Գվենդոլին Մաքյուեն
Գվենդոլին Մաքյուեն | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 1, 1941[1][2] |
| Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
| Վախճանվել է | նոյեմբերի 29, 1987[1][2] (46 տարեկան) |
| Վախճանի վայր | Տորոնտո, Կանադա |
| Գերեզման | Մաունթ Փլեզանթ գերեզմանատուն[3] |
| Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Western Technical-Commercial School? |
| Պարգևներ | |
Գվենդոլին Մարգարեթ Մաքյուեն (անգլերեն՝ Gwendolyn Margaret MacEwen. սեպտեմբերի 1, 1941[1][2], Տորոնտո, Կանադա - նոյեմբերի 29, 1987[1][2], Տորոնտո, Կանադա), կանադացի բանաստեղծուհի և արձակագրուհի։ Իր կենդանության օրոք հրատարակել է ավելի քան 20 գիրք։ «Կախարդության և առեղծվածի զգացումը՝ բխած գնոստիկների, Հին Եգիպտոսի և բուն մոգության նկատմամբ իր հետաքրքրություններից, ինչպես նաև կյանքի ու մահվան հանդեպ նրա զարմանքից՝ նրա ստեղծագործությունը եզակի է դարձնում… Նա դեռ շատերի կողմից համարվում է Կանադայի մեծագույն բանաստեղծներից մեկը«[4]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքյուենը ծնվել է Տորոնտոյում, Օնտարիո[5]: Նրա մայրը՝ Էլսին, իր կյանքի մեծ մասն անցկացրել է հոգեկան առողջության հաստատություններում՝ որպես հիվանդ: Հայրը՝ Ալիկը, տառապում էր ալկոհոլիզմից[6]: Գվենդոլինը մեծացել է քաղաքի High Park տարածքում, հաճախել է Արևմտյան տեխնիկական-առևտրային դպրոցը[7]:
Մաքյուենի առաջին բանաստեղծությունը տպագրվել է The Canadian Forum- ում, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 18 տարեկանում նա թողել է դպրոցը՝ գրողի կարիերան շարունակելու համար[5]: 18 տարեկանում գրել էր իր առաջին վեպը՝ Հուլիանոս հրաշագործը[4]:
«Նա փոքրամարմին էր ու թեթև, կլոր, գունատ դեմքով, երկար, մուգ, ուղիղ մազերով, հսկայական կապույտ աչքերով, որոնք սովորաբար պատված էին կոլով (աչքերի մատիտի և կոսմետիկայի տեսակ)[4]:
Նրա առաջին բանաստեղծական գիրքը՝ «Հարբած ժամացույցը», լույս է տեսել 1961 թվականին Տորոնտոյում, որն այն ժամանակ գրական վերածննդի կենտրոնն էր Կանադայում: Այստեղ Մաքյուենը խմբագիր Ռոբերտ Ուիվերի և ազդեցիկ ուսուցիչ Նորթրոպ Ֆրայի միջոցով կապի մեջ էր Ջեյմս Ռեյնիի, Մարգարեթ Էթվուդի, Դենիս Լիի և այլոց հետ: 1962 թվականին նա ամուսնացավ բանաստեղծ Միլթոն Աքորնի հետ, ով իրենից 19 տարով մեծ էր[6], իսկ երկու տարի անց նրանք ամուսնալուծվեցին:
Մաքյուենը հրատարակել է ավելի քան քսան գիրք՝ տարբեր ժանրերով: Նա նաև գրել է բազմաթիվ վավերագրական ռադիոդրամաներ Կանադայի հեռարձակման կորպորացիայի (CBC) համար, ներառյալ 1965 թվականին հեռարձակված և «մեծագույն հիացմունքի արժանացած» «Ահաբեկչությունը և Էրեբուսը» ռադիոդրաման, որտեղ հնչել է Թերի Ռասլինգի երաժշտությունը:
Իր երկրորդ ամուսնու՝ հույն երաժիշտ Նիկո Ցինգոսի հետ Մաքյուենը 1972 թվականին Տորոնտոյում բացեց «Տրոյական ձի» սրճարանը: Նա և Ցինգոսը թարգմանել են ժամանակակից հույն գրող Յանիս Ռիցոսի բանաստեղծություններից մի քանիսը (1981 թվականին հրատարակվել են նրա Տրոյական կանայք գրքում):
Գվենդոլինը ինքնուրույնաբար սովորել է կարդալ եբրայերեն, արաբերեն, հունարեն ու ֆրանսերեն և թարգմանել է գրողների այդ լեզուներից յուրաքանչյուրից: Եվրիպիդեսի « Տրոյայի կանայք» թատերգության նրա թարգմանությունը 1978 թվականին առաջին անգամ ներկայացվել է Տորոնտոյում:

Նա 1985 թվականին որպես գրող աշխատել է Արևմտյան Օնտարիոյի համալսարանում, 1986 և 1987 թվականներին էլ՝ ՝ Տորոնտոյի համալսարանում[5]:
Իր կյանքի վերջին տարիներին նա հարաբերությունների մեջ էր փողոցային գրող Քրեդ Քիլոդնիի (Լու Տրիֆոն) հետ[8]:
