Jump to content

Գուրզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդիկավոր գլխով գուրզ (Բրուքլինի թանգարան)

Գուրզ, հնագույն զենք։ Սկզբում՝ քարե գլխով և փայտե կոթով, հետագայում՝ մետաղյա զանգվածեղ գլխով և կոթով։ Գուրզերը եղել են գնդաձև, տանձաձև, սկավառակաձև, ելուստավոր, ատամնավոր և այլն։ Հայաստանում քարե գլխով գուրզը ի հայտ է եկել դեռևս նոր քարի դարում (գտնվել մասնավորապես Շենգավիթում)։ Մետաղյա գուրզը երևացել է բրոնզի դարում և հայտնաբերվել է Կամոյում, Լճաշենում, Ստեփանավանում, Հաղարծինում։ «Սասունցի Դավիթ» էպոսում հաճախ է խոսվում գուրզի գործածության մասին։ Որոշ ժողովուրդների մոտ գուրզը եղել է ոչ այնքան զենք, որքան իշխանության խորհրդանիշ (օրինակ, մինչև 19-րդ դար ուկրաինացիների և լեհական հետմանների մոտ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 257
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրզ» հոդվածին։