Գուրգեն Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Գուրգեն Մարտիրոսյան
Ծնվել է հունիսի 14, 1934(1934-06-14)
Վաղարշապատ
Մահացել է օգոստոսի 27, 2001(2001-08-27) (67 տարեկանում)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Հաստատություն(ներ) Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Նաիրիտ
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1976)

Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյան (հունիսի 14, 1934, Էջմիածին - օգոստոսի 27, 2001, Երևան[1]), հայ քիմիկոս-օրգանիկ: Քիմիական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1976

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի քիմիական ֆակուլտետը (1956)։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղագործական, թունաբանական քիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի առաջին վարիչը (1974-1978), 1978-1991 թվականներին՝ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ։ 1993-1999 թվականներին աշխատել է «Պարեն» ԳԱ նախագծային ինստիտուտում։

Եղել է Ա․ Բաբայանի աշակերտը։ Զբաղվել է CH և NH թթուները հիմնային միջավայրում չհագեցած միացություններով և ալկիլ հալոգենիդներով ալկիլելու ռեակցիաների հետազոտությամբ։ Մարտիրոսյանը բացահայտել է ապրոտոն երկբևեռ լուծիչներում (ցածր ջերմաստիճաններում) չհագեցած միացությունների հալոգենացման ռեակցիաների մեխանիզմը, որով հնարավոր դարձավ մշակել բուտադիենի հեղուկաֆազ քլորման եղանակը և կրճատել քլորոպրենի արտադրության ժամանակ առաջացող թափոնները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է։ Հայեր։ Կենսագրական հանրագիտարան։ 2-րդ հատոր, 2007 թթ., էջ 67
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png