Jump to content

Գո-Ջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գո-Ջո
Բնօրինակ անունանգլ.՝ Marty Jo Zambotto
Նաև հայտնի է որպեսGo-Jo
Ծնվել էնոյեմբերի 25, 1995(1995-11-25)[1][2] (30 տարեկան)
Manjimup, Ավստրալիա[3]
Երկիր Ավստրալիա և  Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
 Go-Jo Վիքիպահեստում

Մարտի Ջո Զամբոտո (անգլ.՝ Marty Jo Zambotto, նոյեմբերի 25, 1995(1995-11-25)[1][2], Manjimup, Ավստրալիա[3]), հայտնի որպես Գո-Ջո (անգլ.՝ Go-Jo), ավստրալացի երգիչ, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Ներկայացրել է Ավստրալիան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում «Milkshake Man» երգով[4], սակայն չի անցել եզրափակիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գո-Ջոն ելույթ է ունենում 2025 թվականի Եվրատեսիլին նախորդող համերգային երեկոյին

Զամբոտոն մեծացել է Արևմտյան Ավստրալիայի Մանջիմապ քաղաքի մերձակայքում գտնվող մեկուսացված կալվածքում, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրա երաժշտական ոճի և ստեղծագործական ինքնության ձևավորման վրա[5][6][7]։

Նրանց տունը չէր միացված էլեկտրական ցանցին, ուստի էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործում էին արևային վահանակներ, որոնք տեղադրված էին մեքենայի շասսիի վրա և միացված էին տասներկու վերամշակված ավտոմեքենայի մարտկոցների։ Վահանակները օրվա ընթացքում մի քանի անգամ տեղափոխում էին՝ էներգիայի արտադրությունը առավելագույնի հասցնելու համար[8][9][10]։ Նա նաև նշել է. «...մեր սննդի համար մենք պետք է, օրինակ, բանջարեղեն աճեցնեինք...», բացի այդ, նրանք հավաքում էին անձրևաջրերը տան տանիքի ջրատարներից և օգտագործում դրանք խմելու համար[6][11]։

Զամբոտոն պատմել է, որ իրենց տանը հեռուստացույցը շատ հազվադեպ էր միացված[12][13], և նա նոր երգեր բացահայտում էր հիմնականում Rage երաժշտական հեռուստածրագրի դիտմամբ, ինչպես նաև So Fresh ձայնասկավառակների միջոցով[6]։

Նրա ունի երկվորյակ քույր և չորս եղբայր[11][14]։ Նրա հայրը ֆրանսիացի է, ինչի շնորհիվ նա ունի երկքաղաքացիություն՝ Ավստրալիայի և Ֆրանսիայի[15]։ Մայրը ռոք երաժիշտ է եղել և տեղական ռոք խմբի մեներգչուհի[4][16]։

14 տարեկանում մայրը նրան ToyWorld խանութից էլեկտրական կիթառ նվիրեց[17]։ Սկզբում նա սկսեց կատարել Green Day խմբի և ծանր մետալ ժանրի երգերի քավերներ։

Նա գրում, ձայնագրում և միքսում էր երգեր այլ արտիստների համար։ Ավելի ուշ, երբ աշխատում էր մեկ այլ երգահանի հետ նոր ստեղծագործության վրա, նրան առաջարկեցին ինքնուրույն երգել իր ստեղծած երգերի վրա, ինչն էլ դարձավ նրա կարիերայի սկիզբը որպես երգիչ[18]։

2016 թվականին նա թողարկել է իր առաջին երգը, իսկ Goo Goo Dolls խմբի «Iris» երգի նրա քավեր-տարբերակը Spotify-ում հավաքել է ավելի քան 3 միլիոն լսում։ Նրա «Mrs. Hollywood» երգի կենդանի կատարումը Բոնդայ Բիչում դիտվել է ավելի քան 6 միլիոն անգամ[19], իսկ երգը բոլոր վիդեոհարթակներում ընդհանուր առմամբ հասել է մեկ միլիարդ դիտման[20]։ Նա նաև հանդես է եկել որպես բացման կատարող Jonas Brothers, Milky Chance և Tash Sultana արտիստների համերգներին[21]։

2025 թվականի փետրվարի 25-ին SBS հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Գո-Ջո-ն ներկայացնելու է Ավստրալիան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում՝ «Milkshake Man» երգով[4][20][22]։ Նա մասնակցեց մայիսի 15-ին՝ բացելով երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, սակայն չկարողացավ անցնել դեպի եզրափակիչ[23]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներներում հայտնված սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլների ցանկը՝ ընտրված հիթ-շքերթների դիրքերով
Վերնագիր Տարի Դիրքերը հիթ-շքերթներում
AUS Indie
[24]
LTU
[25]
SWE
Heat.

