Գուրգեն Մանվելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Մանվելյան
Ծնվել է1906
ԾննդավայրՀառիճ, Հայաստան
Մահացել է1990
Մահվան վայրԳյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Գուրգեն Համբարի Մանվելյան (1906, Հառիճ, Հայաստան - 1990, Գյումրի, Կիւմրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1930):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Մանվելյանը ծնվել է 1906 թվականին, Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ 1928 թվականին կանչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Երկու տարի ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի առաջին գնդի հրետանային դիվիզիոնում, որպես հրանոթի նշանառու։ Այնուհետև ավարտել է բանֆակը, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1930 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1935-1941 թվականներին մաթեմատիկա է դասավանդել Լենինական քաղաքի և Սպիտակի շրջանի դպրոցներում[1]։

Մեծ Հայրենականի առաջին օրերից Մանվելյանը կարմիր բանակի 89-րդ հայկական դիվիզիայում դարձել է հրանոթի հրամանատար, մասնակցել է Մոզդոկի, Նովոռոսիյսկի, Թամանի, Կերչի, Սևաստոպոլի, Լեհաստանի ազատագրման համար մղված մարտերին, կռվել է Բեռլինի մատույցներում։ Մարտական սխրանքների համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին, երկրորդ աստիճանի, Կարմիր աստղի, Փառքի երրորդ աստիճանի շքանշաններով, մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով[1]։

Պատերազմի հաղթական ավարտից հետո Մանվելյանը նորից անցել է մանկավարժական գործունեությանը։ Ավելի քան երեսուն տարի կատարել է դպրոցի տնօրենի պարտականությունները։ Մանվելյանը բնակվել է Լենինականում, կենսաթոշակի անցնելուց հետո թողել է մանկավարժական աշխատանքը[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Մանվելյանը մահացել է 1990 թվականին, Գյումրիում։ Թաղված է Գյումրու գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]