Գվիդո Սիենացի (իտալերեն՝ Guido da Siena, 1230, Իտալիա - 1290, Սիենա, Տոսկանա, Իտալիա), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ։ Գործել է մոտավորապես 1260-1280 թվականներին։ Նրա անունը հիշատակված է 1221 թվականի հետևյալ արձանագրության մեջ․ "ME GUIDO DE SENIS - DIEBUS DEPINXIT AMENIS QUEM CHRISTUS LENIS NULLIS VELIT ANGER PENIS - A.D. MCCXXI"։ Այս արձանագրությունը գտնվում է Սիենայի Սուրբ Դոմինիկ բազիլիկ եկեղեցում՝ Աստվածամորն ու մանուկ Հիսուսին պատկերող մի նկարի վրա, որի հեղինակը հենց ինքը՝ Գվիդո Սիենացին է։ Արձանագրության բովանդակությունը չի առնչվում նկարին ու դրա ոճին, այլ կապված է բազիլիկին վերաբերող ինչ-որ իրադարձության, թերևս՝ հիմնադիրի մահվան հետ։
Նկարի վրա բյուզանդական արվեստի ադեցությունը նկատելի է[1]։ Նկարն ինքը որոշակի նմանություն ունի Կոպպո դի Մարկովալդոյի «Madonna del Bordone»-ի հետ։
Joanna Cannon. "Guido da Siena." Grove Art Online. Oxford Art Online. [1]
Hayden Maginnis "Everything in a name? Or the Classification of Sienese Duecento Painting" in Italian Panel Painting of the Duecento and Trecento V.M. Schmidt (ed.) (New Haven and London, 2002) pp. 471–485
Luciano Bellosi "Per un contesto cimabuesco senese a) Guido da Siena e il probabile Dietisalvi" Propsettiva 61, 1991 pp. 6–20 and "Per un contesto cimabuesco senese b) Rinaldo da Siena e Guido di Graziano" Propsettiva 61, 1991, pp. 15–28