Գուրգեն Հովսեփյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Հովսեփյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 1, 1955(1955-03-01)[1]
Սալվարդ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էփետրվարի 15, 2021(2021-02-15)[1] (65 տարեկան)
Բրատիսլավա, Սլովակիա[1]
Մասնագիտությունօպերային երգիչ, երաժշտական մանկավարժ և համալսարանի դասախոս
Երգչաձայնտենոր[2]
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1985) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1980)
Կայքgurgenovsepian.wixsite.com/tenore

Գուրգեն Քաջիկի Հովսեփյան (մարտի 1, 1955(1955-03-01)[1], Սալվարդ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 15, 2021(2021-02-15)[1], Բրատիսլավա, Սլովակիա[1]), հայազգի օպերային երգիչ, տենոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Հովսեփյանը ծնվել է 1955 թվականի մարտի 1֊ին, Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղում հետագայում տեղափոխվել է Քաջարան, այնուհետև Երևան։ Հայրը նվագել է քամանչա, երգել հայ աշուղների երգերը՝ Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ[3]։

Ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը, որից հետո ընդունվել Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը, որն ավարտելուց հետո մոտ վեց տարի աշխատել է Սարատովի օպերային թատրոնում։ Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, աշխատել է նաև Երևանի օպերային թատրոնում։

1991 թվականին Գուրգեն Հովսեփյանը առաջին անգամ մասնակցել է Սլովակիայի Բանսկա Բիստրիցայի թատրոնի միջազգային փառատոնին, որից հետո՝ 1992 թվականին, հրավիրել են Սլովակիայի ազգային թատրոնում երգելու «Տրավիատա» և «Ռիգոլետտո» օպերաներում, իսկ 1993 թվականին իր համար բեմադրել են «Օթելլոն», որը նա երգել է մոտ 100 ներկայացում Եվրոպայի տարբեր երկրներում։ Այդ ընթացքում նա երգել է Պրահայի Ազգային թատրոնում։

Գուրգեն Հովսեփյանը հանդես է եկել Մոսկվայի, Բուդապեշտի, Պրահայի, Մյունխենի, Ցյուրիխի, Բեռնի, Վիեննայի, Թուրինի, Բերգամոյի և Զալցբուրգի օպերային բեմերում[4]։

Կյանքի վերջին տարիներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ․ օպերային թատրոնում դասավանդել է ձայնի վարպետություն, իսկ կոնսերվատորիայում՝ օպերային վոկալ։ Մասնակցել է սլովակահայ համանյքի մշակութային միջոցառումներին։

Մահացել է Բրատիսլավայում, 2021 թվականի փետրվարի 15֊ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Zomrel Gurgen Ovsepian, bývalý sólista Opery SND. Hrdý Armén mal rád Slovensko
  2. Operabase — 1996.
  3. Media, Noev Kovcheg. «Гурген Овсепян – интервью газете Ноев Ковчег». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
  4. V historickej budove SND sa z potlesku publika tešil v rokoch 1994 – 2011
  5. Վախճանվել է սլովակաբնակ հայտնի տենոր Գուրգեն Հովսեփյանը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]