Գվիդո Կավալկանտի
Գվիդո Կավալկանտի իտալ.՝ Guido Cavalcanti | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1258 |
| Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
| Վախճանվել է | օգոստոսի 29, 1300 |
| Վախճանի վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
| Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
| Լեզու | medieval Italian? |
| Քաղաքացիություն | |
Գվիդո Կավալկանտի (իտալ.՝ Guido Cavalcanti, մոտ 1258, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - օգոստոսի 29, 1300, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]), իտալացի փիլիսոփա և բանաստեղծ։ «Նոր քաղցր ոճի» բանաստեղծ։
Ծնվել է գվելֆերյան ընտանիքում։
Եղել է Դանթեի բարեկամներից և մինչև Դանթեն գլխավոր է ֆլորենտացի բանաստեղծներին, շարունակել է բոլոնացի բանաստեղծ Գվիդո Գվինիցելլիի փիլիսոփամիստիկական սիրային պոեզիայի ավանդույթները։ Ամուսնացել է գիբելինների առաջնորդ Ֆարինատա Ուբերտիի դստեր՝ Բեատրիչեի հետ, թեպետ ինքը գվելֆեր էր։
Գվիդո Կավալկանտիի ստեղծագործություններում շատ որոշակիորեն արտահայտվում են «նոր քաղցր ոճի» էական բոլոր առանձնահատկությունները։ Ինչպես Պետրարկան ու Դանթեն, Կավալկանտին ևս ուներ իր «մադոննան», որին պայմանականորեն անվանում էր Պրիմովերա, որը նշանակում է «գարուն»։ Եթե մի կողմից Պրիմովերան կարծես թե իրական, երկրային արարած է, ապա մյուս կողմից բանաստեղծը իդեալականացնում է նրան, նրա մեջ տեսնելով աստվածայինը։ Սոնետներից մեկում, փառաբանելով բնությունն ու մարդկային կյանքի գեղեցկությունները, բանաստեղծը հարց է տալիս. «Ի՞նչ են այդ բոլորը իմ դիցուհու գեղեցկության ու առաքինության առաջ. հայացքի անարժան, անցավոր մի բան։ Ինչպես երկնքի դիմաց խավարում է ամեն ինչ, այնպես էլ ինչ որ տեսնում եմ ես՝ մթնում ու աղոտանում է տիրուհուս առաջ։ Առաքինությանը միանալ նրա հետ՝ բերկրանք է»։
Կավալկանտիի ստեղծագործությունում, առանց վերապահումների, ոչ միայն սերն է նույնանում առաքինության հետ, այլև տիրուհին՝ Պրիմովերան, զրկվում է կանացի իրական գծերից և հաճախ հանդես է գալիս որպես վերացական որևէ փիլիսոփայական կամ բարոյախոսական սկզբունքի մարմնացում, խորհրդանիշ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #118519778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Հովհաննես Մամիկոնյան, Արտասահմանյան գրականության պատմություն (վերածնության դարաշրջան), Ե․, Հայպետուսմանկհրատ, 1961, էջ 42-43։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվիդո Կավալկանտի» հոդվածին։ |
| ||||||||||||||||