Գուրգեն Հովնան
Գուրգեն Հովնան | |
---|---|
Ծննդյան անուն | Գուրգեն Ներսեսի Հովհաննիսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1910[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 2000 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և գրականագետ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան (1933) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1] (1963) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Գուրգեն Հովնան Վիքիդարանում |
Գուրգեն Ներսեսի Հովնան (Հովհաննիսյան), հոկտեմբերի 20, 1910[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 2000, Երևան, Հայաստան), հայ խորհրդային գրող, արձակագիր, գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրգեն Հովնանը ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 20-ին, Շուշի քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1933 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946-1964 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1954-1964 թվականներին՝ տնօրեն), 1964-1976 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1976-1978 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ հիմնակազմ գրադարանի գրադարանային խորհրդի նախագահը[2]։ 1978 թվականից նորից աշխատել է գրականության ինստիտուտում։ Գրել է «Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան» (1940, 1968), «Նիկոլայ Գոգոլը և հայ գրականությունը» (1952), «Նիկոլայ Նեկրասովը և հայ պոեզիան» (1956), «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում» (գիրք 1-2, 1960-1961) աշխատությունները։ Հիմնադրել և խմբագրել է «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարը։ Գեղարվեստական երկերից ուշագրավ են «Առաջին ժպիտը» (1931) արձակ բանաստեղծությունների ժողովածուն, «Էմմա» (1934), «Կյանքը փակ նամակներում» (1937) վեպերը։ 1976 թվականին հրատարակվել է նրա «Ավետիք Իսահակյան» հուշապատումը[3][4]։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Մահացել է 2000 թվականի փետրվարի 9-ին, Երևանում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանակալից են «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում. Գիրք 1-2 աշխատությունը», «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարի՝ նրա կողմից հիմնադրումն ու խմբագրումը, արժեքավոր են հայ-ռուսական մշակութային կապերին ու առնչություններին վերաբերող նրա բազմաթիվ գիտական հոդվածները՝ տպագրված ժողովածուներում, պարբերական հրատարակություններում, առանձին գրքերով։
- Առաջին ժպիտը (արձակ բանաստեղծություններ), Մոսկվա, 1931, 63 էջ։
- Ցիվա (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1932, 25 էջ։
- Էմմա, Երևան, 1934, 255 էջ։
- Ստեփան Շահումյանը և Մաքսիմ Գորկին, Երևան, 1934, 116 էջ։
- Կյանքը փակ նամակներում, Երևան, 1937, 184 էջ։
- Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան, Երևան, 1940, 145 էջ։
- Չորս նովել, Երևան, Հայպետհրատ, 1942, 129 էջ։
- Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1946, 1946, 106 էջ։
- Մաքսիմ Գորկին և հայ մշակույթը, Երևան, Հայպետհրատ, 1951, 269 էջ։
- Ն. Վ. Գոգոլը և հայ գրականությունը, Երևան, Հայպետհրատ, 1952, 190 էջ։
- Ն. Ա. Նեկրասովը և հայ պոեզիան, Երևան, Հայպետհրատ, 1956, 253 էջ։
- Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում, գիրք 1, Երևան, 1960, 517 էջ։
- Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում, գիրք 2, Երևան, 1961, 490 էջ։
- Ա. Վ. Լունաչարսկին և Հայաստանը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1968, 96 էջ։
- Մաքսիմ Գորկին և հայ մշակույթը, Երևան, 1968, 268 էջ։
- Երգ, որ ցնցեց ամբողջ աշխարհը («Ինտերնացիոնալի» հայերեն թարգմանությունների մասին), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1970, 77 էջ։
- Հունգար ժողովրդի մեծ զավակը, Երևան, 1970։
- Ավետիք Իսահակյան, Երևան, «Հայաստան», 1976, 156 էջ։
- Եղիշե Չարենց։ Ստեղծագործության միջազգային արձագանքները, Երևան, «ՀԽՍՀ գրքասերների ընկերություն»-«Սովետական գրող», 1979, 68 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բանակի գեներալ Ի. Վ. Տրյուլենև, Մենք շահեցինք Կովկասի համար մղված ճակատամարտը, հրատարակչություն «Մարտ հանուն հայրենիքի, 1943, 16 էջ։
- Ի. Գ. Էրենբուրգ, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի, Երևան, 1959, 32 էջ։
- Պալմիրո Տոլյատի, Մարդկության համար միակ ճիշտ ուղին, Երևան, 1961, 35 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 258-260
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Հովնան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 576)։ |
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- 2000 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Հայ արձակագիրներ
- Հայ գրականագետներ
- Հայ գրողներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