Մաքյուենը մահացել է 1987 թվականին[5]՝ 46 տարեկան հասակում՝ ալկոհոլիզմի հետ կապված առողջական խնդիրների պատճառով[6]: Թաղվել է Տորոնտոյի Մաունթ Փլեզանթ գերեզմանատանը:
Գրվածքները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բարդ, լայնընդգրկուն և խոհուն գրող», - այսպես է Մաքյուենին բնորոշել Կանադական հանրագիտարանը, ապա ընդգծել է, որ նա «առինքնող հետաքրքրություն էր ցուցաբերում մոգության ու պատմության նկատմամբ, ինչպես նաև հղկված ու խորաթափանց ճարտարություն էր դրսևորում իր բանաստեղծությունների տաղաչափության մեջ»:
Նրա երկու վեպերից առաջինը՝ Հուլիանոս հրաշագործը, վերաբերում է վաղ Վերածննդի և քրիստոնեության ճգնավորական փիլիսոփայությունների երկիմաստ հարաբերություններին. երկրորդը՝ Եգիպտոսի թագավորը, երազների թագավորը, երևակայությամբ վերականգնում է եգիպտական փարավոն Էխնաթոնի կյանքն ու կրոնական բարեփոխումը՝ միախառնելով ֆանտազիան և պատմությունը:
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Մաքյուենն արժանացել է գլխավոր նահանգապետի մրցանակին իր «Ստվեր ստեղծողը» բանաստեղծությունների ժողովածուի համար: Հետմահու՝ 1987 թվականին արժանացել է Գլխավոր նահանգապետի երկրորդ մրցանակին՝ «Անդրաշխարհներ»-ի համար[9]:
Մաքյուենի ստացած այլ պարգևներն ու մրցանակները ներառում են CBC New Canadian Writing Contest պոեզիայի համար՝ 1965 թվականին, AJM Smith Poetry Award՝ 1973 թվականին, Borestone Mountain Poetry Award՝ 1983 թվականին. CBC-ի մրցանակ պատմվածքի համար՝ 1983 թվականին, Du Maurier Award՝ ոսկե և արծաթե մրցանակներ պոեզիայի համար՝ 1983 թվականին[10]:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն[11]:
Ռոզմարի Սալիվանը 1995 թվականին հրատարակեց Մաքյուենի կենսագրությունը՝ Shadow Maker: The Life of Gwendolyn MacEwen վերնագրով: Այդ կենսագրական գիրքը նույնպես արժանացավ գլխավոր նահանգապետի մրցանակի[5]:
Մաքյուենի հիշատակին գեղարվեստական հարգանքի տուրքեր են Մարգարեթ Էթվուդի «Իսիսը խավարում» պատմվածքը և Լորն Ս. Ջոնսի «Հզոր կաղնին » վեպը:
Մեկ դերասանուհու համար Լինդա Գրիֆիթսի գրած Այլմոլորակային արարած. Այց՝ Գվենդոլին Մաքյուենից պիեսը 2000 թվականին շահեց Դորա Մավոր Մուր մրցանակը և Չալմերս մրցանակը
1969 թվականին Մաքյուենի հրատարակած Ստվերներ սարքողը / The Shadow-Maker բանաստեղծական ժողովածուի հիման վրա հոլանդացի/կանադացի կոմպոզիտոր Ռուդի Մարտինուս վան Դեյքը 1977 թվականին երաժշտություն է գրել: Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի 1978-79 համերգաշրջանի կարևոր իրադարձություններից էր Վան Դեյկի «Ստվեր սարքողը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ Մարիո Բեռնարդիի ղեկավարությամբ և կանադացի բարիտոն Վիկտոր Բրաունի մասնակցությամբ։
Դրանից քսան տարի անց թողարկվել է Բրենդա Լոնգֆելլոյի վավերագրական ֆիլմը՝ Ստվեր ստեղծողը. Գվենդոլին Մաքյուեն բանաստեղծը: 1998 թվականին նկարահանված այդ ֆիմը արժանացել է Ջինի մրցանակի՝ Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ անվանակարգում[12]:
Gwendolyn MacEwen Parkette
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին Walmer Road Parkette-ը, որը գտնվում է Տորոնտոյի Անեքս թաղամասում, 1994 թվականին վերանվանվել է Gwendolyn MacEwen Parkette:
2006 թվականի սեպտեմբերի 9-ին այգում բացվել է Մաքյուենի բրոնզե կիսանդրին, որի հեղինակը նրա ընկերն է՝ քանդակագործ Ջոն ՄակՔոմբ Ռեյնոլդսը[11]:
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Selah. / Սելահ . Տորոնտո: Aleph Press, 1961 թ .
