Գուրգեն Սարուխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Սարուխանով
Ծնվել է1907
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունճարտարագետ

Սարուխանով (Սարուխանյան) Գուրգեն Լևոնի (1907, Դերբենդ, Դաղստանի ԻԽՍՀ-ում), հայ սովետական ինժեներ-հիդրոտեխնիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1938 թվականից, որպես նախագծի գլխավոր ինժեներ, աշխատում է Մոսկվայի Ժուկի անվան «Հիդրոնախագիծ» ինստիտուտում։ Սարուխանովի ղեկավարությամբ մշակվել է ԽՍՀՄ-ի որոշ գետերի հոսքը այլ շրջաններ տեղափոխելու հիդրոտեխնիկական կառույցների նախագծերը։ Մասնակցել է Ձորագետի, Քանաքեռի, Սևանի (լճային) ՀԷԿ-երի նախագծման աշխատանքներին։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 246