիշկ Ֆանկոնիի անունով։ 1927 թվականին նա նկարագրել է ժառանգական պանմիելոպատիան՝ ցածր հասակով և հիպերպիգմենտացիայով, որն ավելի հայտնի է որպես Ֆանկոնի անեմիա։ 1934 թվականին ենթաստամոքսային գեղձի ցիստիկ ֆիբրոզի առաջին դեպքերը նկարագրվել են նրա ղեկավարությամբ գրված ատենախոսության մեջ։ 1941 թվականին Շվեյցարիայում տեղի է ունեցել պոլիոմիելիտի խոշոր համաճարակ։ Ֆանկոնին վերլուծել է դրա համաճարակաբանությունը և պարզել, որ վիրուսը փոխանցվում է ոչ թե օդակաթիլային եղանակով, ինչպես նախկինում ենթադրվել է, այլ ստամոքս-աղիքային ճանապարհով, որը նման է որովայնային տիֆին:

Ֆանկոնիի պաթոֆիզիոլոգիական կապերի խորքային ըմբռնումը հանգեցրել է այն կանխատեսմանը, որ դաունի համախտանիշը պայմանավորված է քրոմոսոմային աննորմալությամբ՝ 20 տարի ավելի վաղ, քան հայտնաբերվել է տրիզոմիա 21-ը։ Երիկամների ֆիզիոլոգիայում Ֆանկոնիի ներդրումը հանգեցրել է նրան, որ երիկամային համախտանիշը իր պատվին կոչվել է Ֆանկոնիի համախտանիշ:

1940 թվականին Ֆանկոնին ընտրվել է Լեոպոլդինայի անդամ, 1973 թվականին՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, 1947-1950 թվականներին՝ Միջազգային մանկաբուժական ասոցիացիայի (IPA) նախագահ, 1951-1967 թվականներին՝ գլխավոր քարտուղար։ 1945 թվականին Ֆանկոնին հիմնել է նոր մանկաբուժական ամսագիր՝ Helvetica Paediatrica Acta, որը դարձել է միջազգային ճանաչում ունեցող պարբերական[6]։

1965 թվականին Ֆանկոնին թոշակի է անցել մանկաբուժության ամբիոնի ղեկավարի պաշտոնից, բայց մինչև մահ շարունակել է զբաղվել իր մասնագիտությամբ և դասախոսություններ կարդալ[7]:

Ֆանկոնին համարվում է ժամանակակից մանկաբուժության հիմնադիրներից մեկը և ներդրել է կենսաքիմիական և ֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներ՝ կլինիկական խնդիրները հետազոտելու համար: Նա առաջինն էր, որ պեկտինն օգտագործել է որպես փորլուծության դեմ դեղամիջոց:

Գվիդո Ֆանկոնիի որդին՝ Անդրեաս Ֆրանկոնին (1928-2022), շարունակել է հոր աշխատանքը և 1986-1996 թվականներին զբաղեցրել է Ցյուրիխի մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը[8]։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fünf Fälle von angeborenem Darmverschluss. Dünndarmatresien, Duodenalstenose, Meconiumileus. Berlin: Springer 1920.
  • Der intestinale Infantilismus und ähnliche Formen der chronischen Verdauungsstörung. Ihre Behandlung mit Früchten und Gemüsen. Berlin: Karger 1928.
  • Die Störungen der Blutgerinnung beim Kinde, mit besonderer Berücksichtigung des K-Vitamins und der Neugeborenenpathologie. Leipzig: Thieme 1941.
  • Lehrbuch der Pädiatrie. Hrsg. von G. Fanconi und A. Wallgren unter Mitarb. von F. Bamatter u. a. Basel: Schwabe 1950.
  • Der Wandel der Medizin, wie ich ihn erlebte. Bern; Stuttgart; Wien: Hans Huber 1970.
  • Guido Fanconi: Puschlaver und Weltbürger. Erinnerungen eines Kinderarztes. Hrsg.: Andreas Fanconi und Paul Rothenhäusler. Stäfa: Rothenhäusler 1986.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 Académie nationale de médecine (ֆր.)
  3. ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
  4. ↑ DOUZE NOUVEAUX DOCTEURS «HONORIS CAUSA» DE L'UNIVERSITÉ DE PARIS (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1955. — P. 6. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  5. ↑ «Fanconi, Guido». hls-dhs-dss.ch (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. ↑ Stevens, Richard F.; Meyer, Stefan (2002). «Fanconi and Glanzmann: the men and their works». British Journal of Haematology (անգլերեն). 119 (4): 901–904. doi:10.1046/j.1365-2141.2002.03812.x. ISSN 1365-2141.
  7. ↑ Lobitz, Stephan; Velleuer, Eunike (2006-11). «Guido Fanconi (1892-1979): a jack of all trades». Nature Reviews Cancer (անգլերեն). 6 (11): 893–898. doi:10.1038/nrc2009. ISSN 1474-1768.
  8. ↑ Nachruf Andreas Fanconi. In: paediatrieschweiz.ch, 11. Oktober 2022, abgerufen am 12. Oktober 2022.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans Zellweger. Guido Fanconi, 1892-1979 // Journal of Pediatrics. — 1980. — № 96(4). — P. 674.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Mitglieder». Nationale Akademie der Wissenschaften Leopoldina (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 12-ին.
  • «Guido Fanconi». www.whonamedit.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-07-11-ին. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 12-ին.
  • «Katalog der Deutschen Nationalbibliothek». portal.dnb.de (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիդո Ֆանկոնի» հոդվածին։