- The Drunken Clock. / Հարբած ժամացույցը . Տորոնտո: Aleph Press, 1961 թ .
- The Rising Fire./ Բարձրացող կրակը . Տորոնտո. Ryerson Press, 1963 թ .
- Terror and Erebus/ Ահաբեկչությունը և Էրեբուսը (1965)
- A Breakfast for Barbarians/ Նախաճաշ բարբարոսների համար[13] . Տորոնտո: Ryerson Press, 1966 թ .
- The Shadow-Maker . Տորոնտո: Մաքմիլան, 1969 թ .
- The Armies of the Moon/ Լուսնի բանակները . ՏորոISBN 978-0-7705-0868-5նտո: Մաքմիլան, 1972 թ .
- Magic Animals: Selected Poems Old and New / Կախարդական կենդանիներ. ընտրված բանաստեղծություններ՝ հին և նոր . Տորոնտո: Մաքմիլան, 1974 թ .978-0-7705-1214-9ISBN 978-0-7705-1214-9
- The Fire-Eaters. / Կրակակերները . Օտտավա: Oberon Press, 1976 թ .978-0-88750-179-1ISBN 978-0-88750-179-1
- Trojan Women/ Տրոյական կանայք, 1981 թ .
- TE Lawrence Poems . Oakville: Mosaic Press, 1982 թ.[14]
- Earth-Light: Selected Poetry 1963-1982/ Երկրի լույս. Ընտրյալ պոեզիա 1963-1982 թթ . Toronto: General Publishing, 1982 թ .978-0-7736-1117-7ISBN 978-0-7736-1117-7
- The Man with Three Violins 1986 HMS Press (Տորոնտո)0-919957-83-8
- Afterworlds/ Անդրաշխարհներ . Տորոնտո: ՄաքՔլելլանդ և Ստյուարտ, 1987 թ .978-0-7710-5428-0ISBN 978-0-7710-5428-0
- Atwood, Margaret and Barry Callaghan, eds. Գվենդոլին ՄաքՅուենի պոեզիան. Վաղ տարիները (հատոր առաջին) . Տորոնտո. Exile Editions, 1993 թ .978-1-55096-543-8ISBN 978-1-55096-543-8
- Atwood, Margaret and Barry Callaghan, eds. Գվենդոլին ՄաքՅուենի պոեզիան: Հետագա տարիները (հատոր երկրորդ) . Տորոնտո. Exile Editions, 1993 թ.978-1-55096-547-6ISBN 978-1-55096-547-6
Գեղարվեստական արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julian the Magician. Insomniac Press. 2004. ISBN 978-1-894663-57-1.
- King of Egypt, King of Dreams. Insomniac Press. 2004. ISBN 978-1-894663-60-1.
- Noman. Ottawa: Oberon Press, 1972.
- Noman's Land: stories Coach House Press, 1985. 978-0-88910-312-2ISBN 978-0-88910-312-2
Ոչ գեղարվեստական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mermaids and Ikons: A Greek Summer. Toronto: House of Anansi / Ջրահարսեր և սրբապատկերներ. Հունական ամառ: Տորոնտո: Անանսիի տուն, 1978 թ.978-0-88784-062-3ISBN 978-0-88784-062-3
Մանկական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Chocolate Moose. Toronto: N/C Press, 1979 թ.978-0-919601-57-4ISBN 978-0-919601-57-4
- The Honey Drum. . Oakville: Mosaic Press, 1983:978-0-88962-228-9ISBN 978-0-88962-228-9
- Dragon Sandwiches Black Moss Press, 1987 թ.978-0-88753-157-6ISBN 978-0-88753-157-6
Թատերգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրոյական կանայք, ըստ Եվրիպիդեսի թատերգության (ներառում է Յանիս Ռիցոսի «Հելեն» և «Օրիստոս» բանաստեղծությունները՝ թարգմանված Մաքյուենի և Նիկո Ցինգոսի կողմից): 2009
- Թռչունները, ըստ Արիստոֆանի թատերգության. Տորոնտո: 1993 [1983].
