Գուրիտա Լեմկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրիտա Լեմկե
Gyrithe Lemche.jpg
Ծնվել էապրիլի 17, 1866(1866-04-17)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էփետրվարի 3, 1945(1945-02-03)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրԿոնգենս Լյունգբյու, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
ԳերեզմանLyngby Assistens Kirkegård
Մասնագիտությունհեղինակ, վիպասան և խմբագիր
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ԿրթությունN. Zahle's School? և Կոպենհագենի համալսարան
ԱնդամակցությունԴանիացի կանանց միություն և Historisk-topografisk selskab for Lyngby-Taarbæk kommune?
Պարգևներ
ԶավակներHans Martin Lemche?

Էլլեն Գյուրիտա Լեմկե (դան․՝ Ellen Gyrithe Lemche, ի ծնե՝ Ֆրիսկ, դան․՝ Frisch, ապրիլի 17, 1866(1866-04-17)[1], Կոպենհագեն, Դանիա - փետրվարի 3, 1945(1945-02-03)[1], Կոնգենս Լյունգբյու, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի գրող, կանանց իրավունքների համար պայքարող շարժման ակտիվիստ, պատմաբան։ Կարևոր դերակատարություն է ունեցել դանիացի կանանց կազմակերպության գործունեության մեջ (դան․՝ Dansk Kvindesamfund), հատկապես 1915-ականներին, երբ լրամշակվել է Դանիայի սահմանադրությունը՝ բարելավելով կանանց ընտրական իրավունքը[2][3]։ 1927 թվականին եղել է Լյունգբյու-Տորբեկ (դան․՝ Historisk-topografisk Selskab for Lyngby-Taarbæk) տեղական պատմական ընկերության համահիմնադիրներից։

Ընտանիք և վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլլեն Գյուրիտա Ֆրիսկը ծնվել է 1866 թվականի ապրիլի 17-ին Կոպենհագենում դպրոցի տնօրեն Հարթվիգ Ֆրիսկի (1833-1890) և Էլիսաբեթ Ալեքսանդր Մուրե (1835-1892) ընտանիքում։ 1893 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է բժիշկ Յուհան Հենրիխ Լեմկեի հետ (1863-1962)[4]։

Գյուրիտա Լեմկեն և Յուլիա Արենհոլտը 1922 թվականին

Էլլեն Գյուրիտան կյանքի առաջին տարիներն անց է կացրել Ստորե Կոնգենսգադե փողոցի տանը, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնգենս Լյունգբյու, որտեղ բնակվում էին մորական տատիկն ու պապիկը։ Իր երեք եղբայրների ու քույրերի հետ միասին ստացել է տնային կրթություն, այնուհետև սովորել է Ն․ Զախլեի անվան դպրոցում։ Ընդունվելով Կոպենհագենի համալսարան, Էլլեն Գյուրիտան սկսել է գերմաներեն ուսումնասիրել, սակայն շուտով դադարեցրել է, անհարմարավետություն զգալով, որ գտնվում է գրեթե միայն տղամարդկանց միջավայրում։ Մինչև 1893 թվականին ամուսնանալը սկսել է դասավանդել հոր դպրոցում։ Չնայած այն հանգամանքին, որ Լեմկեն ունեցել է երեք երեխա, որոնցից մեկը մահացել է երկու տարեկան հասակում, Լեմկեն իրեն նվիրել է գրական ստեղծագործությանը՝ երեխաներին թողնելով ամուսնու և աղախնի խնամքին։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրքը՝ Soedtmanns Jomfruer-ն, կիսակենսագրական վեպ է, որում, սկսած միջնադարյան ժամանակաշրջանից մինչև մեր օրերը, պատմվում է Լյունգբյուի բնակիչների, ինչպես նաև իր ազգականների պատմությունը։ Տեղական պատմության հանդեպ նրա հետաքրքրասիրությունը ավելի ուշ՝ 1927թվականին հանգեցրեց Լյունգբյու-Տորբեկ (դան․ Historisk-topografisk Selskab for Lyngby-Taarbæk) տեղական պատմական ընկերության համահիմնադիր հանդիսանալուն։ 1899 թվականին հրապարակել է Folkets Synder գիրքը, որում կարևորվում էր կանանց սեռականության նկատմամբ ուշադրության պակասը։ Այնուամենայնիվ նրա ամենակարևոր ստեղծագործությունը հանդիսացել է XVIII դարում տեղի ունեցող իրադարձություններով Edwardsgave վեպը, որը 1900-1912 թվականներին հրատարակվել է հինգ հատորներով։ 1905 թվականին հրապարակել է De Fyrstenberg Bønder ստեղծագործությունը, որտեղ նկարագրված է XVIII և XIX դարերում ֆերմերների կյանքը։

Կանանց իրավունքների համար շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Լեմկեի ավագ քույրը՝ դանիական կանանց միության կառավարման անդամ հանդիսացող Վիբեկե Սալիկատը, նրան հրավիրել է ազգային համագումարի։ 1910 թվականին Լեմկեն ինքն է նշանակվել միության ղեկավար, և Աստրիդ Ստամպե Ֆեդդերսենի (1913-1918) ղեկավարմամբ հանդիսացել է նրա ամենաակտիվ գաղափարախոս և արդյունավետ առաջնորդ։ Մասնավորապես նա հիշվում է սահմանադրության բարեփոխումների մասին իր՝ 1912 թվականի ճառով, ինչը թույլ կտար կանանց քվերարկել ընտրությունների ժամանակ։ Բարեփոխումն ընդունվել է 1915 թվականին։ 1913-1919 թվականներին հանդիսացել է միության կողմից հրատարակվող «Կինը և հասարակությունը» պարբերագրի խմբագիր (դան. Kvinden og Samfundet): Երկար ժամանակով ակտիվ գործունեություն է ծավալել և 1944 թվականին դարձել է միության պատվավոր անդամ[2]։

Որպես կանանց շարժման ակտիվիստ՝ Լեմկեի փորձն ու ապրումները նկարագրված են նրա երեք հատորանի Tempeltjenere (1926-1928) կիսակենսագրական վեպում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև այլ կանանց միություններում, ինչպիսին է «Kvindernes Bygning», որը նա գլխավորել է 1916-1929 թվականներին։ Լեմկեն նաև ներառված է եղել Դանիացի հեղինակների միությունում (դան․ Dansk Forfatterforening) [2]:

Լեմկեի գերեզմանաքարը Լյունգբիում

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրիտա Լեմկեն մահացել է Լյունգբյուում, 1945 թվականի փետրվարի երեքին և հուղարկավորվել է տեղի Ասսիստենս գերեզմանատանը։ Թաղված է Կոպենհագենի Ասսիստենս գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ պարգևատրումների շարքում, որոնք Լեմկեն ստացել է իր աշխատանքի համար, 1927 թվականին ստացել է նաև Tagea Brandt Rejselegat մրցանակ, 1934 թվականին՝ Ingenio et Arti կրծքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://imslp.org/wiki/Category:Lemche%2C_Gyrithe
  2. 2,0 2,1 2,2 Zibrandtsen, Marianne։ «Gyrithe Lemche (1866 - 1945)» (դանիերեն)։ Kvinfo։ Վերցված է 29 апреля 2020 
  3. Lund Marie (2017)։ An Argument on Rhetorical Style։ Aarhus University Press։ էջեր 141–։ ISBN 978-87-7184-434-4 
  4. Fabricius, Susanne։ «Gyrithe Lemche» (դանիերեն)։ Gyldendal: Dansk Biografisk Leksikon։ Վերցված է 29 апреля 2020