Գուրգեն Բաբաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Բաբաջանյան
Ծնվել էսեպտեմբերի 3 (16), 1907
Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 5, 1982(1982-03-05) (74 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկենսաբան
Գործունեության ոլորտգենետիկա
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Գուրգեն Հմայակի Բաբաջանյան (ծնվել է (16) սեպտեմբերի 3, 1907, Բաքու - մարտի 5, 1982[1]), հայ խորհրդային կենսաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), կենսաբանական գիտությունների դոկտոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Բաբաջանյանը ծնվել է Բաքվում։ 1932 թվականին ավարտել է միջինասիական բամբակի ինստիտուտը։ 1946–1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գենետիկայի ինստիտուտի տնօրեն, 1948–1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար և ՀԽՍՀ ԳԱ Նախագահության անդամ, 1956 թվականից՝ ՀԽՍՀ երկրագործության ԳՀԻ բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են գյուղատնտեսական բույսերի բեղմնավորման կենսաբանությանը և գենետիկական հարցերի ուսումնասիրմանը։ Նրա ուսումնասիրություններով հաստատվեց օտարածին փոշոտման արդյունավետ ազդեցությունը ինցուխտի, տրամախաչման և հիբրիդացման վրա։ 1965 թվականից Բաբաջանյան զբաղվում է հետերոզիսի և կենսունակության (լետալության) գենետիկայի հարցերով։ Բացահայտել է լետալ գեների բազմալելության մի շարք օրինաչափություններ, որոնք պայմանավորում են հիբրիդի կենսունակության մակարդակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 188 CC-BY-SA-icon-80x15.png