Բացառությամբ նշված դեպքերի, մատենագիտական տեղեկատվությունը տրամադրվել է Բրոք համալսարանի կողմից:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Open Secret. / Բաց գաղտնիք. CBC Learning Systems, 1972 թ. LP T-57191
- Celebration: Famous Canadian Poets CD Canadian Poetry Association / Տոնակատարություն. Կանադացի հայտնի բանաստեղծների CD Canadian Poetry Association / Կանադական պոեզիայի ասոցիացիա – 2001 թ1-55253-032-9 (CD#3) ( Ռեյմոնդ Սուսթերի հետ)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 John Oughton, "Gwendolyn MacEwen Արխիվացված 30 Նոյեմբեր 2010 Wayback Machine," Young Soul Rebels, YoungPoets.ca, Web, 24 April 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 "Gwendolyn MacEwen: Biography Արխիվացված 12 Հունիս 2010 Wayback Machine", Canadian Poetry Online, Web, 23 April 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 "Gwendolyn MacEwen: Comments by Writers and Critics Արխիվացված 27 Դեկտեմբեր 2013 Wayback Machine," Canadian Poetry Online, Web, 24 April 2011.
- ↑ «The Gwendolyn MacEwen Park Memorial». The family of the late poet Gwendolyn MacEwen would like to announce the unveiling scheduled to take place on Saturday, 9 September 2006. Akimbo.ca. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Brown, Ian (2020 թ․ օգոստոսի 8). «Late street poet and publishing scourge Crad Kilodney left behind a surprising legacy - The Globe and Mail». The Globe and Mail.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ "Gendolyn MacEwen: Awards and Honours Արխիվացված 6 Հունիս 2011 Wayback Machine," Canadian Poetry Online, 24 April 2011.
- ↑ 11,0 11,1 «The Gwendolyn MacEwen Park Memorial». The family of the late poet Gwendolyn MacEwen would like to announce the unveiling scheduled to take place on Saturday, 9 September 2006. Akimbo.ca. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին."The Gwendolyn MacEwen Park Memorial". The family of the late poet Gwendolyn MacEwen would like to announce the unveiling scheduled to take place on Saturday, 9 September 2006. Akimbo.ca. Retrieved 3 April 2012.
- ↑ «Shadowmaker: The Life and Times of Gwendolyn MacEwen -- femfilm.ca: Canadian Women Film Directors Database». femfilm.ca. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «On Gwendolyn MacEwen's "A Breakfast for Barbarians": Arc Poetry». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Studies in Canadian Literature». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jan Bartley. Invocations: the poetry and prose of Gwendolyn MacEwen. / Յան Բարթլի. Կանչեր. Գվենդոլին Մաքյուենի պոեզիան և արձակը: 1983 թ.
- Mª Luz González-Rodríguez. Bajo el Signo del Dios Mercurio. dicotomía del ser y fusión de los opuestos en Gwendolyn MacEwen . Ph.Thesis. Departamento de Filología Inglesa y Alemana, Universidad de La Laguna, 2003 թ.84-7756-566-X . http://riull.ull.es/xmlui/handle/915/9951
- Rosemary Sullivan. Shadow Maker: The Life of Gwendolyn MacEwen. Տորոնտո: Հարփեր Քոլինզ, 1995 թ.
- Linda Weiland «Unravelling» / Լինդա Վեյլանդ. «Բացահայտում». CG Jungs Individuations- und Archetypenlehre im Werk Gwendolyn MacEwens. Peter Lang, Բեռն, 2013 թ3631641222 (գերմաներեն)
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atwood, Margaret. "MacEwen's Muse." Canadian Literature 45 (1970): 24–32.
- Barrett, Elizabeth. "A Tour de Force." Evidence 8 (1964): 140–143.
- Davey, Frank. "Gwendolyn MacEwen: The Secret of Alchemy." Open Letter (second series) 4 (1973): 5–23.
- Di Michele, Mary. "Gwendolyn MacEwen: 1941-1987." Books in Canada 17.1 (1988): 6.
- Eso, David. "Perfect Mismatch: Gwendolyn MacEwen and the Flat Earth Society." Studies in Canadian Literature 44.2 (2019): 211–231.
- Gerry, Thomas M. "Green Yet Free of Seasons: Gwendolyn MacEwen and the Mystical Tradition of Canadian Poetry." Studies in Canadian Literature 16.2 (1991/1992): 147–161.
- Gillam, Robyn. "The Gaze of a Stranger: Gwendolyn MacEwen's Hieratic Eye." Paragraph 13.2 (1991): 10–13.
