Գուրգեն Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Մինասյան
Ծնվել էհունիսի 16, 1907(1907-06-16)[1] (116 տարեկան)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1935)[1]
Մասնագիտությունբժիշկ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1968)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ

Գուրգեն Արմենակի Մինասյան (հունիսի 16, 1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - ?), հայ խորհրդային բժիշկ, սպորտային բժշկության և բուժական ֆիզկուլտուրայի մասնագետ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել որպես նույն ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի, բժշկական վերահսկողության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների վարիչ, 1945-1953 թվականներին՝ Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հիգիենայի և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ։ 1976 թվականից դասախոսել է Լենինականի մանկավարժական և Երևանի բժշկական ինստիտուտներում։

Մինասյանի աշխատանքները վերաբերում են ֆիզիկական վարժությունների բուժիչ նպատակով կիրառման գիտական հիմնավորմանը, հենաշարժական ապարատի վնասվածքների ժամանակ բուժական ֆիզկուլտուրայի արդյունավետության բարձրացման մեթոդներին ու միջոցներին (նրա մշակած բուժական ֆիզկուլտուրայի 16 գործիք երաշխավորվել են զանգվածային արտադրության)։ Մինասյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության բժշկական վերահսկողության բուժական ֆիզկուլտուրայի գծով գլխավոր մասնագետ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեխաների կեցվածքը, Երևան, 1967։
  • Բժշկական վերահսկողությունը և բուժական ֆիզկուլտուրան ՀԽՍՀ-ում, Երևան, 1975 (համահեղինակ)։
  • Բժշկամանկավարժական դիտարկումները ֆիզկուլտուրայում և սպորտում, Երևան, 1983։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 554—555.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554