Գուրգուռ (ջրվեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրգուռ, ջրվեժ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վրա, Ողական բերդից ոչ հեռու, Խոզմո կոչվող լեռան տակ։ Ունի 8-10 մետր բարձրություն։ Ջրվեժի դղրդյունը լսվում է Մշո դաշտի Քարաձոր և Կարմիր ծառ գյուղերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1011 — 992 էջ։