Գուրգեն Մովսեսի Մելիքյան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Մելիքյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | 1918 |
Ծննդավայր | գ. Բերդ |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | Պոլտավայի մատույցներում |
Մասնագիտություն | մանկավարժ |
Գուրգեն Մովսեսի Մելիքյան (1918, գ. Բերդ - 1943, Պոլտավայի մատույցներում), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում։ 1934 թվականին ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը, իսկ 1937 թվականին՝ Ռոստովի հայկական մանկավարժական տեխնիկումը։ Տեխնիկումն ավարտելուց հետո որպես ուսմասվար աշխատել է Կրասնոդարի երկրամասի Շահումյանի շրջանի Տուբա և Պաղձոր գյուղերի հայկական յոթնամյա դպրոցներում։ 1939-1941 թվականներին հեռակա կարգով սովորել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում։
1941 թվականի օգոստոսին զորակոչվել է բանակ։ Մասնակցել է Խարկովի մատույցներում ծավալված մարտերին և 1943 թվականի դեկտեմբերին հասնելով Պոլտավայի մատույցներին, հակառակորդին հետապնդելիս զոհվել է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 36։