Գվադառամա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Գվադառամա
Parque nacional de la Sierra de Guadarrama
Circo y cima de Peñalara1.JPG
Տեսակ ազգային պարկ
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա
Վարչատարածք Մադրիդ և Segovia Province
Տեղագրություն Մադրիդ ինքնավար համայնք, Կաստիլիա և Լեոն
Հիմնվել է 2013
Մակերես 339,60 քառ. կմ
Կոորդինատներ: 40°46′ հս․ լ. 3°58′ ամ. ե. / 40.767° հս․. լ. 3.967° ավ. ե. / 40.767; 3.967
Գվադառամա (ազգային պարկ)ը գտնվում է Իսպանիաում
Գվադառամա (ազգային պարկ)
Գվադառամա (ազգային պարկ)ը գտնվում է Աշխարհում
Գվադառամա (ազգային պարկ)

Գվադառաման ազգային պարկ է Իսպանիայում, որն ընդգրկում է 34000 հա տարածք։ Ազգային հինգ պարկերի համակարգում ամենամեծն է։ Սիերա դե Գվադառամա լեռնաշղթան պարունակում է մի քանի էկոլոգիապես մաքուր տարածքներ, որոնք տեղակայված են Մադրիդ ինքնավար համայնքում ու Կաստիլիա և Լեոն ինքնավար մարզում։ Օրենքը, որը ղեկավարում է վերջերս ընդունված ազգային պարկը, հրապարակվել է BOE -ում 2013 թվականի հունիսի 26-ին։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա մի նախագիծ, որի նպատակն է պաշտպանել 11 տարբեր էկոհամակարգերը, որոնք առկա են Գվառամա լեռներում։ Այն ներառում են «Միջերկրական բարձր լեռ» միակ իբերական օրինակը։ Ընդհանուր առմամբ տվյալ գոտում կա ավելի քան 1280 կենսաբանական տեսակ, որոնցից 13-ը ոչնչացման եզրին են, ավելի քան 1500 տեղական և 30 տարբեր տեսակի բույսեր։ Լեռներում կենդանիների տեսակները կազմում են Իսպանիայի կենդանական աշխարհի 45%-ը և եվրոպականի 18%-ը։ Բուսական աշխարհը հարուստ է սովորական սոճու, կաղնու, գիհու և թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող շատ բույսերի տեսակներով։ Ինչ վերաբերվում է կենդանական աշխարհին, ապա այնտեղ բնակվում են շատ կաթնասուններ, ինչպիսիք են ազնվացեղ եղնիկները, այծյամները, վարազները, վայրի այծերը, փորսուղները, վայրի կատուները, աղվեսները և նապաստակները։ Շատ տեսակի թռչուններ՝ ջրային և գիշատիչ, ապրում են ջրամբարներում, որոնցից են իսպանական արծիվները և սև անգղերը։ 70 տարվա բացակայությունից հետո վերջերս այգում հայտնաբերվել է գայլի ոհմակ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]