- Godfrey, Dave. "Figments of a Northern Mind." Tamarack Review 31 (1964): 90–91.
- González-Rodríguez, Mª Luz. "Caronte y la Luna: arquetipos míticos en The Armies of the Moon de Gwendolyn MacEwen." Revista Canaria de Estudios Ingleses 48 (2004): 179–192.
- González-Rodríguez, Mª Luz. "El camino arquetípico del héroe: el Mago y el Sumo Sacerdote en las novelas de Gwendolyn MacEwen." Revista Canaria de Estudios Ingleses 39 (1999): 307–321.
- González-Rodríguez, Mª Luz. "The Presence of Science in Gwendolyn MacEwen's Cosmic Vision: An Ephemeral Creation of Order out of Chaos." Exchanges between Literature and Science from the 1800s to the 2000s. Converging Realms. Cambridge Scholars Publishing, 2017, pp. 90–103. 1-4438-1273-0ISBN 1-4438-1273-0.
- Gose, E.B. "They Shall Have Arcana." Canadian Literature 21 (1964): 36–45.
- Harding Russell, Gillian. "Gwendolyn MacEwen's 'The Nine Arcana of the Kings' as Creative Myth and Paradigm." English Studies in Canada 15.2 (1988): 204–217.
- Harding Russell, Gillian. "Iconic Mythopoeia in MacEwen's The T.E. Lawrence Poems." Studies in Canadian Literature 9.1 (1984): 95–107.
- Helwig, Maggie. "The Shadowmaker Confirmed the Poet in Me." Catholic New Times 21.19 (1997): 13,14.
- Jones, D.G. "Language of Our Time." Canadian Literature 29 (1966): 67–69.
- Kelly, M. T. "Thoughts From a Friend (Profile of Gwendolyn MacEwen)." Canadian Woman Studies 9.2 (1988): 89.
- Kemp, Penn. "A Musing I Would Like to have Shared with Gwendolyn MacEwen." Tessera 5 (1988): 49–57.
- "MacEwen Possessed a Talent that was Fragile, Precocious." Globe and Mail (Metro Edition) 2 December 1987: A10, C5.
- Marshall, Joyce. "Remembering Gwendolyn MacEwen." Brick 45 (1993): 61–65.
- Marshall, Tom. "Several Takes on Gwendolyn MacEwen." Quarry 38.1 (1989): 76–83.
- "Obituary: Author." Gwendolyn MacEwen. Quill and Quire 54.3 (1988): 62.
- Potvin, Elisabeth. "Gwendolyn MacEwen and Female Spiritual Desire." Canadian Poetry 28 (1991): 18–39.
- Purdy, Al. "Death in the Family." Saturday Night 103.5 (1988): 65–66.
- Ringrose, Christopher. "Vision Enveloped in Night." Canadian Literature 53 (1972): 102–104.
- Sowton, Ian. "To Improvise an Eden." Edge 2 (1964): 119–124.
- Tsingos, Nikolas. "Poems for Gwendolyn MacEwen." Descant 24.4 (1993/ 1994): 41.
- Warwick, Ellen D. "To Seek a Single Symmetry." Canadian Literature 71 (1976): 21–34.
- Wilkinson, Shelagh. "Gwendolyn MacEwen's Trojan Women: Old Myth into New Life." Canadian Woman Studies 8.3 (1987): 81–83.
- Wood, Brent. "From The Rising Fire to Afterworlds: The Visionary Circle in the Poetry of Gwendolyn MacEwen." Canadian Poetry 47 (2000): 40–69.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Judith Fitzgerald. «Dark Pines Under Water». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
- Dark Pines (TV Movie)
- Canadian Poetry Online: Gwendolyn MacEwen Արխիվացված 12 Հունիս 2010 Wayback Machine - Biography and 7 poems (Let Me Make This Perfectly Clear, Fragments from A Childhood, Magic Cats, Poems in Braille, Memoirs of a Mad Cook, The Drunken Clock, Dark Pines Under Water)
- Catherine Joyce (2007 թ․ դեկտեմբեր). «Catherine Joyce on Gwendolyn MacEwen's "A Breakfast for Barbarians"». Arc Poetry Magazine.
- Barbara Myers (2004 թ․ դեկտեմբեր). «Barbara Myers on Gwendolyn MacEwen's "Dark Pines Under Water"». Arc Poetry Magazine.
- Barbara Myers (2004 թ․ նոյեմբեր). «Barbara Myers on Gwendolyn MacEwen's "The Mirage"». Arc Poetry Magazine.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվենդոլին Մաքյուեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||