[26]
«Mrs. Hollywood» 2023 18
«Milkshake Man» 2025 30 16

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.instagram.com/heyimgojo/p/DCynPsjvIgB/
  2. 2,0 2,1 https://www.theguardian.com/tv-and-radio/2025/feb/26/go-jo-australia-eurovision-contestant-2025
  3. 3,0 3,1 3,2 https://www.abc.net.au/triplejunearthed/artist/go-jo/
  4. 4,0 4,1 4,2 «Global viral pop sensation Go-Jo to represent Australia at this year's Eurovision Song Contest in Basel, Switzerland». SBS.com.au. SBS. 2025 թ․ փետրվարի 26. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  5. Eurovision (2025 թ․ մարտի 20). «Episode 7: Go-Jo The Official Eurovision Song Contest Podcast». YouTube. Վերցված է 2025 թ․ մարտի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 «HAPPY INTERVIEWS: GO-JO». YouTube. Happy Mag. 2025 թ․ ապրիլի 17. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Viral pop sensation Go-Jo to represent Australia at Eurovision 2025». ABC News (Australia). Վերցված է 2025 թ․ ապրիլի 3-ին.
  8. Lucy (2025 թ․ մարտի 21). «Go-Jo: "Milkshake Man" is the mascot of confidence Australia Eurovision 2025 (INTERVIEW)». YouTube. Wiwi Blogs. Event occurs at 3:57. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  9. «🇦🇺 Go-Jo (Australia Eurovision 2025) Interview @ House of Helvetia in Basel». YouTube. wiwiblogs. 2025 թ․ մայիսի 14. Event occurs at 2:28. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
  10. «Go-Jo on Living Off The Grid, Shout-Outs from the Prime Minister and a Potential Erika Vikman Collab». YouTube. Mysteries of the EuroVerse. 2025 թ․ մայիսի 15. Event occurs at 4:03. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
  11. 11,0 11,1 «Interview with Go-Jo - Australia Eurovision 25 -». Youtube. Eurovision Chris. 2025 թ․ մարտի 13. Event occurs at 1:22. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  12. «Interview with Go Jo 🇦🇺 Australia Eurovision 2025». YouTube. Niall Points. 2025 թ․ մարտի 13. Event occurs at 10:47. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  13. «Go-Jo on Living Off The Grid, Shout-Outs from the Prime Minister and a Potential Erika Vikman Collab». YouTube. Mysteries of the EuroVerse. 2025 թ․ մայիսի 15. Event occurs at 4:55. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
  14. «🇦🇺 Go-Jo (Australia Eurovision 2025) Interview @ House of Helvetia in Basel». YouTube. wiwiblogs. 2025 թ․ մայիսի 14. Event occurs at 5:58. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
  15. Aitor (2025 թ․ ապրիլի 17). «Go-Jo Talks Milkshake Man, French Roots & Eurovision Chaos Eurovision 2025 Australia Interview». YouTube. ESCplus International. Event occurs at 3:35. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  16. «Go-Jo on Living Off The Grid, Shout-Outs from the Prime Minister and a Potential Erika Vikman Collab». YouTube. Mysteries of the EuroVerse. 2025 թ․ մայիսի 15. Event occurs at 4:47. Վերցված է 2025 թ․ մայիսի 17-ին.
  17. Elda Mengisto (2025 թ․ ապրիլի 21). «Getting to Know Go-Jo: What Are the Ingredients to This Milkshake?». eurovisionfam. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  18. Samuele Fabbri (2025 թ․ ապրիլի 2). «GO-JO - MILKSHAKE MAN! (INTERVIEW) // Australia Eurovision 2025». YouTube. Eurovoxx. Event occurs at 1:51. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  19. «Go-Jo - Mrs. Hollywood (Official Visualiser)». YouTube. Վերցված է 2025 թ․ մարտի 17-ին.
  20. 20,0 20,1 «Go-Jo». eurovision.tv. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 26-ին.
  21. «Interview with Go-Jo 🇦🇺 Australia, Eurovision 2025 Do you want a taste of the 'Milkshake Man'?». YouTube. ESC Covers Official. 2025 թ․ ապրիլի 25. Event occurs at 4:16. Վերցված է 2025 թ․ ապրիլի 30-ին.
  22. Peterson, Christian (2025 թ․ փետրվարի 25). «Australia: Go-Jo to Eurovision 2025 with "Milkshake Man"». Eurovisionworld. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 26-ին.
  23. Van Lith, Nick (2025 թ․ մայիսի 15). «Here are the qualifiers of semifinal two at Eurovision 2025!». ESCXTRA (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 16-ին.
  24. «Mrs. Hollywood» երգի համար՝ «This Week In The Charts – 24 April 2023». Australian Independent Record Labels Association. 2023 թ․ ապրիլի 24. Վերցված է 2025 թ․ մարտի 10-ին.
  25. «2025 21-os շաբաթվա ամենաշատ լսվածները (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2025 թ․ մայիսի 23. Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
  26. «Veckolista Heatseeker, vecka 21, 2025». Sverigetopplistan. Վերցված է 2025 թ․ մայիսի 24-ին.